Օբաման և Էրդողանը կհանդիպեն Պեկինում
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման սեպտեմբերի 4-ին Պեկինում կհանդիպի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Ինչպես Reuters-ը, այս մասին հայտնել է Օբամայի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Բեն Ռոդսը:
Օբաման Էրդողանի հետ քննարկելու է հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման ձախողված փորձին հաջորդած զարգացումները, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի հարցը, ինչպես նաև սիրիական ճգնաժամը:
ԱՄՆ և Թուրքիայի առաջնորդները սեպտեմբերին կժամանեն Չինաստան' մասնակցելու G-20-ի գագաթնաժողովին, որի շրջանակում հնարավոր է նաև Օբամայի առանձնազրույցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին պաշտոնական Կրեմլից որևէ հստակ տեղեկություն չեն հաղորդել' ասելով. «Մենք պատրաստ ենք: Սակայն որևէ վերջնական պայմանավորվածություն դեռևս չկա»:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)