Բացահայտվել է ապօրինի գործունության երկու դեպք
Իրավունք
ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության Նոր Նորքի բաժնի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տեղեկություններն, օրերս Երևանի Աճառյան 5 շենքի ներքնահարկում հայտնաբերել են գործող արտադրամաս, որտեղ քաղաքացի Ռոբերտ Զաքարյանն առանց պետական գրանցման և հարկային մարմիններում հաշվառվելու զբաղվում էր լավաշի արտադրությամբ:
Ապօրինի գործունեությունն անմիջապես դադարեցվել է, իսկ արտադրանքի ծավալները և պետությանը հասցված վնասի չափը ճշտվում է: Անօրինական ձեռնարկատիրական գործունեության մյուս դեպքն էլ օրերս բացահայտել են օպերատիվ հետախուզության վարչության 11-րդ բաժնի աշխատակիցները. Սեբաստիա փողոցի վերջնամասում հայտնաբերվել է՝ քաղաքացի Հրահատ Հովհաննիսյանին պատկանող ապօրինի գործող հանրային սննդի օբյեկտ:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում