Դավիթ Տոնոյանն ու ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակությունը քննարկել են առաջիկա համատեղ ծրագրերը
Քաղաքական
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն օգոստոսի 26-ին ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Կարոլին Դույեզին, ինչպես նաև պատվիրակության նորանշանակ պաշտպանական բաժնի համակարգող Զուրաբ Բուրդուլիին:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, շնորհավորելով Զուրաբ Բուրդուլիին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ' Դավիթ Տոնոյանը բարձր ու արդյունավետ է գնահատել ՀՀ պաշտպանության նախարարության համագործակցությունը Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հետ և հույս հայտնել, որ հետագայում այն որակակական նոր մակարդակ կունենա:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ ՊՆ և ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության միջև համագործակցության ընթացիկ խնդիրներն և օրակարգային հարցերը, ինչպես նաև երկու կառույցների միջև փոխգործակցությունն առավել արդյունավետ դարձնելուն միտված առաջիկա համատեղ ծրագրերը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ