Հռոմի պապն ընդունել է Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգին
Այլ
Հռոմի Ֆրանցիսկոս պապն օգոստոսի 29-ին ընդունել է Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգին:
Լրագրողներին հայտնել է Սուրբ աթոռի մամուլի ծառայության ղեկավար Գրեգ Բերկը:
«Նրանք խոսել են այն մասին, թե ինչպես հեռահաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործել աղքատության դեմ պայքարելու համար, օժանդակել մշակույին եւ ինչպես անել, որ բնակչության ամենախոցելի շերտերին հասցվի հույսի ուղերձը»,-Բերկի խոսքը մեջբերում Է Il Messaggero թերթը:
Մամուլի ծառայության ղեկավարը նաեւ նշել է, որ Ցուկերբերգը քահանայապետի մոտ ունկնդրության էր եկել իր կնոջ՝ Պրիսցիլա Չանի հետ միասին:
Ինչպես հայտնել է ժողովրդականություն վայելող սոցիալական ցանցի հիմնադիրը, ինքը Հռոմ է ժամանել, որպեսզի հանդես գա երկրի առաջատար համալսարաններից մեկի՝ Luiss-ի ուսանողների առջեւ:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ