Այս տարվա ընթացքում մաքսային իրավախախտումների 71 դեպք է հայտնաբերվել
Իրավունք
Պետական եկամուտների կոմիտեն հարկային և մաքսային ոլորտներում վերահսկողության միջոցառումների շրջանակում օրերս դեպքեր են հայտնաբերել Պետական եկամուտների կոմիտեի նախաբացթողումային հսկողության և օպերատիվ հետախուզության վարչությունների աշխատակիցները:
ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության աշխատակիցներն օրերս մաքսանենգության հերթական փորձերն են կանխել: «Ապավեն տերմինալ» մաքսային հսկողության տարածքում «Գևորգ-Արամ» ՍՊԸ-ի անունով ներմուծված բեռի մաքսային զննման ժամանակ պարզվել է, որ բեռի մեջ առկա է չհայտարարագրված՝ շուրջ 23 տոննա լամինացված մանրահատակ, 5500 հատ բջջային հեռախոսի լիցքավորիչ և շուրջ 8000 բջջային հեռախոսի մարտկոց: Փաստի առթիվ կազմվել է արձանագրություն: Ի դեպ, նախաբացթողումային հսկողության վարչության կողմից այս տարվա հունվարի 1-ից մինչև հոկտեմբերի 21-ը մաքսային իրավախախտումների 71 դեպք է հայտնաբերվել, որոնց մեջ գերակշռող էին առանց մաքսային ապահովման միջոցների ներկրման փորձերը:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում