Իտալիայի վարչապետն արտակարգ դրություն հայտարարեց երկրաշարժից տուժած շրջաններում
Արցախ
Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին արտակարգ դրություն է հայտարարել երկրի այն շրջաններում, որոնք տուժել են լույս օգոստոսի 24-ի գիշերը տեղի ունեցած երկրաշարժից: Ըստ վերջին տվյալների՝ տարերային աղետի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 250-ի, տեղեկացնում է BBC-ին:
Զոհվածների մեծամասնությունը՝ գրեթե 200 մարդ, Ամատրիչե քաղաքից էին:
Իտալիայի կառավարությունը 50 մլն եվրո է հատկացրել տուժածներին օգնություն ցուցաբերելու համար: Ռենցին խոստացել է, որ շուտով կհատկացվեն լրացուցիչ միջոցներ:
Արդեն երկրորդ գիշերն է՝ ավերված քաղաքներում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները, որոնք բարդանում են պարբերաբար կրկնվող ստորգետնյա ցնցումներով:
Իտալիայի մշակույթի նախարարությունը հայտարարել է, որ հօգնություն տուժածների կուղարկի բոլոր այն միջոցները, որոնք կստացվեն առաջիկա կիրակի օրը թանգարանային ցուցադրանքների տոմսերի վաճառքից: Մշակույթի նախարարը հորդորել է իտալացիներին՝ այցելել թանգարաններ՝ ի նշան երկրաշարժից տուժածների հետ համերաշխության:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան