Անդրիաս Ղուկասյանի նամակը Ժիրայր Սեֆիլյանին
Քաղաքական
«Ոտքի Հայաստան» նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից նամակով դիմել է Ժիրայր Սեֆիլյանին:
Նամակում, մասնավորապես, ասվում է.
«Հարգելի Ժիրայր Սեֆիլյան
Օգոստոսի 1-ին, կալանավորվելու ժամանակ, կոչով դիմեցի ժողովրդին՝ շարունակել պայքարը, հաստատել Հայաստանում սահմանադրական կարգ ու վերականգնել արդարադատությունը: Հացադուլ հայտարարելով' հետապնդել եմ 3 նպատակ.
1. առավել ուշադրություն հրավիրել հուլիսի 29-ին Սարի թաղում ոստիկանության ապօրինի ուժ գործադրելու եւ քաղաքացիներին ձերբակալելու փաստին,
2. աջակցել շարժմանը' քաղաքացիների համախմբման գործում,
3. շարունակել անմիջական մասնակցել քաղաքական պայքարին:
Եթե առաջին խնդիրն այսօր որոշ չափով կատարված է, ապա երկրորդը դեռեւս գտնվում է անբավարար վիճակում: Կարծում եմ, եկել է ժամանակը՝ կյանքի կոչելու Ժողովրդի Վստահության Կառավարության եւ արտահերթ նախագահական ընտրությունների գաղափարը: Համոզված եմ, բոլոր քաղբանտարկյալների միասնական հորդորը' սեպտեմբերի 2-ին միանալ Ազատության հրապարակում անցկացվելիք հանրահավաքին, լայն արձագանք կգտնի ժողովրդի կողմից»:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ