Օգոստոսի 28-ին կամփոփվեն «ՖՐԵՍԿՈ» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 3-րդ միջազգային փառատոնի երևանյան ցուցադրությունները
Հասարակություն
«Հարգելի համաքաղաքացիներ,
օգոստոսի 28-ին՝ ժամը 19:00-23:00-ը, Կարապի լճի հարակից տարածքում տեղի կուեննա «ՖՐԵՍԿՈ» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 3-րդ միջազգային փառատոնի երևանյան ցուցադրությունների ամփոփումը:
«Երևանյան ամառ» եռամսյա միջոցառումների ծրագրով անցկացվող միջոցառումը կուղեկցվի համերգային ծրագրով՝ ներկայացնելով հիմնականում ազգային երաժշտարվեստը:
Փառատոնային օրերին երևանյան հանդիսատեսը հնարավորություն է ունեցել մասնակցելու բացօթյա կինոդիտումներին: Ֆիլմացանկում ներառված է եղել 22 երկրներից ներկայացված 76 կինոժապավեն, որոնցից 4-ը՝ հայկական»:
Երևանի քաղաքապետարան


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ