«Հրապարակ». Ովքեր են ներկա եղել Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի 65-ամյակին
Հայկական Մամուլ
«Հրապարակ» թերթը գրում է.
«Վճռաբեկ դատարանի քրեական եւ զինվորական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանն օգոստոսի 25-ին «Կոնգրես» հյուրանոցում իր 65-ամյակն է նշել: Տոնական միջոցառմանը ներկայացվել է հոբելյարի մասին նկարահանված ֆիլմը, որտեղ պատմվում է, թե ինչ լավ, բարի, ստեղծագործ, բնասեր էակ է երկարամյա դատավորը: Ապա վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների մասին գրքի շնորհանդեսն է եղել:
Արարողությանը հրավիրված է եղել ողջ իրավական ընտրանին՝ վճռաբեկի նախագահ Արման Մկրտումյանը, դատարանների նախագահներ, դատավորներ, այդ թվում' Զախարիչի տեղի հավակնորդ Սերժիկ Ավետիսյանը, վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին, Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանը, դատախազի տեղակալներ, նախագահականից՝ Հրայր Ղուկասյանը եւ ուրիշներ: Ներկա է եղել նաեւ ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից