Սերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը» 27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանել Արմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասին Նոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս Հայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակում Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքները Փարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապը Արամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորությունները Մոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցը GOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկ Ադրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ Ալիևին 

Նախագահի ապտակը՝ Հովիկ Աբրահամյանին…

Վերլուծական

Ով ինչ ուզում է ասել, բայց փաստ է, որ Հայաստանի նորանկախ պատմության մեջ դժվար կարելի է գտնել ևս մեկին, ում վարչապետության ժամանակաշրջանը զանազանատիպ հակասություններով այնքան լի եղած լինի, որքան՝ Հովիկ Աբրահամյանի: Իհարկե, համարել, թե տնտեսությանը պատուհասած բոլոր աղետները բացառապես ասենք Հովիկ Աբրահամյանի վատ մենեջեր լինելու արդյունք էին, չափազանցություն կլիներ, բայց և տեղի ունեցածում բացառել սուբյեկտիվության գործոնը ևս չենք կարող. անկասկած է, որ եթե Հայաստանի կառավարության ղեկավար լիներ շատ ավելի պրոֆեսիոնալ ու սկզբունքային մեկն, ապա Հայաստանի տնտեսության՝ վերջին տարիների անկման հետևանքով ի հայտ եկած բացասական երևույթներն ու անկումային տրամադրությունները շատ ավելի մեղմ արտահայտված կլինեին, քան նույնիսկ կարելի է պատկերացնել:

Ինչպես հայտնի է, շուտով Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են: Ընտրություններն այդ, սակայն, ի տարբերություն նախորդների, առավել գլոբալ ազդեցություն են ունենալու երկրի ճակատագրի վրա. դրանցից հետո, ըստ էության, ուժի մեջ է մտնելու նոր Սահմանադրությունը, որով Հայաստանը հայտարարվելու է խորհրդարանական պետություն՝ մի հանգամանք, որն իրենից ենթադրում է էական տեղաշարժեր թե՛ երկրի կառավարման համակարգում, թե՛ ներքաղաքական դաշտում՝ առհասարակ. թիվ մեկ հարցն այն է, թե ովքեր են մնալու, իսկ ովքեր՝ գնալու: Եվ ահա պարզվում է՝ ամենևին էլ չի բացառվում, որ գնացողների առաջին շարքերում հայտնվի վարչապետ Աբրահամյանն, ում՝ հավերժ ղեկավար մնալու ախորժակի մասին գիտեն անխտիր բոլորը:

Թե հատկապես ինչն է ստիպում մեզ՝ չարագույժ կանխատեսումներ անել Աբրահամյանի կարիերայի վերաբերյալ, կարծում ենք, այնքան էլ դժվար չէ կռահել. Բաղրամյան 26-ից եկող հստակ ազդանշաններն են: Իհարկե, բանը դեռևս չի հասել ուղիղ խոսքին, բայց դիմելաձևի միջնորդավորված տարբերակից այստեղ բավական ակտիվ են սկսել օգտվել: Իսկ ամենահետաքրքրականն էլ այն է, որ որպես միջնորդավորված խոսափող սկսել է հանդես գալ, մասնավորապես, Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը՝ հայտնի ԱՎԾ-ն, որն, ինչպես հայտնի է, գոնե մինչև հիմա սովոր էր հրապարակել այնպիսի «վիճակագրական» թվեր ու տվյալներ, որոնք կարող էին ինքնաներշնչման հրաշալի միջոց դառնալ ցանկացած մեկի համար, ով նախընտրում է զբաղվել ինքնախաբեությամբ ու, բացառապես նյարդեր չփչացնելու համար, ինքն իրեն համոզել, թե Հայաստանի տնտեսությունը, չնայած ամեն ինչին, շարունակում է աճել. ԱՎԾ վերջին տվյալների համաձայն՝ 2016 թ. հուլիսին 2015թ. նույն ամսվա համեմատ երկրի ՏԱՑ-ը մոտ 5% անկում է գրանցել: Սրան զուգահեռ վերջրես հաճախ կարելի է հանդիպել զանազան ուսումնասիրությունների մասին պատմող վիճակագրություններ, որոնք աներկբայորեն փաստում են Հայաստանի՝ վերջին շրջանում ունեցած անկման մասին՝ գրեթե բոլոր ուղղություններով (իսկ ցուցանիշներն, ինչպես հայտնի է, յուրատեսակ գնահատականներն են կառավարության գործունեության,որի համար ուղղակի պատասխանատուն Հովիկ Աբրահամյանն է): Ասել կուզի՝ Աբրահամյանին հասկացնում են՝ ինքը չունի համապատասխան տվյալներ մեծ հավակնություններ ունենալու, ու երբ ժամանակը գա, սուս-փուս պետք է հեռանա. փաստորեն՝ մարդուց ազատվելու ամենաօպտիմալ տարբերակն այլևս գտնված է:

Ինչ խոսք՝ Աբրահամյանի քաղաքական կարիերայի մայրամուտն անշրջելի կարող է դարձնել նաև ՊՊԾ գնդում տեղի ուենցած իրադարձությունները, որոնց հիմնական դրդապատճառներից մեկն, ինչպես հայտնի է, երկրում խիստ սրված սոցիալական վիճակն էր. ապստամբների հիմնական պահանջների ցանկում սոցիալականի մասնաբաժինը բավական մեծ էր, ինչը, բնականաբար, չէր կարող հօգուտ Աբրահամյանի լինել…

Իհարկե, ամենևին էլ ուտոպիստներ չենք, որ կարծենք, թե որ վայրկյանից Աբրահամյանը հեռանա վարչապետի պաշտոնից, երկրի վիճակը մեկ օրում շտկվելու է, տնտեսությունը բարգավաճելու է և այլն, բայց այն, որ Աբրահամյանի քաղաքական կարիերայի չեղած ապագան այլևս որոշված է, անկասկած է. «Մավրն արեց իր գործը, մավրը պետք է հեռանա»…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը»27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանելԼատվիան արգելել է Սոբչակի և Բոգոմոլովի մուտքը երկիրԵգիպտոսում անհայտ անձը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրաԱրմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասինԻրանի առաջնորդը հրամայել է բանակին արդյունավետորեն արձագանքել ցանկացած սպառնալիքիՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիսԲըրնհեմը չի բացառել, որ Մեծ Բրիտանիան կարող է ներողություն խնդրել ստրկավաճառության մեջ իր դերի համարՀայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակումՊլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքներըՓարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապըՄերկելը հայտնել է, թե ով պետք է դառնա Գերմանիայի հաջորդ նախագահըԱրամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորություններըԼեհաստանում գումարվել է Խորհրդարանականների խորհրդի արտահերթ նիստՄոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցըGOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկԱդրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ ԱլիևինԸմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.amՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջՓարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայանԳևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավարՄիրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանըԻրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասինՀայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրըՍերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության»Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունըԿասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը«Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառովԸմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառով
Ամենադիտված