Արայիկ Խանդոյանը առաջադրվեց. ԲՀԿ-ն չի մասնակցի համայնքի ղեկավարի ընտրություններին
Քաղաքական
ՀՀ ԱԺ Բարգավաճ Հայաստան խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«ԲՀԿ-ն պահում է իր խոստումը.
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քիչ առաջ հրապարակեց ս/թ սեպտեմբերի 18-ին Արագածոտնի Մարզի Ծաղկահովիտ համայնքում նախատեսված համայնքի ղեկավարի ընտրությունների թեկնածու գրանցված անձանց տվյալները:
Ինչպես և նախօրոք հայտարարել էինք, ԲՀԿ-ի թեկնածու Աշոտ Հակոբյանը, ով նույն համայնքի ԲՀԿ տարածքային կառույցի ղեկավարն է և ունի հաղթելու ռեալ հնարավորություն, այդուհանդերձ կհանի իր թեկնածությունը, եթե ընտրություններին մասնակցության հայտ ներկայացնի Արայիկ Խանդոյանը: ԿԸՀ-ի հրապարակված տվյալներով ՝ Խանդոյանը գրանցվել է որպես թեկնածու, իսկ մենք հավատարիմ լինելով մեր խոստմանը, ինչպես և հայտարարել էինք, չենք մասնակցի համայնքի ղեկավարի ընտրություններին»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ