Համբարձումյանին ազատազրկելու դեպքում էլ «Կառուցող» դաշինքը կմասնակցի ընտրություններին. պաշտպան Աշխարհաքաղաքական լարվածության նոր զարգացումներ. Ադրբեջանցիներ կայցելեն Հայաստան Մերձավոր Արևելքի լարվածության ֆոնին նավթի գները շարունակում են աճել Սահմանադրության նախագիծը կլրամշակվի, բայց կմնա «Իրական Հայաստանի» գաղափարախոսության շրջանակում. Փաշինյան Թրամփը չի բացառում Իրանի դեմ նոր ռազմական գործողությունները. Քուշներ ՀՀ-ում գրանցված աշխատատեղերի թիվը ռեկորդային է՝ 849 741՝ տարեկան աճը՝ 39 667. Փաշինյան Պարսից ծոցում նոր միջադեպ է գրանցվել. նավթատարի մոտ պայթյուն է որոտացել Ծխախոտի, ալկոհոլի, շաքարի ու աղի առևտուրը պետք է ապախրախուսենք․ Փաշինյան Վերջնագրից առաջ՝ շրջագայություն․ Տարիներ առաջ ՔՊ-ն ընդվզել է հռչակագիրը հանելու առաջարկի դեմ Ռուբիոն դատապարտել է հութիների հարձակումները. Վաշինգտոնը բանակցում է Էր Ռիադի հետ Ռուսաստանն Ուկրաինայից ավելին է ցանկանում. Մերցը զգուշացնում է Եվրոպային Կիմ Չեն Ընը միջուկային կարգավիճակի ժխտումը համարել է պատերազմի հայտարարություն 

Քառօրյա պատերազմում ոտքը կորցրած Նորայրը ակտիվ կյանք է վարում` ապագայի մեծ տեսլականով

Հասարակություն

Ապրիլյան քառօրյա պատերազմին հաջորդած թվացյալ հրադադարի պայմաններում ձախ ոտքից զրկված Նորայր Զախարյանը շարունակում է ապրել ակտիվ կյանքով' միայն երբեմն հիշելով պրոթեզավորված ոտքի մասին:

Նորայր Զախարյանը ծնվել է 1997 թվականին Գավառ քաղաքում, որտեղ էլ մեծացել է: Ծառայել է Մարտակերտում, վիրավորվել Թալիշում' ականի պայթյունից:

«Արմենպրես»-ի թղթակիցը Նորայրին հանդիպել է Հաղարծինի վանական համալիրում, ուր նա ու իր ընկերը «Ֆրեսկո» միջազգային կինոփառատոնի վրանային ճամբարի մասնակիցներից էին:

«Պատերազմի առաջին օրվանից' ապրիլի 2-ի լույսը, որ բացվեց, զորամասից դուրս ենք եկել, գնացել ենք առաջնագիծ ականապատման աշխատանքներ կատարելու: Առաջին տպավորություններն այնպիսին էին, որ սովորական բան է, ասում էինք' հեսա կդադարի, էն էլ չորս-հինգ օր տևեց' չհաշված վերջնական հրադադարը, որից հետո կրկին կրակում էին»,- վերհիշում է 19-ամյա Նորայր Զախարյանը:

Նրա խոսքով' զինվորների տրամադրվածությունը միշտ էլ մարտական է եղել, երբեք չեն ընկճվել, որովհետև իմացել են' տանը սպասող կա և դրա համար արժի գնալ մահվան դեմ, հաղթել ու հասնել ընտանիք, թեկուզ վիրավոր, բայց ողջ հասնել տուն: «Ցավոք սրտի, դա ոչ բոլորի մոտ ստացվեց, ունեցանք շատ զոհեր, ամենքն իրենց ընտանիքի լույսն էին: Վիրավորներ էլ շատ ունեցանք, բայց, ինչպես տեսնում եք, հաղթել ենք: Տղերքի ոգին է հաղթել: Ոչ թե ունեցած կամ չունեցած զենքով ենք հաղթել, այլ հայի մարտական ոգով»,- ասում է ծառայությունը ոչ իր կամքով կիսատ թողած զինվորը:

Ոտքը կորցնելու մասին պատմելիս Նորայրը մեջբերում է հայտնի ասույթը' «այն, ինչ մեզ չի սպանում, ավելի ուժեղ է դարձնում»: «Ինն ամիս եմ ծառայել, զինվորականի կյանքն իմն է եղել, փոքրուց երազել եմ զինվորական լինել, որոշել էի մնալ ծառայության, բայց վիրավորվեցի»,- ասում է Նորայրը: Հակառակորդի կրակոցներից շեղվել է ու ոտքը ականի վրա դրել: Հիմա, բարեբախտաբար, դա անցյալ է, ինքն այժմ ոտք ունի ու քայլում է. պրոթեզավորումը կատարել է Մկրտիչ Գինոսյանը: Ստորին վերջույթներ կորցրած իր մյուս ընկերներին ևս նույն բժիշկն է ինքնուրույն քայլելու ունակությունը վերադարձրել:

Նորայրն իրեն լիարժեք մարդ է զգում' միայն երբեմն ոտքի վրա երկար կանգնելուց է ցավեր ունենում:

Ապագա ծրագրերի մասին խոսելիս մեր զրուցակիցը նշում է' որոշել է շարունակել ուսումը ու թեև ունի սիրած աղջիկ, բայց դեռ ամուսնության մասին չի մտածում: «Քոլեջս դեռ չէի ավարտել, որ գնացի բանակ, մեկ տարի էլ ունեմ: Այս տարի կավարտեմ քոլեջս, դրանից հետո գործերս կտամ համալսարան: Եթե մեզ մոտ աշխատանք գտնեմ, կսովորեմ Գավառում, եթե ոչ' ուժերս կփորձեմ Երևանի պետական համալսարանում: Ուզում եմ իրավաբանության կամ էլ պատմության ֆակուլտետում սովորել»,- ասում է Նորայրը:

«Ապրիլյան դեպքերը յուրաքանչյուրի մեջ ինչ-որ բան փոխեցին, դրանք ի՞նչ ազդեցություն գործեցին քեզ վրա». հարցին' Նորայրի պատասխանը հստակ էր. ինքն ամբողջովին փոխվել է: «Ապրիլյան դեպքերը ինձ 180 աստիճանով փոխել են: Իմ ծրագրերը, իմ մտածելակերպը նախքան բանակ գնալն այլ է եղել, բանակում փոխվել է, իսկ ապրիլյան դեոպքերից հետո լիովին է փոխվել: Այն ժամանակ մտածում էի բանակը վերջացնեմ, այս աշխատանքը կանեմ, այն աշխատանքը կանեմ: Դեպքերից հետո ամեն ինչ խառնվում է մեջդ, մի 2 ամիս չէի կարողանում ուշքի գալ: Հայրենիքի նկատմամբ քո նվիրումն ու հարգանք ն էլ ավելի է մեծանում: …Մենք կարող է տանը մեր շորը հանեինք, գցեինք մի կողմ' մտածելով մայրիկը կհավաքի, իսկ բանակում մենք ինքնուրույն ենք ու գնահատում ենք յուրաքանչյուր աշխատանք, թեկուզ չնչին, որ կատարում ենք: Դա քո աշխատանքն է' անկախ նրանից մեծ է, փոքր է»:

Ծառայակից ընկերների հետ էլ համարյա ամեն օր է խոսում ու նշում, որ նրանց ոգին տեղն է, երբեք չեն ընկճվել, դեռ իրեն են ոգևորում, որ ամեն ինչ լավ է լինելու: «Վիրավորում ստանալու ժամանակ ինձ օգնած կամավոր տղաներից շատերի հետ շփում ունեմ, ինչպես նաև կապ ունեմ իմ պալատակից ընկերների' Արման Ավետիսյանի, Արսեն Մեհրաբյանի հետ: Իսկ Սարգիս Ստեփանյանը (վիրավոր ընկերոջը չեզոք գոտուց դուրս հանելիս երկու ոտքն ու աջ ձեռքը կորցրած ՀՀ ԶՈՒ մայոր), ճիշտ է պալատից չէ, բայց մեզ ոգևորողներից է: Իրեն տեսնելով ուղղակի մեջդ հպարտություն է առաջանում, «չեմ կար ողանումը» մոռանում ես, որովհետև իր վնասվածքների դիմաց, քոնը ոչինչ է»,- ասում է Նորայր Զախարյանը:

Զինվորին նաև փողոցում են ճանաչում, քայլելիս անընդհատ շշուկներ է լսում' «սա հեռուստացույցի մեջի տղան չէ՞», նաև մոտենում ու իրենց գնահատանքի խոսքն են փոխանցում Նորայրին, որից նա միայն ուրախանում ու էլ ավելի է հպարտանում. «մարդիկ իրենց սրտի թելադրանքով արտահայտվում են, գնահատում մեր արածը: Ժողովրդի վերաբերմունքը շատ բարձր է»:

Անի Նազարյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Համբարձումյանին ազատազրկելու դեպքում էլ «Կառուցող» դաշինքը կմասնակցի ընտրություններին. պաշտպան Աշխարհաքաղաքական լարվածության նոր զարգացումներ. Ադրբեջանցիներ կայցելեն ՀայաստանՄերձավոր Արևելքի լարվածության ֆոնին նավթի գները շարունակում են աճել Սահմանադրության նախագիծը կլրամշակվի, բայց կմնա «Իրական Հայաստանի» գաղափարախոսության շրջանակում. ՓաշինյանԹրամփը չի բացառում Իրանի դեմ նոր ռազմական գործողությունները. Քուշներ ՀՀ-ում գրանցված աշխատատեղերի թիվը ռեկորդային է՝ 849 741՝ տարեկան աճը՝ 39 667. ՓաշինյանՊարսից ծոցում նոր միջադեպ է գրանցվել. նավթատարի մոտ պայթյուն է որոտացել Ծխախոտի, ալկոհոլի, շաքարի ու աղի առևտուրը պետք է ապախրախուսենք․ Փաշինյան Վերջնագրից առաջ՝ շրջագայություն․ Տարիներ առաջ ՔՊ-ն ընդվզել է հռչակագիրը հանելու առաջարկի դեմՌուբիոն դատապարտել է հութիների հարձակումները. Վաշինգտոնը բանակցում է Էր Ռիադի հետՌուսաստանն Ուկրաինայից ավելին է ցանկանում. Մերցը զգուշացնում է ԵվրոպայինԿիմ Չեն Ընը միջուկային կարգավիճակի ժխտումը համարել է պատերազմի հայտարարությունՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերինՀյուսիսատլանտյան դաշինքի աշխատակիցը հայտնվել է լրտեսության գործի կենտրոնումՉլիցենզավորված խաղային կայքերը կարգելափակվեն երկու աշխատանքային օրվա ընթացքում34 երկիր և Եվրամիությունը համատեղ պահանջ են ներկայացրել Ռուսաստանին TRIPP-ը կստեղծվի ՓԲԸ-ի ձևով․ ԱՄՆ-ը կունենա 74%, ՀՀ-ն՝ 26% բաժնեմաս. ՓաշինյանԱմերիկյան կոնսորցիումը 10 միլիարդ դոլարով ձեռք կբերի «Լուկօյլի» միջազգային ակտիվները Հնարավոր է՝ Դավիթին ընտրություններից չեզոքացնեն․ Վճռաբեկը տարօրինակ արագ վճիռ է կայացրել. փաստաբանԱՄՆ դեսպանությունը երկու օր փակ կլինիԲաղդադը պատրաստվում է վերահսկողություն հաստատել Քրդստանի նավթային հանքավայրերի նկատմամբՉինաստանը պատմական քայլ է կատարել տիեզերական մրցավազքումՍաուդյան Արաբիայի և հութիների հակամարտությունը նոր թափ է հավաքում Սենսացիա են սարքել․ քաղաքացիությունից զրկելու դրույթ կա ժողովրդավարական սահմանադրություններումՏիգրան Արզաքանցյանը ստանձնել է «Մերգելյան ինստիտուտ»-ի տնօրենի պաշտոնըՌուսական հարվածներից հետո Ուկրաինայի հինգ մարզում հոսանքազրկումներ ենՆոյեմբերի 26-27-ին ՀՀ-ում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչներըԵրկխոսություն, փորձի փոխանակում և նոր կապեր՝ մեկ հարթակում․ միջազգային ֆորում՝ ՔիշնևումԵգիպտոսում վառելիք տեղափոխող բեռնատարի վթարից հետո բռնկված հրդեհի հետևանքով 31 մարդ է զոհվել ՀՀ-ն և Վրաստանը տարեկան տասնյակ կալանավորների են փոխանակումԿիևը հայտարարել է ռուսական հինգ ռազմական ինքնաթիռի խոցման մասինՈւկրաինան ԱԹՍ–ներով հարձակվել է Ստավրոպոլի երկրամասում Հյուսիսային Կովկասը սնուցող էլեկտրակայանի վրա Ռուսաստանն ու Ուկրաինան կարող են իրականացնել գերիների խոշոր փոխանակումՈՒՂԻՂ․ Կառավարության նիստՀորմուզի նեղուցում իրավիճակը սրվում է. Իրանը զգուշացնում է նավերինՆերդիրներն ապահովում են զինծառայողի կենսական կարևոր օրգանների պաշտպանությունը․ հայտարարությունԹրամփը նոր մաքսատուրքեր է պատրաստում Չինաստանի և Եվրոպայի դեմՏոնոյանին առաջադրված նոր մեղադրանքը կապված է 18 հազար անորակ կոշտ բալիստիկ ներդիր ձեռք բերելու հետԵվրոպայում ֆինանսական նոր պայքար է սկսվում՝ Ուկրաինայի հարցովՔուշները հայտարարել է Ռուսաստանի և Եվրոպայի միջև կապի ուղիներ հաստատելու ԱՄՆ-ի մտադրության մասին Թրամփն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը զգուշացրել են ՌուսաստանինԳեղաշենցինե՛ր ջան, շնորհակալ ենք ձեր ջերմության, վստահության և աջակցության համար. Միասին՝ վստահ առաջ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Պաշտոնյաները փորձում են մեկը մյուսին գերազանցել՝ գոհացնելու Փաշինյանին ու Ալիևին․ ԱբրահամյանԼույս չի լինի. հասցեներՀաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞րՏարիներ առաջ ՔՊ-ն ընդվզել է հռչակագիրը հանելու առաջարկի դեմ Հեղինակն իրավաբան չէ եւ հայ չէԿալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրինՉեն տրվել Փաշինյանի շանտաժինԱրտաշատի համայնքապետարանից շուրջ 28 մլն դրամ է վճարվել խորհրդատվական ծառայությունների անվան տակ
Ամենադիտված