Մխիթարյանը սուպեր խաղացող է. Մոուրինյուն` կիսապաշտպանին մեկնարկային կազմում չընգրկելու մասին
Սպորտ
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն անդրադարձել է Հենրիխ Մխիթարյանին` Անգլիայի առաջնության առաջին խաղերի մեկնարկային կազմում չընգրկելուն:
«Եթե Մատային թողնում եմ պահեստայինների նստարանին, ասում են, թե ցանկանում եմ հրաժարվել նրանից: Եթե Մարտիալին չեմ խաղացնում, ասում են, թե ճգնաժամի մեջ է, եթե դաշտ դուր չի գալիս Էշլի Յանգը, ասում են, թե չեմ սիրում այդ խաղացողին: Պատճառն այն է, որ կարծում եմ մյուսներն ավելի լավ են խաղում:
Ես առաջինը մտածում եմ թիմիս մասին, այլ ոչ թե` իմ: Գիտեմ, որ Մխիթարյանը սուպեր խաղացող է: Գիտեմ, որ նա հաջողության կհասնի: Չեմ շտապում նրան մեկնարկային կազմում ընգրկել բոլորին ապացուցելու համար, թե որքան լավ խաղացող է նա: Մխիթարյանը պատրաս է խաղալ և միգուցե «Հալ Սիթիի» դեմ հանդիպմանը մասնակցի»,- Մոուրինյուի խոսքը մեջբերում է skysports-ը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու