«Ժողովուրդ». «Մենք դեռ միասին պետք է ընտրություններ կազմակերպենք». Սերժ Սարգսյանը` ոստիկանապետին
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ՀՀ ոստիկանության աշխատանքից գոհ է ոչ միայն ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, Հայաստանում ԵԱՀԿ գրասենյակը, այլեւ հենց Սերժ Սարգսյանը: Եւ օգոստոսի 1-ին Սարգսյանի կողմից հնչեցված հրապարակային շնորհակալությունը, պարզվում է, գոհունակության միակ ժեստը չէ, որ երկրի ղեկավարն արել է ՀՀ ոստիկանության նկատմամբ:
ՀՀ նախագահի նստավայրին մոտ կանգնած «Ժողովուրդ»-ի աղբյուրները հայտնեցին, որ Սերժ Սարգսյանը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին հասկացրել է, որ նա կշարունակի պաշտոնավարել: «Մենք դեռ միասին պետք է ընտրություններ կազմակերպենք». աշխատանքը շարունակելու մոտավորապես այսպիսի բովանդակությամբ ակնարկ է արել Սերժ Սարգսյանը Վլադիմիր Գասպարյանին: Ինչը նշանակում է, որ մինչեւ 2017 թվականի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններ ՀՀ ոստիկանապետ կմնա Վլադիմիր Գասպարյանը:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից