Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհեր Ֆրանսիայում ընտրում են Սենատի անդամների կեսից ավելին Գեներալ Աքրամինյա․ Իրանի բանակը լիովին պատրաստ է դիմակայելու ԱՄՆ-ի հնարավոր հարձակմանը Ուզբեկստանում կխստացնեն մանկապղծության համար պատիժը՝ մանկապարտեզում երեխայի բռնաբարությունից հետո «Թաթա» կարապը փախել էր Երևանի կենդանաբանական այգուց Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունները դեռ «լավագույն վիճակում չեն»․ Պեսկով Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճկուղի ներկայացուցիչներն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն (Լուսանկարներ) 44-օրյա պատերազմում վիրավորում ստացածները մնացել են առանց օգնության. Հակոբյան (տեսանյութ) Երեք տարի գերության մեջ․ Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունից անցել է 3 տարի ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 11:00-ի դրությամբ 6 տարի առաջ դարձյալ կիրակի էր, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա. Բադալյան Արայիկ Հարությունյանը բարով-խերով ազատության մեջ լինի, ամեն ինչ կպատմի՝ Նիկոլին օրերս էդ մասին ասեցի. Մանուկյան (տեսանյութ) 

Ցեղասպանության ժխտումը ոտնձգություն է վերապրածների՝ հիշելու իրավունքի նկատմամբ. ՀՀ ԱԳ նախարար

ԱՐԽԻՎ

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը եզրափակիչ ելույթ է ունեցել ապրիլի 23-ին Երևանում գումարված «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումին։ Էդվարդ Նալբանդյանը նշել է.

«Ֆորումի հարգելի մասնակիցներ,
Տիկնայք և պարոնայք,

Հանդես գալով եզրափակիչ ելույթով' ես կցանկանայի նշել, որ Երևանում անցկացված առաջին ֆորումը յուրահատուկ հարթակ հանդիսացավ' ոգեկոչելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, բողոքի ձայն բարձրացնելու ժխտողականության դեմ, դատապարտելու մարդկության դեմ հանցագործությունները և համախմբելու ջանքերը այդ արհավիրքի կանխարգելման նպատակով։

Այսօր դժվար է պատկերացնել, որ ընդամենը 50 տարի առաջ, երբ Հայոց ցեղասպանության 50-րդ տարելիցն էր նշվում, այն մարդկության անցյալի մութ էջերից էր և շատ չէր արծարծվում հայկական շրջանակներից դուրս: Հայ ժողո վրդի հավաքական, միահամուռ ջանքերի և միջազգային հանրության աջակցության շնորհիվ է, որ այսօր մենք վստահությամբ կարող ենք ասել, որ Հայոց ցեղասպանությունը համաշխարհային ճանաչում է ստացել:

Երբ նշվում էր 100-րդ տարելիցը, շատերն էին հարց բարձրացնում, թե ինչ է լինելու հաջորդ տարի: Մենք արդեն վկան ենք այն իրողության, որ հետևողական աշխատանքը չի դադարում ո՛չ տարելիցներից առաջ, ո՛չ տարելիցներին, ո՛չ էլ դրանցից հետո: Երկրորդ ֆորումի անցկացումը հենց դրա մասին է վկայում։

Այս ֆորումը, որն իր հաջող ընթացքով նախորդ տարվա ֆորումի արժանի շարունակությունը հանդիսացավ, վերածվում է ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանն ուղղված պայքարի կարևոր ձևաչափի: Ինչպես ֆորումի բացման ելույթում նշեց Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը՝ «աշխարհի որևէ անկյունում իրականացված ցեղասպանություն պետք է ընկալվի որպես ողջ միջազգային հանրության ձախողման հետևանք, իսկ դրանց կանխարգելումը՝ ինչպես յուրաքանչյուրիս, այնպես էլ ողջ մարդկության պատասխանատվություն»: Համոզված եմ, որ հենց այս իրողության գիտակցումն է բոլորիս հավաքել մեկ հարկի տակ: Հիշողությունը պետք է ուղեկցվի գիտակցությամբ, ինչպես այսօր նշեց Վարդան Գրեգորյանը:

Տիկնայք և պարոնայք,

Ամփոփելով մեր աշխատանքները՝ կցանկանայի նշել, որ երկրորդ գլոբալ ֆորումի հիմնական թեմա հանդիսացող՝ ցեղասպանությանը և մարդկության դեմ հանցագործություններին հաջորդած փախստականների և վերապրածների վերաբերյալ քննարկումները ոչ միայն արդիական են, այլ մեր օրերում հատուկ հնչեղություն են ստացել: Կցանկանայի շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր այս թեմաների շուրջ բովանդակալից ելույթներով իրենց նպաստը բերեցին ֆո րումի արդյունավետ ընթացքին: Արծարծված հարցերի լայն շրջանակ պարունակող նիստերը վեր հանեցին հաճախ ստվերում մնացող բազմաթիվ հարցեր:

Ցանկացած հանցագործության մասին խոսելիս, իհարկե, պետք է նախ և առաջ անդրադառնալ այն մարդկային կյանքերին և ճակատագրերին, որոնք իրենց վրա կրում են հանցանքի ողջ ծանրությունը: Ֆրանչեսկա Պիանան իր ելույթում համոզիչ կերպով ցույց տվեց ներկայումս առկա միգրացիոն ճգնաժամի և շուրջ հարյուր տարի առաջ հետպատերազմյան Եվրոպայում առկա իրավիճակի միջև ընդհանրությունները:

Մարդասիրական օգնության տրամադրման համար բարենպաստ միջավայրի ապահովումը հարկավ պետք է լինի տարբեր պետությունների և միջազգային կազմակերպությունների պարտականություններից մեկը ճգնաժամային իրավիճակներում: Իր ելությում սրա կարևորությունն ու հրատապությունը մեզ ի ցույց դրեց Յոախիմ Սավելսբերգը:

Փախստականների և վերապրածների առջև ծառացած բարոյական, հոգեբանական, իրավական խնդիրները հանգամանալից կերպով վեր են հանվել Էլայսա Վոն Ջոդեն-Ֆորջի և Ջակ Փորթերի կողմից:

Ցեղասպանություն հանցագործության տարբեր բաղադրիչների մասին համակարգված զեկույցով հանդես եկավ Սայիդ Չեթինօղլուն: Իմ կողմից ավելացնեմ, որ շատ դեպքերում վերապրածների նկատմամբ հանցագործությունները շարունակվում են բուն ցեղասպան գործողություններին հաջորդող տարիների, անգամ տասնամյակների ընթացքում: Խոսքս այն դեպքերի մասին է, երբ փորձ է արվում թաքցնել կամ ժխտել իրականացված հանցագործությունները: Սա, միանշանակ, ոտնձգություն է վերապրածների՝ հիշելու իրավունքի նկատմամբ: Նրանց առաջնային պահանջը հենց կատարվածի աներկբա ճանաչումն է: Քանի դեռ սա չկա, վերապրածները և վերապրածների ժառանգները շարունակում են մնալ հանցագործության զոհի կարգա վիճակում: Իր ելույթում անդրադառնալով ժխտողականության խնդրին՝ ՀՀ Նախագահն ընդգծեց, որ այն ամենամեծ հարվածն է վերապրածների համար' նշելով, որ «այսօր էլ մարդկությունը, ցավոք, պակաս ունի մարդկայնության»։

Հարյուր մեկ տարի է անցել 1915թ. ողբերգական օրերից' «Հարյուր գումարած մեկ տարի»։ Դրանք ոչ միայն հայ ժողովրդի կորստյան, ցավի, դիմադրության և վերածննդի տարիներ էին, այլև, ցավոք, շարունակվող ժխտողականության։ «Մեկ ու կես միլիոն գումարած մեկ». սա այն կարգախոսն էր, որով տասնյակ հազարավոր մարդիկ դուրս եկան փողոց՝ իրենց բող ոքն արտահայտելու ատելության մթնոլորտի նորօրյա զոհի' Հրանտ Դինքի սպանության դեմ։ Թուրքական հասարակության մի ստվար զանգված իր ձայնը բարձրացրեց՝ փորձելով քանդել ատելության և ժխտողականության շղթաները, այն տաբուները, որոնցով տասնամյակներ շարունակ ոտնահարվել էր նաև թուրք ժողովրդի՝ ճշմարտությունն իմանալու իրավունքը:

Սակայն Թուրքիայի այսօրվա իշխանությունների դիրքորոշումը շարունակում է տրամագծորեն տարբերվել իր հասարակության այդ առաջադեմ հատվածի պահանջներից:

Թուրքիայի վարչապետը հայտարարում է, որ քրդերն այսօր համագոր ծակցում են Ռուսաստանի հետ ճիշտ այնպես, ինչպես 20-րդ դարի սկզբին համագործակցում էին «հայկական ավազակախմբերը»։ Հենց նման բառերով հայերի նկատմամբ իրականացված բռնաճնշումները հարյուր տարի առաջ փորձում էր հիմնավորել Թուրքիայի այն ժամանակվա վարչապետ, Հայոց ցեղասպանության հիմնական կազմակերպիչներից մեկը' Թալեաթը: Ակնհայտ է, որ հարյուր տարվա ընթացքում այստեղ շատ բան չի փոխվել:

Այս կարգի դրսևորումներն են, որ պարարտ հող են ստեղծում նոր հանցագործությունների համար, և ճշմարտացի էր այսօր Ջորջ Քլունին, երբ ասաց, որ մենք ոգեկոչում ենք &laqu o;այլևս երբեք», բայց դա կրկնվում է նորից, նորից և նորից։

Տիկնայք և պարոնայք,

Ցեղասպանության և մարդկության դեմ հանցագործությունների վերապրածների կյանքի պատմությունները հուզիչ են, միևնույն ժամանակ իրենց մեջ բազմաթիվ ընդհանրություններ են պարունակում։ Երկու վերապրածների' Աննա Աստվածատուրյան Տուրկոտի և Յոուք Չհանգի ճակատագրերը ևս բացառություն չեն կազմել այդ առումով: Նրանք երկուսն էլ ստիպված ընտրել են գաղթի ճամփան, իրենց հյուրընկալած երկրներում ուսում ստացել, կայացել և այժմ բեղուն գործունեություն են ծավալում: Առանձնահատուկ ոգեշնչող էին Քաբանդա Ալոյսի և Նադիա Մուրադի պատմությունները: Այսօր ես նրանց հետ առանձին հանդիպում ունեցա։ Դաժանությանը, ատելությանը նրանք այսօր պատասխանում են խիզախությամբ և իրենց ծավալած մարդասիրական գործունեությամբ: Հենց այսպիսի անհատներն են, լինի դա Ռուանդայից, Կամբոջիայից, Իրաքից, թե այլ վայրերից, որ կանգնած են ընդդեմ ցեղասպանությունների պայքարի առաջին գծում: Ես ցանկանում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել Նադիա Մուրադին և բոլոր նրանց, ովքեր ականատես լինելով իրենց հարազատների բնաջնջմանը, կյանքի նպատակն են դարձրել մարդկության դեմ հանցագործությունների պայքարը:

Ֆորումի հարգելի մասնակիցներ,

Ցեղասպանության կանխարգելման համար պայքարում կարևորագույն դեր ունեն ցեղասպան միջավայրին պատշաճ արձագանքումը, նախազգուշացումը, հանրային իրազեկվածության բարձրացումը: Իր ելույթում պրոֆեսոր Օվե Բրինգը շատ դիպուկ կերպով նշեց, որ վաղվա կանխարգելումը կապված է այսօրվա արձագանքի հետ: Ֆրենկ Չոկը հստակ արտահայտվեց նրանց վերաբերյալ, ովքեր գիտեն կանխարգելելու ձևերը, բայց ձևացնում են, թե տեղյակ չեն։ Նա եզրակացրեց, որ չկա առավել ամոթալի բան, քան իմանալ ինչ կա ակնհայտորեն ոմանց մտքում և չարձագանքել դրան:

Ցեղասպանության կանխարգելման կարևորագույն ուղղություններից մեկը հանցագործներին պատասխանատվության ենթարկելն է: Այս թեմայի շուրջ Ահարոն Ֆիխտելբերգի համակողմանի ելույթը ցեղասպանության հարցը դիտարկեց միջազգային քրեական արդարադատության համատեքստում:

Գրեթե յոթ տասնամյակ է, ինչ ընդունվել է Ցեղասպանության մասին կոնվենցիան, որը շատ կարևոր նշանակություն ունեցավ: Սակայն, միայն բարի կամքը բավարար չէ, որպեսզի ցեղասպանություններ չլինեն: Անհրաժեշտ են կանխարգելիչ կայուÕ ¶ մեխանիզմներ: Անհրաժեշտ է միջազգային իրավունքի իմպերատիվ բնույթ կրող այնպիսի jus cogens նորմերի ամրագրում և իրագործում, որոնք կպատնեշեն նոր ցեղասպանությունների ճանապարհը: Այս համատեքստում ուշագրավ էր Էնցո Կանիցարոյի ելույթը:

Ինչպես իր ելույթում ցույց տվեց Ուիլյամ Շաբասը, միջազգային դատարաններում քրեական պատասխանատվության վճիռները, չնայած նրան, որ հիմնականում ուշացած են լինելում, կարող են կանխարգելիչ դեր ունենալ:

Կանխարգելման հայեցակարգում առանցքային նշանակություն ունի կրթությունը: Ինչպես ընդգծեց Փոլ Լևինը, ներկայիս հիմնարար մարտահրավերներից մեկը ներկա սերունդներին անցյալի ողբերգությունների պատճառ դարձած վտանգների մասին իրազեկումն է: Կարծում եմ՝ սա կարող է դառնալ հաջորդ ֆորումի առանցքներից մեկը։

Ես լիովին կիսում եմ ֆորումի բացման ժամական Դեյվիդ Իգնեշիուսի կողմից հնչեցրած այն միտքը, որ անցյալը պետք է լինի ոչ թե վրեժի զենք, այլ միջոց՝ կառուցելու փոխըմբռնում, արդարություն և համերաշխություն:

Հայաստանի Հանրապետության կողմից ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում և ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովում նախաձեռնած բանաձևերում ևս արտահայտված են ֆորումի ընթացքում հնչած գաղափարներից շատերը: Այնուամենայնիվ, այսօր ձեր կողմից վերհանվեցին նաև ընդդեմ ցեղասպանությունների պայքարի բացերը: Որպես պետություն, որը առաջնային նշանակություն է տալիս ցեղասպանությունների կանխարգելմանը, մեզ և մեր գործընկերների համար դրանք նշանակում են ապագա անելիքների ուրվագծում:

Տարբեր երկրների ներպետական, հիմնականում՝ նախադեպային իրավունքում առկա են վերապրածների վերաբերյալ ուշագրավ իրավաբանական լուծումներ: Վերջիններիս ուսումնասիրությունը թույլ կտա հարստացնել ցեղասպանությունների, մարդկության դեմ հանցագործությունների, ինչպես նաև՝ փախստականների վերաբերյալ առկա միջազգային իրավական գործիքները:

Տիկնայք և պարոնայք,

Մենք բոլորս իրար, անկասկած, հրաժեշտ ենք տալու ոգևորվածության և վճռականության զգացումով: Ոգևորվածություն, քանի որ ֆորումը ցույց տվեց, որ քաղաքակիրթ մարդկության քաղաքական, հասարակական և գիտական շրջանակների շատ ներկայացուցիչներ են լծված առանց ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների աշխարհի կառուցման գործին: Եվ վճռականություն, քանզի ֆորումի ընթացքում հնչած ելույթները ցույց տվեցի ն, թե ինչպիսի ծանր հետևանքներ կարող է կրել ողջ մարդկությունը, եթե չկարողանա արդյունավետ և համախմբված լուծումներ գտնել մեր օրերում վերստին հրատապություն ստացած տագնապալի երևույթների դեմ:

Տիկնայք և պարոնայք,

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել երկրորդ ֆորումի բոլոր մասնակիցներին և բոլոր նրանց, ովքեր իրենց նպաստը բերեցին ֆորումի կազմակերպման համար։ Հայաստանի համար հիրավի մեծ պատիվ է իր հարկի տակ այսքան մեծ թվով համաշխարհային ճանաչում ունեցող ցեղասպանագետների, վերապրածների, քաղաքական և հասարակական գործիչների, մար դու իրավունքների պաշտպանների, արվեստագետների, լրագրողների և, ընդհանրապես, բոլոր այն մարդկանց ընդունումը, ում միավորում է ցեղասպանության արհավիրքի դեմ պայքարը: Վստահ եմ, որ ֆորումի աշխատանքների ընթացքում հնչած գաղափարներն ու առաջարկությունները կարևոր տեղ կզբաղեցնեն մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման պայքարի շտեմարաններում:

Երկրորդ ֆորումը ևս մեկ անգամ հաստատեց այն, ինչ մենք պայմանավորվել էինք դեռ առաջինի ընթացքում, որ այս գործընթացը շարունակական պետք է լինի։
Տիկնայք և պարոնայք, մինչ հաջորդ հանդիպո ւմ՝ երկու տարի անց։
Շնորհակալություն բոլորին»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհերՖրանսիայում ընտրում են Սենատի անդամների կեսից ավելին Գեներալ Աքրամինյա․ Իրանի բանակը լիովին պատրաստ է դիմակայելու ԱՄՆ-ի հնարավոր հարձակմանը Ուզբեկստանում կխստացնեն մանկապղծության համար պատիժը՝ մանկապարտեզում երեխայի բռնաբարությունից հետո «Թաթա» կարապը փախել էր Երևանի կենդանաբանական այգուց Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունները դեռ «լավագույն վիճակում չեն»․ Պեսկով Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճկուղի ներկայացուցիչներն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն (Լուսանկարներ)44-օրյա պատերազմում վիրավորում ստացածները մնացել են առանց օգնության. Հակոբյան (տեսանյութ) Երեք տարի գերության մեջ․ Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունից անցել է 3 տարի ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 11:00-ի դրությամբ 6 տարի առաջ դարձյալ կիրակի էր, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա. Բադալյան Արայիկ Հարությունյանը բարով-խերով ազատության մեջ լինի, ամեն ինչ կպատմի՝ Նիկոլին օրերս էդ մասին ասեցի. Մանուկյան (տեսանյութ) Էս տղե՞րքն էին խանգարում ձեր խաղաղությանը. պատասխանն իրենց աթոռի տակ է. Գալեյան (տեսանյութ) 23 տարի Արցախի հողը գրկած ապրեցիր, տղաս. հիմա թող հողը խաղաղությամբ գրկի քեզ․ հերոս Արտուշ Արզումանյանի մայր 44-օրյա պատերազմում զոհված արցախցու որդին Հայաստանի չեմպիոն է դարձել (տեսանյութ) Դեռ երկու քաղաքական ուժ է հանդիպել Արցախի իշխանությունների հետ. Նժդեհ Իսկանդարյան (տեսանյութ) Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Գեներալ Շեքարչի․ Իրանը կշարունակի հետապնդել Թրամփին և Նեթանյահուին պատերազմից հետո ՀՀ իշխանությունը տեղեկություն է ունեցել պատերազմի մասին, պատասխանատուն ինքն է․ Տիգրան Աբրահամյան (տեսանյութ) Արցախի կործանման սկիզբը դրվել է 44-օրյա պատերազմով, չպետք է հասնեինք այս իրավիճակին. Շահրամանյան (տեսանյութ) Վարչապետի վրա ձու են նետել Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ ՈՒՂԻՂ. Եռաբլուրում ոգեկոչում են 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակըՈւկրաինան պատրաստվում է զանգվածաբար կիրառել որսիչ ԱԹՍ-ներ․ Բուդանովը ժամկետ է նշել Արցախի ժողովուրդը չի հրաժարվել և երբեք չի հրաժարվելու իր հավաքական իրավունքներից. խաղաղությունը չի կարող կառուցվել արդարության շրջանցմամբ. Բաղունց Ի՞նչ պատերազմ, ի՞նչ ես ասում․ Ծառուկյանը հիշեցրել է՝ ինչ էր զգուշացրել 44-օրյա պատերազմից առաջ Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ Երևանում բախվել են «Kia»-ն, «Ford»-ը, «Toyota»-ն և թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Սեպտեմբերի 27․ վեց տարի առաջ սկսվեց 44-օրյա պատերազմը ՏԻՄ ընտրություններ են մեկնարկել Հանրապետության չորս համայնքներում Երևանն ու, առհասարակ, Հայաստանը փաստորեն «բաց են» արտաքին թշնամու լրտեսական ու դիվերսիոն գործունեության առջև. Արմեն Այվազյան Արգելվել են օնլայն խաղադրույքները «Տիզը» մահացավ, մյուս 3 «գողականներն» արդարացվեցին․ ինչ եղավ «Զոն նայող Անդուլիկի» գործով Քչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումը Ուկրաինան առաջին անգամ մարտական ռոբոտներ է կիրառել ռուսական զորքերի դեմ Դոնբասում Սեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Վուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասին Ռուսաստանը չի պատրաստվում դադարեցնել պատերազմը․ Զելենսկի Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է Գերմանիայում մաքսավորները գեղեցկության սրահներում ստուգումներ են անցկացրել՝ անօրինական աշխատողներ գտնելու համար Լավրով․ Թուրքիան չի կարող փոխանցել կամ վաճառել С-400-ներն առանց Ռուսաստանի համաձայնության Հաջորդը Վանա լիճն է. Սևանը հատած լողորդը՝ ռեկորդի, առաջին զգացողության և նոր մարտահրավերների մասին (տեսանյութ) Ներկա իշխանությունը փորձում է դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ Բադալյան Փարիզում մահացել է Գվինեայի նախկին վարչապետ և ընդդիմության առաջնորդ Սիդյա Տուրեն Իտալական ռազմական մեքենան կրակել է յուրայինների ուղղությամբ Կաթողիկոսի թեկնածու էլ ՔՊ-ն կունենա. Փաշինյանը ինչ վատ տարբերակ է իրենց համար. Իշխանյան (տեսանյութ) Երևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներին Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել է 6 տարի անց կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները, Սանկտ Պետերբուրգում
Ամենադիտված