Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր 

Առյուծածինները՝ պաշտպան հայրենյաց…

Վերլուծական

Օրերս «International Media Holding»-ի՝ դեպի Արցախ կազմակերպած այցի շրջանակներում բախտ ունեցանք գտնվելու առաջին գծում, լինել դիրքերում՝ անձամբ ականատես դառնալով այն իրավիճակին, որ ներկայումս տիրում է առաջնագծին:

Ասել, թե արցախյան այս 4-օրյա պատերազմը լիովին վերափոխեց մեր աշխարհայացքն ու էությունը, կնշանակեր՝ չասել ոչինչ: Այն՝ միայն հերոսներին հատուկ մարտական ոգին, որ իշխող էր հատկապես առաջնագծում ու որին ականատես դարձանք մեր աչքերով, այլևս ոչ մի տեղ, որևիցե այլ վայրում չես կարող տեսնել. այն պարզապես աննկարագրելի էր:

Խաղաղ բնակչությունից մինչև շարքայիններ, գեներալներից ու զորավարներից մինչև կամավորներ, համակված էին այնպիսի հայրենասիրական անօրինակ ոգով ու վճռականությամբ, որը բնորոշ կարող է լինել միայն առյուծածին քաջերին ու մեր փառապանծ հերոսներին: Այս ողջ թոհուբոհի մեջ, սակայն, մեզ մինչև սրտի խորքը հուզեց հատկապես գեներալ Մանվել Գրիգորյանի ու նրա կողմից ղեկավարվող Երկրապահ կամավորական միության այն անօրինակ անձնազոհությունն ու հայրենասիրությունը, որ դրսևորում էին նրանք հենց առաջնագծին:

Բոլորն են, թերևս, լսել գեներալ Գրիգորյանի՝ արցախյան առաջին պատերազմի հաղթանակում ունեցած անգնահատելի ավանդի մասին, շատերին է հասել նրա՝ այն բազում քաջագործությունների մասին պատմող լեգենդար պատմությունները, որոնցից պարզ է դառնում՝ նա ու նրա նմաններն Աստծո պարգև են հայ ժողովրդին, ու քանի դեռ հայոց արգանդն ունակ է ծնելու նման մարդկանց, մենք անհանգստանալու ու մտահոգվելու որևիցե պատճառ չունենք:

Գեներալ Մանվելը, ինչպես նրան կոչում է ժողովուրդը, այս օրերին իսկական սխրանք է գործում՝ ցուցաբերելով այնպիսի անձնուրացություն ու նվիրվածություն սեփական հայրենիքին, որ բնորոշ են եղել բացառապես առասպելական հերոսներին. ամեն օր, առավոտից մինչև ուշ գիշեր գեներալը, ԵԿՄ իր զինակիցների հետ, առաջնագծում է՝ կանոնավոր բանակի կողքին՝ իր հայրական խնամքը բերելով հայ զինվորներին, հոգալով նրանց ամեն մի կարիքը. զրահապատ բաճկոններից մինչև նույնիսկ զինվորի ամենատարրական կարիքներ գտնվում են նրա հոգածության ներքո:

Պարզվում է նաև, որ այս վտանգավոր օրերին, երբ ապրել-չապրելու հավանականությունը, ինչպես ասում են, 50-ը 50-ի է, ռազմադաշտում է նաև գեներալի արժանի զավակը՝ Կարեն Գրիգորյանը՝ Էջմիածնի քաղաքապետը, ով գտնվում է ամենավտանգավոր դիրքերում՝ Ջեբրաիլում՝ կենացմահու պայքար մղելով հանուն հայրենիքի վաղվա օրվա: Հայր ու որդի, իրական պատասխանատուների ու ղեկավարների հետ հավասար, կիսում են պատերազմի ողջ ծանրությունը՝ գործնականում ցույց տալով, թե ինչ է ասել ազգասիրություն ու անձնուրացություն: Երբ նայում ես այս մարդկանց, քեզ համար պարզ է դառնում, որ քանի դեռ մեզանում կան, ապրում են նրանց պես մարդիկ, մենք՝ որպես ժողովուրդ, ապագա ունենք, ունենք հույսը վաղվա օրվա, խաղաղ արևածագի, որն իրականություն է դառնալու բացառապես Մանվել Գրիգորյանի նման անհատականությունների ու զորավարների շնորհիվ:

Իսկ քաղաքացիական բնակչության շրջանում իշխող բացառիկ ոգևորության ու հպարտության մասին խոսելն իսկ ավելորդ կարելի է համարել. չնայած մարդիկ ցավ էին ապրում մեր ամեն մի կորցրած զինվորի համար, բայց չէին ողբում երբեք, այլ հպարտանում էին իրենց քաջարի զավակներով՝ վիշտն ու ցավը փոխարինելով ազգային հպարտությամբ: Զարմանալի էր, բայց փաստ, որ հայոց բանակի շատ ու շատ շարքային զինվորներ մարտական գործողությունների ընթացքում այնպիսի քաջագործությունների հեղինակներ են դարձել, այնպիսի ռազմական սխրանքներ են գործել, որ մարդ միայն ապշել կարղ է. նրանք նույնքան քաջարի են, որքան իրենց փառապանծ հրամանատարները, որոնց հմուտ ղեկավարման շնորհիվ ամեն մի հայ զինվոր, ամեն մի շարքային դարձել էր իսկական ահուսարսափ թշնամու համար, վերածվել ամենակուլ առյուծի՝ պատրաստ հանուն հայրենիքի զոհելու կյանքն ու հավերժանալու հայ ժողովրդի փառահեղ պատմության էջերում:

Այսքանից հետո, ինչ խոսք, մնում է միայն հպարտանալ, որ ունենք նման բանակ, հպարտանալ, որ զավակներն ենք մի ժողովրդի, որն իր հերոսական ուղիով է ապացուցել՝ կա, կլինի ու դեռ կշատանա…

Դավիթ Բաբանով 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասինԵրևանը՝ «Վենետիկ», Շերեմետևոյում՝ չվերթների խափանումներ, Մեքսիկայում հեղեղը մեքենաներ է տարել«Վիլլան երբեք «Մանչեսթեր Յունայթեդ» չի դառնա»․ Կարագերի խոսքերը՝ դատական հայցի պատճառԼեհաստանի պաշտպանության նախարարը կմասնակցի Նարոցկիի՝ Սահմանադրական դատարանի վերաբերյալ կողմերի հետ խորհրդակցություններին«Հաալանդը թող հեռանա Ռեալ»․ Շիրերը՝ Պրեմիեր լիգայի ռմբարկուների ռեկորդի մասինՍերժ Սարգսյանի ուշագրավ հայտարարությունը. Փարիզում մետրոյի և երկաթուղու կայարաններ կփակվենԹրամփի՝ Ֆլորիդայի առանձնատան մոտակայքում ՀՕՊ համակարգեր են տեղակայվել Օլեշկիի բնակիչները մոլախոտեր են կերել՝ գոյատևելու համար․ նրանց տարհանել են քաղաքիցՌուսական զորքերը ոչնչացրել են դեպի Մոսկվա թռչող մի քանի անօդաչու թռչող սարքերՀյուսիսկորեական հաքերները կասկածվում են Binance-ի ռեկորդային $6.3 մլրդ հարձակման մեջՆոր մանրամասներ են ի հայտ եկել Հուրգադայում զբոսաշրջիկների վրա տղամարդու հարձակման վերաբերյալFars․ Իրանի Քեշմ կղզու մոտակայքում անօդաչու թռչող սարքը հարձակվել է նավակների վրա․ երկու ձկնորս անհետ կորել ենՋերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ էԳոռ Սահակյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի ԱԱ–ումՎանաձորում 6-ամյա աղջնակի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել մորըԽամենեին ասել է, որ պատերազմը դադարեցնելու պայմանները կորոշի Իրանը Ողբերգական վթար Վանաձորում․ Բուժառու տեղափոխող շտապօգնության մեքենան բախվել է բեռնատարին․ կա զոհՍերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը»27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանելԼատվիան արգելել է Սոբչակի և Բոգոմոլովի մուտքը երկիրԵգիպտոսում անհայտ անձը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրաԱրմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասինԻրանի առաջնորդը հրամայել է բանակին արդյունավետորեն արձագանքել ցանկացած սպառնալիքիՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիսԲըրնհեմը չի բացառել, որ Մեծ Բրիտանիան կարող է ներողություն խնդրել ստրկավաճառության մեջ իր դերի համարՀայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակումՊլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքներըՓարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապըՄերկելը հայտնել է, թե ով պետք է դառնա Գերմանիայի հաջորդ նախագահըԱրամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորություններըԼեհաստանում գումարվել է Խորհրդարանականների խորհրդի արտահերթ նիստՄոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցը
Ամենադիտված