Էջմիածնի քաղաքապետի թեկնածուին ստիպել են առաջադրվել. ուշագրավ մանրամասներ (տեսանյութ)
Քաղաքական
Օրեր առաջ հրապարակումներ եղան, թե Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի կողմնակիցներն առևանգել են Կարեն Պետրոսյան անունով մեկին, ով Էջմիածնի քաղաքապետի առաջիկա ընտրություններում մտադիր էր առաջադրվել:
ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց Կարեն Պետրոսյանի հետ, ով մանրամասներ ներկայացրեց դեպքից: Կարեն Պետրոսյանը պատմում է, որ իրականում իրեն ստիպել, համոզել են առաջադրվել ընտրություններում: Իսկ համոզել է քաղաքապետի մեկ այլ թեկնածու՝ Արթուր Թումանյանը: Թումանյանն ասել է, թե իրեն օգնելու համար պետք է առաջադրվի:
Կարեն Պետրոսյանը նաև պատմում է, որ իրեն իբրև թե առևանգողն իր մտերիմ հարևանն է, որի հետ հաճախ են խնջույքներ կազմակերպում: Այս դեպքում էլ հենց Կարեն Պետրոսյանն է զանգահարել իր հարևանին ու խնդրել, որ իրեն էլ մասնակից դարձնեն նախատեսվող կերուխումին: Այսինքն՝ Կարեն Պետրոսյանը հերքում է, թե իրեն առևանգել են ու ստիպել չառաջադրվել:
Մանրամասները՝ ԼՈՒՐԵՐ.com-ի տեսանյութում:
Քրիստինա Աղալարյան


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ