Սերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը» 27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանել Արմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասին Նոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս Հայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակում Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքները Փարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապը Արամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորությունները Մոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցը GOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկ Ադրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ Ալիևին 

Ադրբեջանը կարող է ինքնասպան լինել

Վերլուծական

ԼՂՀ Պաշտպանական բանակի հրամանատար Լևոն Մնացականյանի նախորդ ասուլիսից հետո իրար էր խառնվել Ադրբեջանի հանրապետության ողջ զինված ուժերը:

Գեներալ – մայոր Լևոն Մնացականյանը հայտարարել էր վերջին սերնդի ռազմական տեխնիկայի համալրման մասին, բայց կոնկրետ չէր նշել, թե ինչեր է ստացել Արցախի բանակը: Այս հարցի բացահայտումն իր վրա էր վերցրել անձամբ Ադրբեջանի ՊՆ Զաքիր Հասանովը, բայց, այսքան ժամանակ անց, դեռ կոնկրետ ոչինչ չեն կարողացել պարզել` միայն օդում կախված կարծիքներ:

Վերջերս Արցախի բանակի հրամանատարը նոր հարցազրույց է տվել Regnum–ին, որտեղ հայտնել է, որ ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը բարձր է: Ադրբեջանի հանրապետությունը դեռ ուշքի չի եկել ապրիլյան պատերազմի ժամանակ կրած կորուստներից, բայց փաստ է, որ ձեռք էլ չի քաշել իր որդեգրած սկզբունքներից: Ապրիլյան պատերազմը որոշակի զսպող շապիկ հանդիսացավ նրանց համար, եթե մինչ այդ Ադրբեջանը հայտարարում էր, որ հաղթանակ կտանի 3 օրվա ընթացքում, կհասնի Սևան և այլն, ապա հիմա այդպիսի անիմաստ հայտարարություններ այլևս չեն անում, ավելի զուսպ են պահում իրենց:

Ադրբեջանը նաև հայտարարում էր Ստեփանակերտին հարված հասցնելու մասին, ինչին նախարար Մնացականյանը պատասխանել է. «Եթե Ադրբեջանը հարված հասցնի Ստեփանակերտին, կձեռնարկվեն համապատասխան միջոցներ: Թե ինչ միջոցներ՝ թող նրա համար գաղտնիք մնա: Պարզապես պատասխանն անհամեմատելի կլինի»,- ասել է նա:

Լևոն Մնացականյանը շնորհակալություն է հայտնել այլ երկրներում բնակվող մեր հայրենակիցներից, որոնք այդ օրերին հսկայական ֆինանսական հոսք են ապահովել Արցախի բանակին: Նաև ավելացրել է, որ այդ փոխանցած գումարներից մի բան էլ ավել է արդեն ծախսվել, մեծ քանակությամբ աշխատանք է կատարվել Լեռնային Ղարաբաղում բոլոր ուղղություններով՝ և՛ վերապատրաստման, և՛ տեխնիկական վերազինման, և՛ նոր սպառազինության ձեռքբերման ուղղությամբ, և այդ գործընթացը դեռ շարունակվելու է:

Ադրբեջանական բանակն ապրիլի սկզբին էլիտար զորքերի օգնությամբ հարձակում կատարեց հայկական դիրքերի վրա: Հայ հետախույզներին հաջողվել էր որոշ տեղեկություններ ստանալ հարձակման մասին, սակայն նրանք չէին սպասում, որ հարձակումը կլինի ամբողջ սահմանի երկայնքով:

Սակայն, նույնիսկ այդ պարագայում, ադրբեջանական էլիտար զորքերն ահռելի կորուստներ ունեցան, նրանց կորուստները մի քանի անգամ շատ են , քան` մերը: Բացի զինվորների կորուստներից Ադրբեջանը նաև ունեցավ հսկայական տեխնիկայի կորուստ: Ռազմական տեխնիկաներ կան Ադրբեջանի բանակի կազմում, որոնց գինը հասնում է մինչև 200 հազար ԱՄՆ դոլար, մեր զինվորները մի քանի կրակոցով շարքից հանել են այդ տեխնիկաներից մի քանիսը:

Այս ամենին գումարվեց նաև նավթի գների անկումը: Ինչպես գիտենք, Ադրբեջանի հանրապետության բյուջեն հիմնականում լցվում է նավթից եկած եկամուտների հաշվին, իսկ ապրիլ ամսից հետո նավթի գները տատանվում են և երկիրը չի կարողանում դուրս գալ իր կորուստների տակից:

Թերևս նաև սա է պատճառը, որ Ադրբեջանի հաղթանակին նույնիսկ չեն հավատում արտասահմանյան կազմակերպությունները: ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլիի կարծիքով՝ հերթական պատերազմը ինքնասպանություն կլինի Ադրբեջանի համար:

Նրա խոսքով՝ Ադրբեջանում իրենք իրենց փակուղի են մտցնում ռազմատենչ հռետորաբանությամբ և ռազմական պատրաստություններով:

Բացի հակամարտող կողմերի միջև անվստահությունից, նաև անվստահության մեկ այլ մակարդակ կա. լիարժեք վստահություն չկա Մինսկի խմբում, որի համանախագահներն են Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան:

Զատուլին հայտնում է, որ բոլորն էլ հասկանում են Ադրբեջանի այժմյան տնտեսական հնարավորությունները, նավթա-գազային բարձր խոցելիությունը: Ամեն ինչ լայնածավալ պատերազմի նժարին դնելն ինքնասպանություն կլինի, այդ թվում՝ Ադրբեջանի քաղաքական ռեժիմի համար:

Ռուսաստանի Դաշնությունը միշտ փորձել է զսպել Ադրբեջանին իր ռազմական արկածախնդրությունների մեջ, սակայն Ադրբեջանն օգտվեց ռուս-թուրքական հարաբերությունների սրվելու փաստից և անմտածված քայլ կատարեց, ինչի արդյունքը բոլորս տեսանք: Սակայն, շուտով հենց ինքը դիմեց Ռուսաստանին հրադադար խնդրելու համար:

Ադրբեջանի հանրապետության կողմից ամեն գնով ԼՂՀ անունը վարկաբեկելը հիմնված են նախանձի, 90-ականների պատերազմական գործողություններում պարտության նստվածքի վրա:

Անի Սահակյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը»27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանելԼատվիան արգելել է Սոբչակի և Բոգոմոլովի մուտքը երկիրԵգիպտոսում անհայտ անձը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրաԱրմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասինԻրանի առաջնորդը հրամայել է բանակին արդյունավետորեն արձագանքել ցանկացած սպառնալիքիՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիսԲըրնհեմը չի բացառել, որ Մեծ Բրիտանիան կարող է ներողություն խնդրել ստրկավաճառության մեջ իր դերի համարՀայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակումՊլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքներըՓարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապըՄերկելը հայտնել է, թե ով պետք է դառնա Գերմանիայի հաջորդ նախագահըԱրամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորություններըԼեհաստանում գումարվել է Խորհրդարանականների խորհրդի արտահերթ նիստՄոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցըGOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկԱդրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ ԱլիևինԸմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.amՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջՓարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայանԳևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավարՄիրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանըԻրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասինՀայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրըՍերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության»Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունըԿասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը«Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառովԸմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառով
Ամենադիտված