Համբարձումյանին ազատազրկելու դեպքում էլ «Կառուցող» դաշինքը կմասնակցի ընտրություններին. պաշտպան Աշխարհաքաղաքական լարվածության նոր զարգացումներ. Ադրբեջանցիներ կայցելեն Հայաստան Մերձավոր Արևելքի լարվածության ֆոնին նավթի գները շարունակում են աճել Սահմանադրության նախագիծը կլրամշակվի, բայց կմնա «Իրական Հայաստանի» գաղափարախոսության շրջանակում. Փաշինյան Թրամփը չի բացառում Իրանի դեմ նոր ռազմական գործողությունները. Քուշներ ՀՀ-ում գրանցված աշխատատեղերի թիվը ռեկորդային է՝ 849 741՝ տարեկան աճը՝ 39 667. Փաշինյան Պարսից ծոցում նոր միջադեպ է գրանցվել. նավթատարի մոտ պայթյուն է որոտացել Ծխախոտի, ալկոհոլի, շաքարի ու աղի առևտուրը պետք է ապախրախուսենք․ Փաշինյան Վերջնագրից առաջ՝ շրջագայություն․ Տարիներ առաջ ՔՊ-ն ընդվզել է հռչակագիրը հանելու առաջարկի դեմ Ռուբիոն դատապարտել է հութիների հարձակումները. Վաշինգտոնը բանակցում է Էր Ռիադի հետ Ռուսաստանն Ուկրաինայից ավելին է ցանկանում. Մերցը զգուշացնում է Եվրոպային Կիմ Չեն Ընը միջուկային կարգավիճակի ժխտումը համարել է պատերազմի հայտարարություն 

ԿԸՀ-ն չեղյալ է համարել մատնահետքերով գրանցման էլեկտրոնային համակարգի վերաբերյալ ԸՕ-ում փոփոխությունները

Հասարակություն

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արտահերթ նիստում չեղյալ է համարել Ընտրական օրենսգրքում արված փոփոխությունները, որոնք սարքավորումներ ձեռք բերելու համար անհրաժեշտ ֆինանսներ գտնելու և ժամկետների մեջ տեղավորվելու պայմանով, ընդունել էր Ազգային ժողովը: Համաձայն օրենքի նախագծի, պետք է մինչև 2016թ. սեպտեմբերի 1-ը հանդես գար հայտարարությամբ, որ անհրաժեշտ բոլոր պայմանները ստեղծված են և առկա են բոլոր տեխնիկական հնարավորություններն ու ծրագրային ապահովում իրականացնող նույնականացման քարտեր ձեռք բերելու համար նախադրյալները: Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխություններով սահմանվում էր , որ մինչև 2016 թվականի սեպտեմբերի 1-ը ԿԸՀ-ի կողմից համապատասխան որոշումը չընդունվելու դեպքում օրենքը չեղյալ է համարվում:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն արտահերթ նիստի ընթացքում տեղեկացրեց, որ իրավիճակի վերաբերյալ տեղեկություն ստանալու համար գրավոր հարցմամբ դիմել է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին, որից ստացվել է պատասխան այն մասին, որ համապատասխան տեխնիկական միջոցներն առկա չեն:

Մուկուչյանն ընթերցեց Դավիթ Հարությունյանի պատասխանը, որում ներկայացված էին այն քայլերը, որոնք անցած ամիսների ընթացքում ձեռնարկել է կառավարությունը ընտրական գործընթացի՝ օրենքում սահմանված պայմանները ապահովելու համար:

«Բոլոր միջոցառումների իրականացումը անխուսափելիորեն պահանջում է ոչ պակաս, քան մի քանի ամիսների աշխատանք, ինչը տվյալ դեպքում բացառում է օրենքով սահմանված ժամկետում նշված գործընթացների մեկնարկը սեպտեմբերի 1-ին: Տեխնիկական հնարավորությունների ուսումնասիրման ընթացքում բանակցությունները վարվել են ներկայումս ՀՀ անձնագրերի և նույնականացման քարտերի արտադրության և կենսաչափական տվյալների հավաքագրման տվյալների էլեկտրոնային պահոցի ծրագրային ապահովման ծրագիրը մինչև սույն թվականի դեկտեմբերի 31-ը սպասարկող և տվյալ ոլորտում մասնագիտացված լեհական PWPW ընկերության հետ: Այդ նպատակով օրենքի ընդունմանը զուգահեռ 2016-ի հուլիսի 7-ին լեհական ընկերությանը խնդրագիր է ներկայացվել գնահատելու ներկայումս գործող համակարգի թողունակության բարձրացման, ինչպես նաև 10 մատնահետքի հավաքագրման հնարավորությունը:

Խնդրի ուսումնասիրության արդյունքում լեհական PWP ընկերությունը 2016-ի հուլիսի 8-ին պատասխանել է, որ ծանուցել է առ այն, որ ներկայացված տարբերակով պահանջները բավարարելու հնարավոր ժամկետ է գնահատվում 2016 թվականի ավարտը, սակայն պայմանով, որ ծառայությունների մատուցման պայմանագիրը պետք է կնքվի հնարավորինս սեղմ ժամկետում:
«Նախնական կարծիք է հայտնվել առ այն, որ 10 մատնահետքի փոխարեն, երկու մատնահետք հավաքագրելու դեպքում, ներկայացված պահանջները կարող են իրականացվել ավելի կարճ ժամկետում: Մեր կողմից կատարված լրացուցիչ քննարկումների արդյուն քում 2016 թվականի հուլիսի 18-ին լեհական ընկերությանը ևս մեկ խնդրագիր է ներկայացվել գնահատելու նաև այդ այլընտրանքային երկու մատնահետքի կիրառմամբ համակարգն արդիականացնելու տեխնիկական հնարավորությունը: Արդյունքում նույնիսկ այդ պարագայում տվյալ կազմակերպությունն անհնարին է համարել նշված գործընթացների իրականացման մեկնարկը օրենքով սահմանված 2016 թվականի սեպտեմբերի 1-ից իրագործելը, ինչի մասին ընկերությունը պաշտոնապես ծանուցել է 2016-ի օգոստոսի 4-ի գրությամբ:
Ըստ նշված ընկերության գնահատականի' հաշվի առնելով խնդրի բարդությունը, պահանջվող աշխատանքները հնարավոր չէ իրականացնել սահմանված ժամկետներում, իսկ առավել իրատեսական ժամկետը, որը կպահանջվի դրանց իրագործման համար, կկազմի մոտ 4 ամիս»,- ասաց Տիգրան Մուկուչյանը:

ԿԸՀ նախագահը հավելեց, որ օրենքի անցումային դրույթներում նախատեսված էր, որ գործընթացի մեկնարկը պետք է տրվեր 2016-ի սեպտեմբերի 1-ից, բայց ակնհայտ է, որ սեպտեմբերի 1-ից նոր եղանակով գործընթացների մեկնարկ ուղղակիորեն տրվել չի կարող: Նրա խոսքով՝ այս պայմաններում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի կարող համարել, որ ընտրական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին որոշմամբ նախատեսված գործառույթները կատարված են այն ծավալով, որ հնարավորություն կտար ընդունել համապատասխան որոշում, ԿԸՀ-ն նման փաստական հանգամանքների առկայութ յամբ ուղղակի անկարող է ընդունել որոշում:

2016թ. հունիսի 30-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել էր քաղաքական համաձայնության արդյունքում ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Ընտրական օրենսգրքում առաջարկվող փոփոխություններով, մասնավորապես, նախատեսվում էր ներդնել ընտրողների մատնահետքերով գրանցման համակարգ, ինչի համար մինչ քվեարկությունը բոլոր ընտրողները պետք է նախագրանցվեն և ստանան նույնականացման քարտեր:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Համբարձումյանին ազատազրկելու դեպքում էլ «Կառուցող» դաշինքը կմասնակցի ընտրություններին. պաշտպան Աշխարհաքաղաքական լարվածության նոր զարգացումներ. Ադրբեջանցիներ կայցելեն ՀայաստանՄերձավոր Արևելքի լարվածության ֆոնին նավթի գները շարունակում են աճել Սահմանադրության նախագիծը կլրամշակվի, բայց կմնա «Իրական Հայաստանի» գաղափարախոսության շրջանակում. ՓաշինյանԹրամփը չի բացառում Իրանի դեմ նոր ռազմական գործողությունները. Քուշներ ՀՀ-ում գրանցված աշխատատեղերի թիվը ռեկորդային է՝ 849 741՝ տարեկան աճը՝ 39 667. ՓաշինյանՊարսից ծոցում նոր միջադեպ է գրանցվել. նավթատարի մոտ պայթյուն է որոտացել Ծխախոտի, ալկոհոլի, շաքարի ու աղի առևտուրը պետք է ապախրախուսենք․ Փաշինյան Վերջնագրից առաջ՝ շրջագայություն․ Տարիներ առաջ ՔՊ-ն ընդվզել է հռչակագիրը հանելու առաջարկի դեմՌուբիոն դատապարտել է հութիների հարձակումները. Վաշինգտոնը բանակցում է Էր Ռիադի հետՌուսաստանն Ուկրաինայից ավելին է ցանկանում. Մերցը զգուշացնում է ԵվրոպայինԿիմ Չեն Ընը միջուկային կարգավիճակի ժխտումը համարել է պատերազմի հայտարարությունՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերինՀյուսիսատլանտյան դաշինքի աշխատակիցը հայտնվել է լրտեսության գործի կենտրոնումՉլիցենզավորված խաղային կայքերը կարգելափակվեն երկու աշխատանքային օրվա ընթացքում34 երկիր և Եվրամիությունը համատեղ պահանջ են ներկայացրել Ռուսաստանին TRIPP-ը կստեղծվի ՓԲԸ-ի ձևով․ ԱՄՆ-ը կունենա 74%, ՀՀ-ն՝ 26% բաժնեմաս. ՓաշինյանԱմերիկյան կոնսորցիումը 10 միլիարդ դոլարով ձեռք կբերի «Լուկօյլի» միջազգային ակտիվները Հնարավոր է՝ Դավիթին ընտրություններից չեզոքացնեն․ Վճռաբեկը տարօրինակ արագ վճիռ է կայացրել. փաստաբանԱՄՆ դեսպանությունը երկու օր փակ կլինիԲաղդադը պատրաստվում է վերահսկողություն հաստատել Քրդստանի նավթային հանքավայրերի նկատմամբՉինաստանը պատմական քայլ է կատարել տիեզերական մրցավազքումՍաուդյան Արաբիայի և հութիների հակամարտությունը նոր թափ է հավաքում Սենսացիա են սարքել․ քաղաքացիությունից զրկելու դրույթ կա ժողովրդավարական սահմանադրություններումՏիգրան Արզաքանցյանը ստանձնել է «Մերգելյան ինստիտուտ»-ի տնօրենի պաշտոնըՌուսական հարվածներից հետո Ուկրաինայի հինգ մարզում հոսանքազրկումներ ենՆոյեմբերի 26-27-ին ՀՀ-ում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչներըԵրկխոսություն, փորձի փոխանակում և նոր կապեր՝ մեկ հարթակում․ միջազգային ֆորում՝ ՔիշնևումԵգիպտոսում վառելիք տեղափոխող բեռնատարի վթարից հետո բռնկված հրդեհի հետևանքով 31 մարդ է զոհվել ՀՀ-ն և Վրաստանը տարեկան տասնյակ կալանավորների են փոխանակումԿիևը հայտարարել է ռուսական հինգ ռազմական ինքնաթիռի խոցման մասինՈւկրաինան ԱԹՍ–ներով հարձակվել է Ստավրոպոլի երկրամասում Հյուսիսային Կովկասը սնուցող էլեկտրակայանի վրա Ռուսաստանն ու Ուկրաինան կարող են իրականացնել գերիների խոշոր փոխանակումՈՒՂԻՂ․ Կառավարության նիստՀորմուզի նեղուցում իրավիճակը սրվում է. Իրանը զգուշացնում է նավերինՆերդիրներն ապահովում են զինծառայողի կենսական կարևոր օրգանների պաշտպանությունը․ հայտարարությունԹրամփը նոր մաքսատուրքեր է պատրաստում Չինաստանի և Եվրոպայի դեմՏոնոյանին առաջադրված նոր մեղադրանքը կապված է 18 հազար անորակ կոշտ բալիստիկ ներդիր ձեռք բերելու հետԵվրոպայում ֆինանսական նոր պայքար է սկսվում՝ Ուկրաինայի հարցովՔուշները հայտարարել է Ռուսաստանի և Եվրոպայի միջև կապի ուղիներ հաստատելու ԱՄՆ-ի մտադրության մասին Թրամփն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը զգուշացրել են ՌուսաստանինԳեղաշենցինե՛ր ջան, շնորհակալ ենք ձեր ջերմության, վստահության և աջակցության համար. Միասին՝ վստահ առաջ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Պաշտոնյաները փորձում են մեկը մյուսին գերազանցել՝ գոհացնելու Փաշինյանին ու Ալիևին․ ԱբրահամյանԼույս չի լինի. հասցեներՀաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞րՏարիներ առաջ ՔՊ-ն ընդվզել է հռչակագիրը հանելու առաջարկի դեմ Հեղինակն իրավաբան չէ եւ հայ չէԿալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրինՉեն տրվել Փաշինյանի շանտաժինԱրտաշատի համայնքապետարանից շուրջ 28 մլն դրամ է վճարվել խորհրդատվական ծառայությունների անվան տակ
Ամենադիտված