Հանրահավաքն ավարտվեց Ազատության հրապարակում, մեկնարկեց երթը (ուղիղ միացում)
Հասարակություն
21:10
Այս պահին Ազատության հրապարակում ավարտվեց ի պաշտպանություն «Սասնա ծռերի» կազմակերպված հանրահավաքը և մեկնարկեց երթը:
Երթն անցնելու է Մաշտոցի պողոտայով, Խորենացի փողոցով և եզրափակվելու է Արշակունյաց պողոտայի սկզբնամասում՝ ՔԿՀ-ի մոտ։
Նշենք, որ երթի մասնակիցների պահանջը նույնն է. պատշաճ բուժօգնություն անազատության մեջ գտնվող՝ «Սասնա ծռեր» խմբի վիրավորված անդամների համար:
Նշենք նաև, որ հաջորդ հանրահավաքը կայանալու է հաջորդ ուրբաթ օրը։ Ինչպես նշեց Ալեք Ենիգոմշյանը՝ «Սասնա ծռեր» խորհուրդը որոշում է կայացրել հանրահավաքներ անել շաբաթը մեկ, այլ ոչ ամեն օր։
21:03
Քիչ առաջ Հիմնադիր խորհրդարանի անդամ Ալեք Ենիգոմշյանը իր ելույթում կոչ արեց Անդրեաս Ղուկասյանի
«ՀՀ ցանկացած քաղաքացի անելիք ունի, և դու բոլորին համահավասար ունես անելիք: Կոչ եմ անում դուրս գալ հացադուլից և միանալ միասնական պայքարին»,- նշեց Ալեք Ենիգոմշյանը:
20:40
Ռեժիսոր Գայանե Գասպարյանն ղարաբաղցիներին կոչ արեց հեռանալ Երևանից ու գնալ Ղարաբաղ, ինչը վրդովեցրեց ցուցարարներին: Նրա ելույթն ընդհատեցին և անջատեցին բարձրախոսը:
«Մարդ չի մնացել Ղարաբաղում, հարգելի ղարաբաղցիներ, մեծից փոքր լքեք Երևանը, թասիբ ունեցեք ու գնացեք Ղարաբաղ: Գնացեք, պահեք ձեր երկիրը: 10 հազարով երևանցի տղաների գլուխը դրեցինք Ղարաբաղի համար ոչ թե որ դուք թողնեիք գնայինք, այլ մնայիք ու պահեիք»,- նշեց Գայանե Գասպարյանը:
20:07
Այս պահին Ազատության հրապարակում մեկնարկել է հանրահավաք ի պաշտպանություն «Սասնա ծռեր» խմբի անդամների:
Հանրահավաքի կազմակերպիչները մեկնարկին հայտարարեցին, որ ելույթներից հետո երթ կլինի դեպի Դատապարտյալների հիվանդանոց՝ պահանջելու պատշաճ բուժօգնություն անազատության մեջ գտնվող, «Սասնա ծռեր» խմբի վիրավորված անդամների համար:
Ուղիղ միացումը՝ Ազատություն ռ/կ-ի


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ