Մահացել Է «տրիկոտաժի թագուհի» Սոնյա Ռիքելը
Այլ
Կյանքի 87-րդ տարում մահացել է ֆրանսիացի տարազագործ եւ սեփական նորաձեւության տան հիմնադիր Սոնյա Ռիքելը, հաղորդում Է Le Figaro-ն: Մոդելագործի դստեր խոսքով՝ Ռիքելը վախճանվել Է օգոստոսի 25-ի վաղ առավոտյան Փարիզում:
Կյանքի վերջին մի քանի տարին նա տառապում Էր Պարկինսոնի հիվանդությամբ: Մոդելագործի հուղարկավորության վայրն ու ժամանակն առայժմ հայտնի չեն:
Սոնյա Ռիքելն իր կարիերան սկսել Է որպես տեքստիլ խանութներից մեկի ցուցափեղկերի ձեւավորող: 1962 թվականին նա հղիների համար հագուստ Է ստեղծել Laura Էլիտար խանութի համար:
Նրա դիզայնը հռչակ Է ձեռք բերել, եւ շուտով Ռիքելին սկսել են անվանել «տեքստիլի թագուհի»: Իր առաջին խանութը դիզայները բացել Է 1986 թվականին Փարիզում: Ներկայում Sonia Rykiel նորաձեւության տունը թողարկում Է կանանց եւ մանկական հագուստ, ինչպես նաեւ օծանելիք եւ աքսեսուարներ:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ