Ամեն ինչ կանեմ Հայաստանի հավաքականի դեմ խաղին թիմիս օգնելու լինելու համար. Կասպեր Շմեյխել
Սպորտ
Դանիայի ազգային հավաքականի դարպասապահ Կասպեր Շմեյխելը հայտարարել է, որ կանի ամեն հնարավոր բան Հայաստանի հավաքականի դեմ խաղին մասնակցելու համար:
«Վիրահատությունը հաջող է անցել: Այժմ սկսում եմ վերականգվել: Ուժերիս սահմանում ամեն ինչ կանեմ, որպեսզի հավաքականիս օգտակար լինեմ կիրակի Հայաստանի դեմ կայանալիք խաղին»,- թվիթերյան միկրոբլոգում գրել է Շմեյխելը և տեղադրել ստորև բերված լուսանկարը:
Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Դանիա-Հայաստան հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 4-ին՝ Կոպենհագենի «Պարկեն» մարզադաշտում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու