Մեկ շաբաթից կայցելեմ Մոսկվա՝ լուծումներ գտնելու երկկողմ ձևաչափով. Փաշինյան ԱՄՆ տնտեսության աճը գերազանցել է սպասումները, սակայն գնաճը մնում է բարձր Մենք մեր շահերն ավելի շատ ենք հարգում, քան Ռուսաստանինը. Փաշինյան Համբարձումյանին ազատազրկելու դեպքում էլ «Կառուցող» դաշինքը կմասնակցի ընտրություններին. պաշտպան Աշխարհաքաղաքական լարվածության նոր զարգացումներ. Ադրբեջանցիներ կայցելեն Հայաստան Մերձավոր Արևելքի լարվածության ֆոնին նավթի գները շարունակում են աճել Սահմանադրության նախագիծը կլրամշակվի, բայց կմնա «Իրական Հայաստանի» գաղափարախոսության շրջանակում. Փաշինյան Թրամփը չի բացառում Իրանի դեմ նոր ռազմական գործողությունները. Քուշներ ՀՀ-ում գրանցված աշխատատեղերի թիվը ռեկորդային է՝ 849 741՝ տարեկան աճը՝ 39 667. Փաշինյան Պարսից ծոցում նոր միջադեպ է գրանցվել. նավթատարի մոտ պայթյուն է որոտացել Ծխախոտի, ալկոհոլի, շաքարի ու աղի առևտուրը պետք է ապախրախուսենք․ Փաշինյան Վերջնագրից առաջ՝ շրջագայություն․ Տարիներ առաջ ՔՊ-ն ընդվզել է հռչակագիրը հանելու առաջարկի դեմ 

Սրան ու նրան` փողոտներին, «ախպեր տղերքին», ինչ-որ «կապույտ արյուն» ունեցողների ծախեցին, նվիրեցին, տվեցին վերևից եկած զանգով

Հայաստան

Ինչպես հոշոտեցին քաղաքամայր Երևանի կանաչ թոքերը…

Տեղական իշխանություններ, իրավապահ համապատասխան մարմիններ և ՀՀ բնապահպանության նախարարություն. սրանց բոլորի ղեկավարները, համապատասխան պատասխանատուները, երբ մի օր իշխանությունը Հայաստանում փոխվի ու նորմալ իշխանություն ունենանք, պետք է հատ-հատ պատասխան տան այն բարբարոսության համար, որ կատարվել է մեր պուրակների և այգիների, մայրաքաղաք Երևանի կանաչ թոքերի նկատմամբ:

Սրան ու նրան՝ փողոտներին, «ախպեր տղերքին», ինչ-որ «կապույտ արյուն» ունեցողների՝ վերևից եկած զանգով, պուրակներում, այգիներում և այլուր ծախելով, նվիրելով, տեղեր հատկացրին՝ սրճարաններ, ռեստորաններ, նմանաբնույթ և այլ օբյեկտներ կառուցելու համար' բացարձակապես անտեսելով, որ այնտեղ ծառեր կան, և կառուցողներն այդ ծառերը պետք է հատեն:

Երբեմն ծառերի հետ հաշիվները մաքրելու համար այլ հնարքներ կիրառեցին. սրճարան կամ ռեստորան կառուցելու նպատակ ունեցողը մտավ, տարածքը կապույտ պաստառներով փակեց հասարակության աչքից, գիշերով կամ հարմար ժամի ծառերը կտրեց, տեղը մաքրեց, հետո տարածքն օրինականացրեց ու տարածքն իրենով արեց: Կամ էլ' ծառերի հերն անիծեցին, տակը կրակ արեցին, քիմիական այս կամ այն նյութը լցրին բնի մոտ, չորացրին: Որպես չորացած ծառեր, դրանք օրինականորեն կտրվեցին, այսինքն' տարածքում եղած ծառերի հաշիվները մաքրեցին, տարածքն ազատեցին դրանց խանգարող ներկայությունից, ու հետո կառուցեցին իրենց ուզած շինությունը:


Քաղաքացիական ակտիվիստները, բնապահպանները, մայրաքաղաքի հանդեպ ոչ անտարբեր, պարզապես սրտացավ մարդիկ «շնաձկների երախից» մի կերպ փրկեցին Մաշտոցի պուրակը, բայց այս տարիների ընթացքում քանի Մաշտոցի պուրակներ զոհ դարձան նրանց: Տեսեք թե ինչ կատարվեց Օղակաձև զբոսայգում, Օպերայի մոտ, Բաղրամյան պողոտայի սկզբնամասում, Շրջանայինում, Մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանի մոտ, Արաբկիր համայնքի և, ընդհանրապես, Երևանի տարբեր հատվածներում, նույնիսկ «Հաղթանակ» զբոսայգու տարածքում, ուր բացահայտ ապօրինի կերպով կառուցվեց «Գոլդեն Փելըս» հյուրանոցը: Ես չեմ կորցնում իմ հույսը, որ այս բոլորի համար մեղավորները մի օր անպայման պատասխան են տալու' անկախ նրանից' նախկի՞ն թե՝ ներկա պաշտոնյա կլինեն, տվյալ օբյեկտի տերը կշարունակի՞ դրա տերը հանդիսանալ, թե՝ վաճառած կլինի մեկ ուրիշին:

Սխալվում են նրանք, ովքեր ասում են օրենք չկա Հայաստանում, այսինքն՝ թեև կա, բայց չի կիրառվում: Երբ իրենց պետք է լինում, դիմացինն իրենց մարդը չէ կամ համապատասխան վերաբերմունք ցույց չի տվել, շատ լավ էլ կիրառում են օրենքը:

Հայաստանում օրենք կա և կիրառում են, այլ խնդիր է, որ օրենքի առջև բոլորը հավասար չեն:

Ահա բռնել, ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի («Ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատումը») 1-ին մասի հատկանիշով մեղադրանք են առաջադրել ու հիմա դատում են Դավիթ Առաքելյան անուն ազգանունով մեկին այն բանի համար, որ նա 2016թ. փետրվարի 26-ին Երևանի «Կարապի լիճ» սրճարանի տարածքում ապօրինի հատել է 30 սմ տրամագծով մեկ թթենի և մեկ կոճղարմատ, ինչով բուսական աշխարհին պատճառել է 225 000 դրամի վնաս: Եթե մեղադրանքն ապացուցվում է, շատ էլ լավ են անում, շատ էլ ճիշտ են անում, բայց հարց է առաջանում' բա այդ դեպքում մայրաքաղաքի կենտրոնում ապօրինի ծառեր հատած, ծառերը տարբեր եղանակներով վնասած, չորացրած շատ շատերին ինչո՞ւ չեն դատել…

Արթուր Հովհաննիսյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մեկ շաբաթից կայցելեմ Մոսկվա՝ լուծումներ գտնելու երկկողմ ձևաչափով. ՓաշինյանԱՄՆ տնտեսության աճը գերազանցել է սպասումները, սակայն գնաճը մնում է բարձր Մենք մեր շահերն ավելի շատ ենք հարգում, քան Ռուսաստանինը. Փաշինյան Համբարձումյանին ազատազրկելու դեպքում էլ «Կառուցող» դաշինքը կմասնակցի ընտրություններին. պաշտպան Աշխարհաքաղաքական լարվածության նոր զարգացումներ. Ադրբեջանցիներ կայցելեն ՀայաստանՄերձավոր Արևելքի լարվածության ֆոնին նավթի գները շարունակում են աճել Սահմանադրության նախագիծը կլրամշակվի, բայց կմնա «Իրական Հայաստանի» գաղափարախոսության շրջանակում. ՓաշինյանԹրամփը չի բացառում Իրանի դեմ նոր ռազմական գործողությունները. Քուշներ ՀՀ-ում գրանցված աշխատատեղերի թիվը ռեկորդային է՝ 849 741՝ տարեկան աճը՝ 39 667. ՓաշինյանՊարսից ծոցում նոր միջադեպ է գրանցվել. նավթատարի մոտ պայթյուն է որոտացել Ծխախոտի, ալկոհոլի, շաքարի ու աղի առևտուրը պետք է ապախրախուսենք․ Փաշինյան Վերջնագրից առաջ՝ շրջագայություն․ Տարիներ առաջ ՔՊ-ն ընդվզել է հռչակագիրը հանելու առաջարկի դեմՌուբիոն դատապարտել է հութիների հարձակումները. Վաշինգտոնը բանակցում է Էր Ռիադի հետՌուսաստանն Ուկրաինայից ավելին է ցանկանում. Մերցը զգուշացնում է ԵվրոպայինԿիմ Չեն Ընը միջուկային կարգավիճակի ժխտումը համարել է պատերազմի հայտարարությունՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերինՀյուսիսատլանտյան դաշինքի աշխատակիցը հայտնվել է լրտեսության գործի կենտրոնումՉլիցենզավորված խաղային կայքերը կարգելափակվեն երկու աշխատանքային օրվա ընթացքում34 երկիր և Եվրամիությունը համատեղ պահանջ են ներկայացրել Ռուսաստանին TRIPP-ը կստեղծվի ՓԲԸ-ի ձևով․ ԱՄՆ-ը կունենա 74%, ՀՀ-ն՝ 26% բաժնեմաս. ՓաշինյանԱմերիկյան կոնսորցիումը 10 միլիարդ դոլարով ձեռք կբերի «Լուկօյլի» միջազգային ակտիվները Հնարավոր է՝ Դավիթին ընտրություններից չեզոքացնեն․ Վճռաբեկը տարօրինակ արագ վճիռ է կայացրել. փաստաբանԱՄՆ դեսպանությունը երկու օր փակ կլինիԲաղդադը պատրաստվում է վերահսկողություն հաստատել Քրդստանի նավթային հանքավայրերի նկատմամբՉինաստանը պատմական քայլ է կատարել տիեզերական մրցավազքումՍաուդյան Արաբիայի և հութիների հակամարտությունը նոր թափ է հավաքում Սենսացիա են սարքել․ քաղաքացիությունից զրկելու դրույթ կա ժողովրդավարական սահմանադրություններումՏիգրան Արզաքանցյանը ստանձնել է «Մերգելյան ինստիտուտ»-ի տնօրենի պաշտոնըՌուսական հարվածներից հետո Ուկրաինայի հինգ մարզում հոսանքազրկումներ ենՆոյեմբերի 26-27-ին ՀՀ-ում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչներըԵրկխոսություն, փորձի փոխանակում և նոր կապեր՝ մեկ հարթակում․ միջազգային ֆորում՝ ՔիշնևումԵգիպտոսում վառելիք տեղափոխող բեռնատարի վթարից հետո բռնկված հրդեհի հետևանքով 31 մարդ է զոհվել ՀՀ-ն և Վրաստանը տարեկան տասնյակ կալանավորների են փոխանակումԿիևը հայտարարել է ռուսական հինգ ռազմական ինքնաթիռի խոցման մասինՈւկրաինան ԱԹՍ–ներով հարձակվել է Ստավրոպոլի երկրամասում Հյուսիսային Կովկասը սնուցող էլեկտրակայանի վրա Ռուսաստանն ու Ուկրաինան կարող են իրականացնել գերիների խոշոր փոխանակումՈՒՂԻՂ․ Կառավարության նիստՀորմուզի նեղուցում իրավիճակը սրվում է. Իրանը զգուշացնում է նավերինՆերդիրներն ապահովում են զինծառայողի կենսական կարևոր օրգանների պաշտպանությունը․ հայտարարությունԹրամփը նոր մաքսատուրքեր է պատրաստում Չինաստանի և Եվրոպայի դեմՏոնոյանին առաջադրված նոր մեղադրանքը կապված է 18 հազար անորակ կոշտ բալիստիկ ներդիր ձեռք բերելու հետԵվրոպայում ֆինանսական նոր պայքար է սկսվում՝ Ուկրաինայի հարցովՔուշները հայտարարել է Ռուսաստանի և Եվրոպայի միջև կապի ուղիներ հաստատելու ԱՄՆ-ի մտադրության մասին Թրամփն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը զգուշացրել են ՌուսաստանինԳեղաշենցինե՛ր ջան, շնորհակալ ենք ձեր ջերմության, վստահության և աջակցության համար. Միասին՝ վստահ առաջ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Պաշտոնյաները փորձում են մեկը մյուսին գերազանցել՝ գոհացնելու Փաշինյանին ու Ալիևին․ ԱբրահամյանԼույս չի լինի. հասցեներՀաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞րՏարիներ առաջ ՔՊ-ն ընդվզել է հռչակագիրը հանելու առաջարկի դեմ Հեղինակն իրավաբան չէ եւ հայ չէ
Ամենադիտված