ԹՐԻՓՓ-ի հարցում շտապում են ՀՌՀ-ի էջը կոտրել են, կա պատասխանատու. ով է նա Ադրբեջանից Հայաստան՝ 23.7 մլն դոլարի ապրանք․ ո՞վ է իրականացնում առևտուրը Բրյուսովում նոր ընդվզում է հասունանում․ դասախոսները վախենում են աշխատանքը կորցնելուց, ստորագրահավաքները շարունակվում են 17.7 մլն դրամ՝ 300 հուշադրամի համար Փոխքաղաքապետը գործի չի գնա, առցանց կաշխատի Սահմանները ռուսներից ամբողջությամբ վերցնելու գործընթացը մտնում է նոր փուլ․ Փաշինյանը հավաքել է ուժայիններին Ո՞վ է պաշտոնազրկված «50» մականունով գեներալ Կարեն Գրիգորյանը, և ինչ ունեցվածք ունի Ռուսաստանում կիբեռհարձակումների աճի պատճառով հոկտեմբերն անվանել են «սև ամիս» Ուկրաինան առաջին անգամ լազերի օգնությամբ ռեակտիվ անօդաչու է խոցել Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված շուրջ 300 զինծառայողի աճյուն Մեծ Բրիտանիան 100 հազար նախկին զինծառայողի պատրաստում է հնարավոր զորակոչին 

Ադրբեջանի լեզգինները չեն ուզում մեռնել հանուն ինչ-որ «թուրքի» քաղաքականության (լուսանկարներ)

Վերլուծական

Օրեր առաջ Հայաստանում ազգային փոքրամասնություն հանդիսացող եզդիները կրկին իրենց պատրաստակամությունը հայտնեցին կամավոր ջոկատով կանգնել սահմանին և մարտնչել թշնամու դեմ, մարտնչել հանուն երկրի, որը նաև իրենց հայրենիքն է դարձել, որտեղ իրենք իրենց օտար չեն զգում, որտեղ իրենց էլ որպես օտար երբեք չեն ընդունել: Ցավոք, եդզի երիտասարդներից մեկն էլ հերոսաբար զոհվեց, ինչը մեր բոլորիս ցավը դարձավ: Սակայն ոչ մի եզդի ափսոսանք չհայտնեց, որ իրենց հերոսը զոհվել է Հայաստանի համար:

Իսկ հիմա տեսնենք, թե ինչ է կատարվում Ադրբեջանում: Այնտեղ էլ կան ազգային փոքրամասնություններ, սակայն նրանք կամավորական ջոկատներ չեն կազմում: Նրանց ներկայացուցիչները նույնպես կռվում են առաջնագծում, սակայն ոչ իրենց կամքով, այլ՝ պարտադրաբար, զոհվում են և հետո էլ զոհվածների հարազատները ափսոսանք են հայտնում նրա համար, որ իրենց զավակները զոհվեցին հանուն օտարի շահերի, ինչպես իրենցից մեկն է արտահայտվել՝ «հանուն ինչ-որ թուրքի քաղաքականության»: Սա ադրբեջանաբնակ լեզգիններից մեկի խոսքերն են, որը նա արտահայտել է Facebook սոցիալական ցանցում կատարած իր գրառման մեջ:

Վերջին օրերին փորձեցի սոցիալական ցանցի միջոցով շփում հաստատել Ադրբեջանի լեզգինների ակտիվ ներկայացուցիչների հետ և ընդհանուր առմամբ տպավորությունս հետևյալն է՝ նրանց զգալի մասը ոչ միայն չի ուզում մասնակցել հայերի դեմ մարտական գործողություններին, չի ուզում կռվել ադրբեջանական բանակի շարքերում, այլ նույնիսկ ցանկություն ունի կռվել ադրբեջանցիների դեմ, որոնք հաստատվել են իրենց պատմական հողերի վրա և խլել իրենցից իրենց երկիրը: Մասնավորապես լեզգին օգտատերերից մեկը գրում է, որ իրենք հյուր են դարձել իրենց իսկ հողի վրա, իրենցից թաքցնում են իրենց պատմությունը, օտար զավթիչները (ադրբեջանցիները) յուրացնելով են իրենց մշակույթը և ժառանգությունը՝ կառուցում են «կեղծ պետություն» (Ադրբեջանը): Լեզգին օգտատերն իր հայրենակիցներին հարց է տալիս. «Պե՞տք է արդյոք իմ ազգին այս պատերազմը և պե՞տք է արդյոք մենք կռվենք հանուն օտարների շահերի: Ոչ, պետք չէ: Պե՞տք է արդյոք իմ ժողովուրդը զոհվի հանուն ինչ-որ «թուրքի» քաղաքականության: Ոչ, պետք չէ... Իսկ եթե մենք պետք է մեռնենք, ապա թող մեռնենք մեր հողերի և լեզգին ժողովրդի ազատագրման համար»:

Իսկ մեկ այլ լեզգին օգտատեր գրում է. «Լեզգիններ, ձեզ պետք չէ Արցախը, մենք մեր հողն ու մեր դրոշն ունենք, մի օգնեք ազերներին Արցախում, մեզ Լեզգիստան է պետք, Արցախը մերը չէ»: Մեկ այլ օգտատեր էլ կոչ էր անում լեզգիններին հնարավորինս խուսափել զորահավաքներին մասնակցելուց: Ի դեպ, նույն օգտատերերն իրենց էջերում հրապարակում են Հայաստանի, Արցախի ու լեզգինական դրոշներով նկարներ՝ ի նշան համերաշխության հայերի հետ: Որպես կանոն, հակաադրբեջանական քարոզչություն իրականացնող լեզգիններն իրենց ֆեյսբուքյան էջերում թաքցնում են իրենց իրական անունները, տվյալները, լուսանկարները՝ վախենալով ադրբեջանցիների կողմից հաշվեհարդարից: Նշված օգտատերերը նաև լեզգինական «Սադվալ» ազգայնական շարժման ներկայացուցիչներ են: «Սադվալը» Ադրբեջանում համարում են անջատողական կազմակերպություն և գտնում են, որ այն հովանավորվում է Ռուսաստանի և Հայաստանի հատուկ ծառայությունների կողից:

Ընդհանուր առմամբ, Ադրբեջանում լեզգինների թիվը մոտ 800 հազար է՝ Ադրբեջանի բնակչության մոտ 9%-ը: Եվ սա միակ ազգային փոքրամասնությունը չէ, որի ներկայացուցիչները երազում են իրենց պատմական հողերը ազերի զավթիչների ձեռքից ազատագրելու, Ադրբեջանը մասնատելու և իրենց պետությունը ստեղծելու մասին:

 

Կարեն Վարդանյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԹՐԻՓՓ-ի հարցում շտապում ենՀՌՀ-ի էջը կոտրել են, կա պատասխանատու. ով է նաԱդրբեջանից Հայաստան՝ 23.7 մլն դոլարի ապրանք․ ո՞վ է իրականացնում առևտուրըԲրյուսովում նոր ընդվզում է հասունանում․ դասախոսները վախենում են աշխատանքը կորցնելուց, ստորագրահավաքները շարունակվում են17.7 մլն դրամ՝ 300 հուշադրամի համարՓոխքաղաքապետը գործի չի գնա, առցանց կաշխատի Սահմանները ռուսներից ամբողջությամբ վերցնելու գործընթացը մտնում է նոր փուլ․ Փաշինյանը հավաքել է ուժայիններինՈ՞վ է պաշտոնազրկված «50» մականունով գեներալ Կարեն Գրիգորյանը, և ինչ ունեցվածք ունիՌուսաստանում կիբեռհարձակումների աճի պատճառով հոկտեմբերն անվանել են «սև ամիս»Նեպալը զոհված կհայտարարի հեղեղումներից հետո անհետ կորած շուրջ 4000 մարդուՈւկրաինան առաջին անգամ լազերի օգնությամբ ռեակտիվ անօդաչու է խոցելՊայթյուն Բանգկոկի նավթավերամշակման գործարանում․ կա 9 տուժած, երեքը՝ ծայրահեղ ծանր վիճակում Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված շուրջ 300 զինծառայողի աճյունԻրաքի դատարանը 8 ֆրանսիացու ցմահ ազատազրկման է դատապարտել ԻՊ-ին անդամակցելու համարՄեծ Բրիտանիան 100 հազար նախկին զինծառայողի պատրաստում է հնարավոր զորակոչինՀյուսիսային Կիպրոսում նավի խորտակման գործով ևս մեկ ադրբեջանցի է ձերբակալվել Թաիլանդի նավթապահեստարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել Պեսկովն արձագանքել է Ուկրաինայում հակամարտությունը չընդլայնելու վերաբերյալ Թրամփի կոչինԻսրայելը պատրաստ է ինքնուրույն հարվածել Իրանին՝ առանց ամերիկյան աջակցությանԻտալիան առայժմ չի աջակցի ԵՄ բազմամյա բյուջեին Ռուսական հարվածի տակ են հայտնվել Օդեսայի մոտ գտնվող երկու օտարերկրյա նավերԻրանը կմիանա ԱՊՀ-ին Անկարան փորձում է դուրս գալ փակուղուց․ Գյուլերը Հեգսեթի հետ կքննարկի ռուսական Ս-400-ի ճգնաժամըԻՀՊԿ-ն հայտնել է Օմանի ափերի մոտ երկու նավթատար լցանավի՝ ականների վրա պայթելու մասին Վաշինգտոնի նոր պատժամիջոցները․ ի՞նչ խոչընդոտների կբախվի Չինաստանի արհեստական բանականությունըԿոբախիձեն կողմնակից է Ռուսաստանի հետ բանակցություններ անցկացնելուն Մոսկվայում և Թբիլիսիում Ի՞նչ ռազմական դաշինք են կազմում Թուրքիան, Պակիստանն ու Սաուդյան Արաբիան․ փակ քննարկումների մանրամասներըՎրաստանի վարչապետը հնարավոր է համարում Զուրաբաշվիլիի և Գալուզինի միջև հանդիպումների հնարավորությունըՊեկինի կոշտ զգուշացումը Տոկիոյին․ ի՞նչ է կատարվում Հարավչինական ծովումԷրբիլում ցույց է տեղի ունեցել Իրաքի վարչապետի որոշման դեմ՝ զորքեր տեղակայել Քրդստանի սահմաններինԼեհաստանը փակում է երկինքը․ Ուկրաինայի հետ սահմանին կստեղծվի թռիչքների արգելման գոտիՌԴ նախագահը դեռևս որոշում չի կայացրել ԱՄՆ-ում G20-ի գագաթնաժողովին մասնակցելու վերաբերյալԳաղտնի բանակցություններ Կրեմլի հետ․ Ֆինլանդիան և Նորվեգիան փորձում են կանխել բախումը Բալթիկ ծովումՌուսաստանը և Ուկրաինան աշխատում են ռազմագերիների փոխանակման ցուցակների կազմման ուղղությամբ. ՊեսկովՉինաստանը ԱՄՆ-ի մաքսատուրքերը որակել է որպես միջազգային տնտեսական կարգի խաթարումՈւկրաինան առաջին անգամ լազերի օգնությամբ ռեակտիվ անօդաչու է խոցել Ադրբեջանական SOCAR-ի խոշոր քայլը Իսրայելում․ մեկնարկել է գազի որոնողական հորատումըԳյուլերն ու Հեգսեթը կքննարկեն Ս-400-ի հարցը G20-ի գագաթնաժողովից առաջՄեծ Բրիտանիան 9,5 մլն ֆունտ կհատկացնի Ուկրաինայում հողմաէլեկտրակայանի կառուցմանը Լրտեսական սկանդալ Լիտվայում․ ի՞նչ գաղտնիքներ են փոխանցվել Ռուսաստանին Ուկրաինայի մասինԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կան վիրավորներԱրիանա Գրանդեն՝ հոր ազգանունով․ նոր դեր Բեն Սթիլերի ու Դե Նիրոյի կողքինՎարշավայի կոշտ պահանջը ՆԱՏՕ-ին․ ռուսական հրթիռները պետք է խոցվեն դեռ Ուկրաինայի երկնքումԷփշտեյնի սկանդալը չի մարում․ հրապարակվել են Մանդելսոնի նոր փաստաթղթերըՔանյե Ուեսթի կնոջ նոր սադրանքը՝ երեքմետրանոց ռոբոտ ու ծնկի գալու պահանջԲրիթնի Սփիրսը վերադարձել է ընտանիքի մոտ՝ տարիների վեճից հետո․ TMZ«Չէինք կարող դուրս գալ հյուրանոցից»․ Քարդաշյանների գեղեցկության անհաջող փորձըՋոլիի ու Փիթի անսպասելի հաշտությունը՝ գինեգործարանի շուրջ վեճն ավարտվել էNorse Atlantic-ը դադարեցրել է թռիչքները․ ընկերությունը սնանկացման եզրին էՀորմուզում նոր լարվածություն՝ նավթի շուկան սպասում է հաջորդ քայլին
Ամենադիտված