ԱՄՆ տնտեսության աճը գերազանցել է սպասումները, սակայն գնաճը մնում է բարձր Մենք մեր շահերն ավելի շատ ենք հարգում, քան Ռուսաստանինը. Փաշինյան Համբարձումյանին ազատազրկելու դեպքում էլ «Կառուցող» դաշինքը կմասնակցի ընտրություններին. պաշտպան Աշխարհաքաղաքական լարվածության նոր զարգացումներ. Ադրբեջանցիներ կայցելեն Հայաստան Մերձավոր Արևելքի լարվածության ֆոնին նավթի գները շարունակում են աճել Սահմանադրության նախագիծը կլրամշակվի, բայց կմնա «Իրական Հայաստանի» գաղափարախոսության շրջանակում. Փաշինյան Թրամփը չի բացառում Իրանի դեմ նոր ռազմական գործողությունները. Քուշներ ՀՀ-ում գրանցված աշխատատեղերի թիվը ռեկորդային է՝ 849 741՝ տարեկան աճը՝ 39 667. Փաշինյան Պարսից ծոցում նոր միջադեպ է գրանցվել. նավթատարի մոտ պայթյուն է որոտացել Ծխախոտի, ալկոհոլի, շաքարի ու աղի առևտուրը պետք է ապախրախուսենք․ Փաշինյան Վերջնագրից առաջ՝ շրջագայություն․ Տարիներ առաջ ՔՊ-ն ընդվզել է հռչակագիրը հանելու առաջարկի դեմ Ռուբիոն դատապարտել է հութիների հարձակումները. Վաշինգտոնը բանակցում է Էր Ռիադի հետ 

Որտեղ և ինչ վիճակում են գտնվում Տիգրան Սարգսյանի կառավարության օրոք գնված թանկարժեք բիոզուգարանները. «Հրապարակ»

Հայկական Մամուլ

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

Հիշո՞ւմ եք այն բիոզուգարանները՝ երկու հատ, որ գնեց Տիգրան Սարգսյանն իր վարչապետության օրոք։ Այն գերթանկարժեք եւ ուլտրաժամանակակից զուգարանները, որոնք, մետաղադրամը գցելուն պես, ավտոմատ ամեն ինչ անում էին քո փոխարեն... գրեթե ամեն ինչ։

Թերեւս, միայն այն չէին անում, ինչի համար որ նորմալ մարդիկ պետք է մտնեն այնտեղ։ Երեւի, որ մի երկու միլիոն էլ ավել տայինք, գուցե այդ ֆունկցիան էլ իրենց վրա վերցնեին։ Ամեն դեպքում, մեր կառավարության հնարավորություններն այդքանի էին ձգել՝ կարողացել էին գնել ընդամենը մի 100 հազար դոլարանոց բիոզուգարաններ։ Այդ զուգարաններում նաեւ երաժշտություն է հնչում, մաքուր ու կոկիկ բիոմիջավայր է ստեղծված, որ մարդը, անգամ ամենաուժեղ փորացավի դեպքում, հաճելի ժամանակ անցկացնի այնտեղ ու բոլոր առումներով թեթեւացած դուրս գա։ Այդ զուգարանները, սակայն, մի տարօրինակ կողմ ունեն՝ ժամանակով են։ Մետաղադրամը, որը պետք է, որ 200 դրամանոց լինի, գցեցիր, զուգարանն աշխատում է, բայց ժամանակը լրանալուն պես ավտոմատ բացվում են՝ առանց «մտածելու», որ իրենց ներսում գտնվող հյուրը գուցե չի վերջացրել իր «գործը»։

Ինչ խոսք, խելացի բիոզուգարանների այս ոչ հայեցի եւ մոտիվացիան չխթանող ֆունկցիան, վստահաբար, դուր չի գա ստեղծագործող մարդկանց, որոնց մուսան, սովորաբար, հենց նման պայմաններում է գալիս։ Ինչեւէ։ Այս չափազանց թանկարժեք ու ճոխ բիոզուգարանների խերը, սակայն, հանրությունն այդպես էլ չտեսավ։ Կամ գուցե տեսել է՝ մենք տեղյակ չենք։ Ամեն դեպքում, կառավարությունում այս պահին աշխատում են այդ ուղղությամբ՝ պարզելու, թե որտեղ եւ ինչ վիճակում են գտնվում Տիգրան Սարգսյանի կառավարության օրոք գնված այդ թանկարժեք բիոզուգարանները։ Արդյոք շահագործվո՞ւմ են դրանք, եթե այո, ապա ի՞նչ եկամուտ են ապահովում։

Էկոնոմիկայի նախարարությունից, որին փոխանցվել էին մեր հարցերը կառավարության աշխատակազմից, մեր հարցերին լիարժեք դեռ չեն պատասխանել։ Նրանք նախ երկար-բարակ հիշեցրել են նախապատմությունը, թե ինչպես է հայրենի կառավարությունը 2010 թ. որոշել «Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ» հիմնադրամի միջոցներով ձեռք բերել այդ երկու բիոզուգարանները։ Արդյունքում՝ «Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ» հիմնադրամի եւ «Եվրոմոդուլ» ընկերության միջեւ նոյեմբերի 24-ին կնքված պայմանագրով ձեռք է բերվել երկու ավտոմատ կառավարվող հասարակական զուգարան (Supernova 2C, Supernova 2CM): Այդ երկու զուգարանների ընդհանուր արժեքը կազմել է մոտ 100 մլն. դրամ՝ 99 միլիոն 843 հազար 104 դրամ։ Դրանք 2011թ. սեպտեմբերի 15-ին համապատասխան հանձնման-ընդունման ակտով հանձնվել են Ազգային մրցունակության հիմնադրամին։ Նշենք, որ այդ զուգարաններց մեկը պետք է տեղադրված լիներ «Տաթեւեր» ճոպանուղու տարածքում։ Իսկ թե որտեղ են իրականում, ինչ վիճակում են եւ այլն, էկոնոմիկայի նախարարությունից նախ շնորհակալություն են հայտնել այդ հարցերը բարձրացնելու համար եւ տեղեկացրել, որ դրանց վերաբերյալ իրենք հարցումներ են ուղարկել Ազգային մրցունակության հիմնադրամին, որոնց արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացնեն։

Առավել մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ տնտեսության աճը գերազանցել է սպասումները, սակայն գնաճը մնում է բարձր Մենք մեր շահերն ավելի շատ ենք հարգում, քան Ռուսաստանինը. Փաշինյան Համբարձումյանին ազատազրկելու դեպքում էլ «Կառուցող» դաշինքը կմասնակցի ընտրություններին. պաշտպան Աշխարհաքաղաքական լարվածության նոր զարգացումներ. Ադրբեջանցիներ կայցելեն ՀայաստանՄերձավոր Արևելքի լարվածության ֆոնին նավթի գները շարունակում են աճել Սահմանադրության նախագիծը կլրամշակվի, բայց կմնա «Իրական Հայաստանի» գաղափարախոսության շրջանակում. ՓաշինյանԹրամփը չի բացառում Իրանի դեմ նոր ռազմական գործողությունները. Քուշներ ՀՀ-ում գրանցված աշխատատեղերի թիվը ռեկորդային է՝ 849 741՝ տարեկան աճը՝ 39 667. ՓաշինյանՊարսից ծոցում նոր միջադեպ է գրանցվել. նավթատարի մոտ պայթյուն է որոտացել Ծխախոտի, ալկոհոլի, շաքարի ու աղի առևտուրը պետք է ապախրախուսենք․ Փաշինյան Վերջնագրից առաջ՝ շրջագայություն․ Տարիներ առաջ ՔՊ-ն ընդվզել է հռչակագիրը հանելու առաջարկի դեմՌուբիոն դատապարտել է հութիների հարձակումները. Վաշինգտոնը բանակցում է Էր Ռիադի հետՌուսաստանն Ուկրաինայից ավելին է ցանկանում. Մերցը զգուշացնում է ԵվրոպայինԿիմ Չեն Ընը միջուկային կարգավիճակի ժխտումը համարել է պատերազմի հայտարարությունՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերինՀյուսիսատլանտյան դաշինքի աշխատակիցը հայտնվել է լրտեսության գործի կենտրոնումՉլիցենզավորված խաղային կայքերը կարգելափակվեն երկու աշխատանքային օրվա ընթացքում34 երկիր և Եվրամիությունը համատեղ պահանջ են ներկայացրել Ռուսաստանին TRIPP-ը կստեղծվի ՓԲԸ-ի ձևով․ ԱՄՆ-ը կունենա 74%, ՀՀ-ն՝ 26% բաժնեմաս. ՓաշինյանԱմերիկյան կոնսորցիումը 10 միլիարդ դոլարով ձեռք կբերի «Լուկօյլի» միջազգային ակտիվները Հնարավոր է՝ Դավիթին ընտրություններից չեզոքացնեն․ Վճռաբեկը տարօրինակ արագ վճիռ է կայացրել. փաստաբանԱՄՆ դեսպանությունը երկու օր փակ կլինիԲաղդադը պատրաստվում է վերահսկողություն հաստատել Քրդստանի նավթային հանքավայրերի նկատմամբՉինաստանը պատմական քայլ է կատարել տիեզերական մրցավազքումՍաուդյան Արաբիայի և հութիների հակամարտությունը նոր թափ է հավաքում Սենսացիա են սարքել․ քաղաքացիությունից զրկելու դրույթ կա ժողովրդավարական սահմանադրություններումՏիգրան Արզաքանցյանը ստանձնել է «Մերգելյան ինստիտուտ»-ի տնօրենի պաշտոնըՌուսական հարվածներից հետո Ուկրաինայի հինգ մարզում հոսանքազրկումներ ենՆոյեմբերի 26-27-ին ՀՀ-ում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչներըԵրկխոսություն, փորձի փոխանակում և նոր կապեր՝ մեկ հարթակում․ միջազգային ֆորում՝ ՔիշնևումԵգիպտոսում վառելիք տեղափոխող բեռնատարի վթարից հետո բռնկված հրդեհի հետևանքով 31 մարդ է զոհվել ՀՀ-ն և Վրաստանը տարեկան տասնյակ կալանավորների են փոխանակումԿիևը հայտարարել է ռուսական հինգ ռազմական ինքնաթիռի խոցման մասինՈւկրաինան ԱԹՍ–ներով հարձակվել է Ստավրոպոլի երկրամասում Հյուսիսային Կովկասը սնուցող էլեկտրակայանի վրա Ռուսաստանն ու Ուկրաինան կարող են իրականացնել գերիների խոշոր փոխանակումՈՒՂԻՂ․ Կառավարության նիստՀորմուզի նեղուցում իրավիճակը սրվում է. Իրանը զգուշացնում է նավերինՆերդիրներն ապահովում են զինծառայողի կենսական կարևոր օրգանների պաշտպանությունը․ հայտարարությունԹրամփը նոր մաքսատուրքեր է պատրաստում Չինաստանի և Եվրոպայի դեմՏոնոյանին առաջադրված նոր մեղադրանքը կապված է 18 հազար անորակ կոշտ բալիստիկ ներդիր ձեռք բերելու հետԵվրոպայում ֆինանսական նոր պայքար է սկսվում՝ Ուկրաինայի հարցովՔուշները հայտարարել է Ռուսաստանի և Եվրոպայի միջև կապի ուղիներ հաստատելու ԱՄՆ-ի մտադրության մասին Թրամփն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը զգուշացրել են ՌուսաստանինԳեղաշենցինե՛ր ջան, շնորհակալ ենք ձեր ջերմության, վստահության և աջակցության համար. Միասին՝ վստահ առաջ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Պաշտոնյաները փորձում են մեկը մյուսին գերազանցել՝ գոհացնելու Փաշինյանին ու Ալիևին․ ԱբրահամյանԼույս չի լինի. հասցեներՀաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞րՏարիներ առաջ ՔՊ-ն ընդվզել է հռչակագիրը հանելու առաջարկի դեմ Հեղինակն իրավաբան չէ եւ հայ չէԿալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրին
Ամենադիտված