Գյումրու «Ստրոմ մաշինա» գործարանի մոտակայքում 20 փայտակոճ է այրվել
Հասարակություն
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն օգոստոսի 25-ին, ժամը 18.55-ին տեղեկություն է ստացել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Ստրոմմաշինա» գործարանի մոտակայքում այրվում են երկաթգծի փայտակոճեր:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, հրդեհը մեկուսացվել է ժամը 19.34-ին, մարվել՝ 19.46-ին: Այրվել է 20 փայտակոճ (1,5 մ երկարությամբ):


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ