Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր 

Արտախորհրդարանականների ժամանակը…

Վերլուծական

Վստահ ենք՝ հայ ազգաբնակչության մեծամասնությունը, եթե համապատասխան հարցում անցկացվի, բացասաբար է արտահայտվելու ներկայիս Ազգային ժողովի կազմի մասին. ակնհայտ է, որ «քֆուր-քյաֆարով» աչքի ընկնող ԱԺ նիստերն ամենևին էլ չեն կարող նպաստել այս կառույցի՝ հասարակության շրջանում հեղինակության բարձրացմանը: Ոմանց մոտ միգուցե կարող է տպավորություն ստեղծվել, թե երկրի բարձրագույն ղեկավարությունը, խուսափելու համար սեփական հագեցած գրաֆիկն է՛լ ավելի ծանրաբեռնելու հեռանկարից, շատ հաճախ նախընտրում է «աչք փակել» այն խայտառակության վրա, որի ականատեսն ենք սովորաբար դառնում մենք, երբ մի քանի օր շարունակ փորձում ենք ուշադրությամբ հետևել ներխորհրդարանական քրոնիկոնին: Սակայն հուրախություն բոլորիս՝ պարզվում է, որ ամեն բան այնքան էլ այդպես չէ:

Այն, որ սահմանադրական փոփոխությունները հնարավորություն են տալիս երկրի ղեկավարությանը ձեռքի տակ ունենալ ավելի ճկուն գործիք՝ ապագայում երկրում ներքաղաքական ինչ-ինչ վերադասավորումներ անելու, անվիճելի է. բոլորովին պատահական չէ, որ ներկայիս խորհրդարանական ուժերն իրար են խառնվել՝ ապագա խորհրդարանում սեփական տեղերը պահպանելու համար: Նման անհանգիստ շարժումներ կարելի է նկատել ոչ միայն կուսակցությունների, այլև առանձին անհատների մոտ, որոնք, հասկանալով, որ իրենց ժամանակն սպառվում է, փորձում են անել ամեն ինչ՝ ապացուցելու հավատարմությունը՝ վերևներին՝ տեղ մուրալով ապագայի խորհրդարանում:

Ասե՛ք մեզ, խնդրեմ, ի՞նչ եք կարծում, արդարացի՞ է արդյոք այն, որ արտախորհրդարանական քաղաքական ուժերը մի տեսակ լուսանցքային իրավիճակում են հայտնվել Հայաստանում: Մենք, օրինակ, վստահ ենք, որ շատ ու շատ ներկայիս պատգամավորների փոխարեն, եթե ԱԺ-ում ներկայացված լինեին նույն այդ արտախորհրդարանական ուժերից որոշ դեմքեր, մեր երկրի ներքաղաքական կյանքը, բայց հատկապես խորհրդարանական առօրյան, շատ ավելի հարուստ կլինեին, քան հիմա է:

Եվ ահա հիմա լուրեր են տարածվել այն մասին, որ մոտ ապագայում իր նոր խոսքով Հայաստանում հանդես է գալու, մասնավորապես, հին ու բարի ԱԺՄ-ն՝ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ: Կա հստակ ներքին ինֆորմացիա այն մասին, որ կուսակցությունում ստեղծվել է խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական խումբ, որը փորձում է բեկոր առ բեկոր կուսակցությունը հավաքել, ուժերը համալրել, ու երբ ստեղծվի հարմար առիթ՝ գա ժամանակը, սկսել ակտիվ քարոզարշավը: Ասում են, որ նույնիսկ կուսակցությունը, բարենպաստ իրավիճակի պարագայում, կարող է և ընտրությունների գնալ առանց որևիցե դաշինքի մաս կազմելու՝ միայնակ՝ դառնալով իրական այլընտրանք գործող ուժերին:

Թե ինչով կպսակվի հայաստանյան քաղաքական դաշտի վերաձևումը, իհարկե, ցույց կտա ժամանակը, բայց որ նախաձեռնությունն այս միայն գովելի կարելի է համարել, կարծում ենք՝ կհամաձայնեք շատերդ. մեզ թարմ ինտելեկտ է հարկավոր, մի բան, որի պակասը հայաստանյան ներքաղաքական դաշտում այնքան զգալի է արդեն երկար տարիներ…

Դավիթ Բաբանով

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասինԵրևանը՝ «Վենետիկ», Շերեմետևոյում՝ չվերթների խափանումներ, Մեքսիկայում հեղեղը մեքենաներ է տարել«Վիլլան երբեք «Մանչեսթեր Յունայթեդ» չի դառնա»․ Կարագերի խոսքերը՝ դատական հայցի պատճառԼեհաստանի պաշտպանության նախարարը կմասնակցի Նարոցկիի՝ Սահմանադրական դատարանի վերաբերյալ կողմերի հետ խորհրդակցություններին«Հաալանդը թող հեռանա Ռեալ»․ Շիրերը՝ Պրեմիեր լիգայի ռմբարկուների ռեկորդի մասինՍերժ Սարգսյանի ուշագրավ հայտարարությունը. Փարիզում մետրոյի և երկաթուղու կայարաններ կփակվենԹրամփի՝ Ֆլորիդայի առանձնատան մոտակայքում ՀՕՊ համակարգեր են տեղակայվել Օլեշկիի բնակիչները մոլախոտեր են կերել՝ գոյատևելու համար․ նրանց տարհանել են քաղաքիցՌուսական զորքերը ոչնչացրել են դեպի Մոսկվա թռչող մի քանի անօդաչու թռչող սարքերՀյուսիսկորեական հաքերները կասկածվում են Binance-ի ռեկորդային $6.3 մլրդ հարձակման մեջՆոր մանրամասներ են ի հայտ եկել Հուրգադայում զբոսաշրջիկների վրա տղամարդու հարձակման վերաբերյալFars․ Իրանի Քեշմ կղզու մոտակայքում անօդաչու թռչող սարքը հարձակվել է նավակների վրա․ երկու ձկնորս անհետ կորել ենՋերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ էԳոռ Սահակյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի ԱԱ–ումՎանաձորում 6-ամյա աղջնակի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել մորըԽամենեին ասել է, որ պատերազմը դադարեցնելու պայմանները կորոշի Իրանը Ողբերգական վթար Վանաձորում․ Բուժառու տեղափոխող շտապօգնության մեքենան բախվել է բեռնատարին․ կա զոհՍերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը»27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանելԼատվիան արգելել է Սոբչակի և Բոգոմոլովի մուտքը երկիրԵգիպտոսում անհայտ անձը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրաԱրմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասինԻրանի առաջնորդը հրամայել է բանակին արդյունավետորեն արձագանքել ցանկացած սպառնալիքիՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիսԲըրնհեմը չի բացառել, որ Մեծ Բրիտանիան կարող է ներողություն խնդրել ստրկավաճառության մեջ իր դերի համարՀայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակումՊլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքներըՓարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապըՄերկելը հայտնել է, թե ով պետք է դառնա Գերմանիայի հաջորդ նախագահըԱրամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորություններըԼեհաստանում գումարվել է Խորհրդարանականների խորհրդի արտահերթ նիստՄոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցը
Ամենադիտված