Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ
Քաղաքական
Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ։ Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասել է Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանը։
Հարցին՝ խաղաղություն հնարավո՞ր է՝ Արցախի նախագահն ասաց, որ իրենք ձգտում են խաղաղության։
«Խաղաղությունը ևս ընտրության հարց է, թե ինչ խաղաղություն ենք ուզում ու ինչ գնով, մենք ի՞նչ գին ենք վճարում այդ խաղաղության համար ու վճարելու ենք»,- նշել է նա։
Շահրամանյանը նշել է, որ արցախցիները պետք է կարողանան արժանապատիվ ապրել Հայաստանում, որն իրենց հայրենիքն է։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը