Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր 

Արցախը՝ գերտերությունների կռվախնձոր…

Վերլուծական

Հայ-ադրբեջանական վերջին բախումները ցույց տվեցին, որ աշխարհում երկար ժամանակ ընդունված այն կարծիքը, թե իբր ղարաբաղյան հակամարտությունը պատկանում է, այսպես ասած, սառեցված հակամարտությունների թվին, թյուր էր ու անհիմն. այն, իրականում, երբևիցե սառեցված չի էլ եղել և բախումներ, թեկուզ և ոչ այս ծավալի, բայց եղել են, եղել են և զոհեր, պարզապես, աշխարհը հիմա որոշեց «աչք չփակել» ստեղծված իրավիճակի վրա ու իբր քայլեր ձեռնարկել՝ հարցը կարգավորելու ուղղությամբ:

Եթե ուշադիր եք փորձագիտական շրջանակներից հնչող կարծիքներին ու տեսակետներին, ապա նկատած կլինեք, որ ի թիվս այլ տարբերակների՝ լայնորեն շրջանառվում է և տարածաշրջանում՝ ղարաբաղաադրբեջանական շփման գծում, խաղաղապահներ տեղակայելու հարցը, որն ստեղծված իրավիճակում իբր կարող է հարցի լուծում հանդիսանալ: Առայժմ ձեռնպահ մնալով գնահատականներ հնչեցնելուց՝ նախ փորձենք հասկանալ՝ ինչ է ասել խաղաղապահներ. խաղաղապահ զորքերը հակամարտության կողմերի համաձայնությամբ երրորդ կողմի կամ ինչ-ինչ միջազգային կառույցների կողմից տրված մանդատի հիման վրա ձևավորված բազմազգ զինված ստորաբաժանումներն են, որոնք, մուտք գործելով հակամարտության գոտի՝ տեղակայվում են հակառակորդ ուժերի միջև բացված չեզոք գոտում՝ կոչված լինելով կանխելու զինված բախումների վերսկսումը, ինչպես նաև կատարում են մի շարք այլ՝ տեղի խաղաղ բնակչության կյանքի ապահովմանն ուղղված գործառույթներ:

Հրաշալի է. թվում է՝ սա այն է, ինչ անհրաժեշտ է մեզ՝ հայերիս: Բայց դա ընդամենը պատրանք է, իսկական խաբկանք: Բանն այն է, որ ինչպես համաշխարհային պրակտիկան է փաստում, երբ հակամարտ կողմերից մեկը որոշում է խախտել հրադադարի ռեժիմն ու կրկին վերսկսել պատերազմական գործողությունները, ապա, որքան էլ կարող է տարօրինակ թվալ, նույն այդ խաղաղապահ զորամիավորումները ձեռնպահ են մնում ակտիվ զինված հակազդեցությունից՝ իրականում դրանով նախահարձակ կողմին տալով հսկայական առավելություն: Այսպիսով՝ եթե մենք տանք մեր համաձայնությունը՝ այստեղ տեղակայելու բազմազգ խաղաղապահ զորքեր,դա ընդամենը կարող է նշանակել, որ մենք համաձայնել ենք արցախահայությանը դարձնել օտարների գերի՝ առանց դրա դիմաց գոնե ինչ-որ ռեալ անվտանգության երաշխիքներ ստանալու:

Բայց այս հարցը ևս մեկ, շատ կարևոր կողմ ունի. աշխարհաքաղաքականությունն է: Աշխարհում դժվար կարելի է գտնել ևս մեկ նմանատիպ տարածաշրջան, ուր բախվեն այսքան մեծ թվով երկրների շահեր՝ Անդրկովկասի համար դրանից բխող խիստ անցանկալի հետևանքներով հանդերձ: Ասել կուզի՝ Արցախում խաղաղապահներ տեղակայելը, չնայած որոշ երկրների համար, ինչպիսին, օրինակ, նույն Ռուսաստանն է, կարող է և ցանկալի լինել, բայց հաշվի առնելով, որ սովորաբար խաղաղապահ ուժերը լինում են բազմազգ, խիստ անհավանական կարելի է համարել այս սցենարը՝ խաղաղապահների տեղակայումը: Հասկանալու համար, թե ինչն է խնդիրը, հարկավոր է հարցն այս դիտարկել տարածաշրջանային և համաշխարհային տերությունների տեսանկյունից: Եթե խոսենք Ռուսաստանի մասին, ապա պետք է ասենք, որ այս երկրի համար իդեալական տարբերակ կլիներ, եթե նա մանդատ ստանար՝ միակողմանի կերպով ներկայացված լինելու Արցախում՝ խաղաղապահ զորքերի տեսքով. դա աշխարհաքաղաքական հսկայական առավելություն կտար նրան՝ թույլ տալով անգամ ժամանակի ընթացքում Արցախը սեփականաշնորհելու հույսեր տածել. սա, կարծում ենք գործնականում անիրագործելի առաջադրանք է Մոսկվայի համար, քանի որ բոլորն են հասկանում՝ Արևմուտքը երկրորդ Ղրիմ չի հանդուրժի: Օտար ուժերին թույլ տալ գալ ու հաստատվել իր «քթի տակ», Ռուսաստանը ևս չի կարող, քանի որ չի հանդուրժի նատոյական երկրներից գեթ մեկի փաստացի ռազմական ներկայությունն Անդրկովկասում: Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա վստահաբար կարող ենք պնդել, որ բազմազգ խաղաղապահները հենց այն են, ինչ վաղուց փափագում է Թուրքիան, քանի որ որպես Մինսկի խմբի անդամ երկիր նա, ըստ էության, հնարավորություն է ստանալու իր ներկայությունը բերել այս տարածաշրջանում՝ ներգրավվելով խաղաղապահ զորքերի կազմում: Իսկ Իրանի մասով վստահաբար կարելի է ասել, որ այս երկիրը որևիցե կերպ չի կարող ողջունել խաղաղապահների մուտքը մեր տարածաշրջան, քանի որ հրաշալիորեն հասկանում է, թե ինչ անկանխատեսելի հետևանքներով կարող է դա հղի լինել իր համար. Արևմուտքն ինչ-որ մի պահի, երբ հերթական անգամ կսրվեն իրանաամերիկյան հարաբերությունները, Արցախի տարածքը կարող է օգտագործել՝ Իրանի վրա նախահարձակ լինելու համար:

Այնպես որ կարծում ենք՝ խաղաղապահ զորամիավորումներ տեղակայելու մասին մտքերն անգամ խիստ վտանգավոր կարող են լինել ողջ տարածաշրջանի, բայց հատկապես Հայաստանի համար՝ դարձնելով Անդրկովկասը հավերժ անկայունության  տարածաշրջան, յուղ ավելացնելով առանց այն էլ խիստ բորբոքված կրակի վրա:

Դավիթ Բաբանով 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասինԵրևանը՝ «Վենետիկ», Շերեմետևոյում՝ չվերթների խափանումներ, Մեքսիկայում հեղեղը մեքենաներ է տարել«Վիլլան երբեք «Մանչեսթեր Յունայթեդ» չի դառնա»․ Կարագերի խոսքերը՝ դատական հայցի պատճառԼեհաստանի պաշտպանության նախարարը կմասնակցի Նարոցկիի՝ Սահմանադրական դատարանի վերաբերյալ կողմերի հետ խորհրդակցություններին«Հաալանդը թող հեռանա Ռեալ»․ Շիրերը՝ Պրեմիեր լիգայի ռմբարկուների ռեկորդի մասինՍերժ Սարգսյանի ուշագրավ հայտարարությունը. Փարիզում մետրոյի և երկաթուղու կայարաններ կփակվենԹրամփի՝ Ֆլորիդայի առանձնատան մոտակայքում ՀՕՊ համակարգեր են տեղակայվել Օլեշկիի բնակիչները մոլախոտեր են կերել՝ գոյատևելու համար․ նրանց տարհանել են քաղաքիցՌուսական զորքերը ոչնչացրել են դեպի Մոսկվա թռչող մի քանի անօդաչու թռչող սարքերՀյուսիսկորեական հաքերները կասկածվում են Binance-ի ռեկորդային $6.3 մլրդ հարձակման մեջՆոր մանրամասներ են ի հայտ եկել Հուրգադայում զբոսաշրջիկների վրա տղամարդու հարձակման վերաբերյալFars․ Իրանի Քեշմ կղզու մոտակայքում անօդաչու թռչող սարքը հարձակվել է նավակների վրա․ երկու ձկնորս անհետ կորել ենՋերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ էԳոռ Սահակյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի ԱԱ–ումՎանաձորում 6-ամյա աղջնակի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել մորըԽամենեին ասել է, որ պատերազմը դադարեցնելու պայմանները կորոշի Իրանը Ողբերգական վթար Վանաձորում․ Բուժառու տեղափոխող շտապօգնության մեքենան բախվել է բեռնատարին․ կա զոհՍերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը»27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանելԼատվիան արգելել է Սոբչակի և Բոգոմոլովի մուտքը երկիրԵգիպտոսում անհայտ անձը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրաԱրմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասինԻրանի առաջնորդը հրամայել է բանակին արդյունավետորեն արձագանքել ցանկացած սպառնալիքիՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիսԲըրնհեմը չի բացառել, որ Մեծ Բրիտանիան կարող է ներողություն խնդրել ստրկավաճառության մեջ իր դերի համարՀայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակումՊլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքներըՓարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապըՄերկելը հայտնել է, թե ով պետք է դառնա Գերմանիայի հաջորդ նախագահըԱրամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորություններըԼեհաստանում գումարվել է Խորհրդարանականների խորհրդի արտահերթ նիստՄոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցը
Ամենադիտված