Թիվ 34 ավտոբուսային երթուղու շահագործումը կդադարեցվի
Հասարակություն
Թիվ 34 ավտոբուսային երթուղու շահագործումն օգոստոսի 29-ից կդադարեցվի: Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչությունից, ներքաղաքային ավտոբուսային թիվ 34 երթուղին սպասարկող «Կարեն 96» ընկերության գործունեությունը կասեցնելու մասին դատարանի վճռով պայմանավորված, ս.թ. օգոստոս ի 29-ից դադարեցվում է նշված երթուղու շահագործումը: Հաշվի առնելով, որ նշված երթուղու ուղեգծում գտնվող Բաբայան փողոցից մինչև Հր. Քոչար փողոցն ընկած հատվածի սպասարկումն ապահովվել է միայն վերոնշյալ երթուղու միջոցով' որոշվել է միկրոավտոբուսային թիվ 65 երթուղու ուղեգծում ներառել նաև տվյալ հատվածի սպասարկումը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ