Երկիր մոլորակի բնակչությունը 10 միլիարդի կհասնի 2053 թվականին. գիտնականներ
Այլ
Երկիր մոլորակի բնակչության թիվը 10 միլիարդի կհասնի արդեն 2053 թվականին, բայց ըստ որում Ռուսաստանի եւ Ուկրաինայի բնակիչների թիվը կկրճատվի 7,9 եւ 9 միլիոնով, իսկ Ճապոնիայում՝ «ռեկորդային» 24,7 միլիոնով: Այդ մասին հայտնել է Վաշինգտոնի Բնակչության թվաքանակի բյուրոն (PR B):
«Չնայած ամբողջ մոլորակում ծնելիության հաճախականության ընդհանուր նվազմաը, Երկրի բնակչության աճի արագությունը կմնա բարձր մակարդակում, որը կբավականացնի 10 միլիարդի նշագծին «հասնելու» համար: Անշուշտ, տարբեր տարածաշրջաններում պատկերը զարմանալիորեն կտարբերվի. օրինակի համար՝ Եվրոպայի բնակիչների թիվը կշարունակի նվազել, մինչդեռ Աֆրիկայի բնակչության թիվը մինչեւ 2050 թվականը կկրկնապատկվի»,- հայտարարել Է Բյուրոյի նախագահ եւ տնօրեն Ջեֆրի Ջորդանը:
Այս ոչ առեւտրային կազմակերպությունն այսօր գլոբալ մակարդակում ժողովրդագրական իրադրության կանխատեսման աշխարհում առաջատար բյուրոներից մեկն Է՝ Երկրագնդի բնակչության աճի վերաբերյալ ամենամյա զեկույցներ եւ գնահատումներ հրապարակելով 1962 թվանկանից:
PRB-ի նոր կանխատեսումների համաձայն՝ մոլորակի բնակչության թվաքանակն արդեն 2050 թվականին կմոտենա 9,9 միլիարդի, իսկ 2053 թվականին այն կանցնի 10 միլիարդի սահմանը: Այդ աճի մեծ մասը բաժին կընկնի Աֆրիկային. վերջինիս բակչության թիվն այդ ժամկետին կաճի մինչեւ 2,5 միլիարդ: Ըստ որում Ամերիկայի բնակիչների թիվը կավելանա ընդամենը 223 միլիոնով, Ասիայինը՝ 900 միլիոնով, իսկ Եվրոպայի բնակիչների թիվը կկրճատվի մոտավորապես 12 միլիոնով:
Այդուհանդերձ, բնակչության թվաքանակով երկրների «տասնյակի» առաջին եռյակը կմնա նախկինը՝ Հնդկաստան, Չինաստան եւ ԱՄՆ: Ավելի ցածում տեղի կունենան մի շարք վերադասավորումներ, եւ չորրորդ տեղ կբարձրանա Նիգերիան, Ինդոնեզիան կիջնի հինգերորդ հորիզոնական, իսկ Բրազիլիան՝ յոթերորդ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ