ՀՀԿ-ն Ապարանում չի կողմնորոշվել
Քաղաքական
Սեպտեմբերի 18-ին Հայաստանի մի շարք համայնքներում տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:
Համայնքի ղեկավարի ընտրություններ են նշանակված նաև Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում:
ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկություններով՝ այս քաղաքում արդեն իսկ սկսել է բուռն մրցակցությունը, բայց ի տարբերություն Վանաձորի կամ Գյումրու, որտեղ ընդդիմադիր հատվածն է մեծ ուշադրություն սևեռել, այստեղ մրցակցությունն անկուսակցական գործարարի և գործող քաղաքապետի միջև է ընթանալու:
Բանն այն է, որ Ապարանի համայնքի ղեկավարի ընտրություններին կմասնակցեն ներկայիս քաղաքապետ ՀՀԿ-ական Գոռ Աբրահամյանը, ով կարծես թե սեփականաշնորհել է քաղաքն ու արդեն 12 տարի է, ինչ քաղաքապետի աթոռի վրա է բազմել և գործարար Էդգար Փարվանյանը:
Թե ում նախապատվությունը կտա ՀՀԿ-ն դեռևս պարզ չէ, սակայն շշուկներ են պտտվում, որ այս անգամ քաղաքապետը չի վերընտրվի և ՀՀԿ-ն կսատարի երիտասարդ թեկնածուին, ինչպես դա արվեց Վանաձորի ընտրություններում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ