Կարեն Գրիգորյանը «Բարսելոնա Սանթսի» առաջատարների թվում է
Սպորտ
Տեղի են ունեցել «Բարսելոնա Սանթս» մրցաշարի 6-րդ տուրի հանդիպումները: Առաջատարների խմբում ընթացող Կարեն Գրիգորյանը իր պարտիան ավարտել է ոչ-ոքի: 6-րդ տուրի իրենց պարտիաներում հաղթանակներ են գրանցել Կարեն Մովսիսյանը, Տիգրան Հարությունյանը և Տիգրան Ս. Պետրոսյանը: Վահե Բաղդասարյանը պարտություն է կրել: Խաղացված վեց տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում են 5,5 միավոր վաստակած 3 շախմատիստ, որոնց թվում է Կարեն Գրիգորյանը:
Այս մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի կայքը:
Կարեն Մովսիսյանը վաստակել է 5, Վահե Բաղդասարյանը և Տիգրան Հարությունյանը՝ 4,5-ական, իսկ Տիգրան Ս. Պետրոսյանը՝ 4 միավոր:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու