Սերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը» 27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանել Արմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասին Նոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս Հայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակում Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքները Փարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապը Արամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորությունները Մոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցը GOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկ Ադրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ Ալիևին 

Ժողովրդի ավելի քան 75%-ը՝ խորը հիասթափության մեջ…

Վերլուծական

Հայաստանում օրեցօր խորացող քաղաքական ճգնաժամը հետզհետե է՛լ ավելի արտահայտիչ դիմագծեր է սկսում ձեռք բերել: Ու չնայած նորանկախ Հայաստանի պատմության մեջ դժվար է գտնել մի ժամանակահատված, երբ ամեն բան այս առումով նորմալ եղած լինի, բայց այն ինչ կատարվում է ներկայումս, անկասկած, չի կարող համեմատվել որևիցե ժամանակաշրջանի հետ. չկա որևիցե քաղաքական ուժ, կուսակցություն, խմբակցություն, որ ժողովրդի աչքում վարկաբեկված չլինի:

Քաղաքական վերնախավից մինչև քաղաքական աղբանոց, հանրահայտ քաղաքական դեմքերից մինչև անհայտ նորաթուխներ՝ ծայրից ծայր վարկաբեկված ու հեղինակազրկված են այն աստիճան, որ նույնիսկ հզորագույն պետական մեքենան՝ իր բոլոր գործիքակազմերով հանդերձ, այդպես էլ ի վիճակի չեղավ փոքր ինչ առողջացնել Հայաստանի ներքաղաքական մթնոլորտը: Հայաստանի ղեկավարության բոլոր ջանքերը՝ երկրում ժողովրդավարության շղարշ ստեղծելու գործում, արհեստական հողի վրա ձևավորված իբր առաջադիմական հայացքներով ներշնչված քաղաքական ուժերը, որոնց ժողովուրդը պետք է դիտարկեր որպես իրական այլընտրանք՝ թե՛ իշխանություններին, թե՛ իրենց ընդդիմադիր հռչակած, բայց արդեն ծերացած կուսակցություններին, ոչ միայն չպսակվեցին հաջողությամբ, այլև ամեն բան է՛լ ավելի փչացրին՝ հայաստանյան ներքաղաքական դաշտը վերածելով գյուղական կրկեսի «վուլգառ» թատերաբեմի, ուր չկա գեթ մեկ խաղացող, որ կարողանար գոնե հանդիսատեսի ժպիտը մի փոքր շարժել:

Եթե փորձենք հասկանալ, թե ինչու, այնուամենայնիվ, ստացվեց այնպես, որ ընդամենը մի քանի տարիների ընթացքում մեզ հաջողվեց երկիրը մխրճել քաղաքական ճգնաժամի մեջ, որից, ինչպես երևում է, անցնցում ճանապարհով հնարավոր չի լինելու երկիրը դուրս բերել, վարկածներն ու հիմնավորված պատճառաբանություններն առավել քան բազմաքանակ են: Միակ բանը, սակայն, որ կարող ենք հաստատապես պնդել, այն է, որ երկրում ստեղծված այս անհեթեթ վիճակի հիմնական պատճառը հայաստանյան կուսակցությունների անսկզբունքայնությունն է:

Ժողովուրդը, որ երկար տարիներ շարունակ կերակրվել է կեղծ, սին ու անհիմն խոստումներով, ականատես դարձել խաբեությունների,հանուն անձնական շահի իրեն մանիպուլյացիայի ենթարկել ցանկացող «ճարպիկների» զանազան ճամարտակությունների,մինչև կոկորդը կշտացել է բոլորից՝հներից ու նորերից, նրանցից,որոնք այլևս գոյություն չունեն ու նրանցից, որ դեռ նոր արհեստական ճանապարհով պետք է լույս աշխարհ գան. ազգս հոգնել է «քաղաքականություն» կոչվածից,ինչի մասին փաստում են բազմաթիվ սոցիոլոգիական անկախ ուսումնասիրություններ, հարցումներ ու հասարակական կարծիքի ուսումնասիրության համար նախատեսված այլ գործիքակազմեր ու մեթոդներ:

«ԼՈՒՐԵՐ.com»-ի անցկացրած վերջին հարցումների տվյալներն, օրինակ, ցույց են տալիս, որ եթե երկրում առաջիկայում քաղաքական ընտրություններ անցկացվեին, ապա ազգաբնակչության բացարձակ մեծամասնությունը՝ 75,5%-ը, այդպես էլ չէր կողմնորոշվելու՝ ում օգտին քվեարկել, որ քաղաքական ուժին վստահել մեր երեխաների ապագան. ամենապոպուլյար տարբերակը, թերևս, «բոլորին դեմ»-ն է: Ասել կուզի՝ միակ բանը, որ մարդիկ զգում են, հիասթափության, դավաճանված լինելու զգացողությունն է: Իսկ այս զգացողություններն, ինչպես հայտնի է, դատարկ տեղը չեն ծնվում…

Չնայած, կարող էր թվալ, թե երկրում առաջացած ծանրագույն մթնոլորտը պետք է ամեն կերպ նպաստեր «ընդդիմություն» կոչվածի վերազարթոնքին, բայց փաստը մնում է փաստ, որ դրա փոխարեն նույն այդ լարված մթնոլորտը ծնունդ տվեց ամառային ապստամբության, երբ մարդիկ, չտեսնելով այլ ելք՝ սեփական խնդիրները բարձրաձայնելու, դիմեցին զենքի ուժին՝ գոնե ինչ-որ կերպ լսելի լինելու համար. անկասկած, տեղի ունեցածն, առաջին հերթին, հայաստանյան ընդդիմության պարտությունն էր, դրա իսկական գնահատականը, որից պարզ է դառնում՝ այն քաղաքական դիակ է, վաղուց հոտած լեշ, որին անգամ սև ագռավները հավան չեն. հանգամանք, որը ոչ մի կերպ մտահոգիչ չես կարող չհամարել…

Դե իսկ իշխանական կուսակցությունների մասին խոսելն, առհասարակ, ավելորդ է, քանի որ սրանք ուժեր են, որոնք վաղուց ժողովրդի շրջանում ասոցացվում են բացասականի, կործանման, քաոսի, թալանի ու էլի նմանատիպ երևույթների հետ. դրանց անունները դարձել են ամեն վատի յուրօրինակ հոմանիշներ:

Այսպիսին են հայստանյան ռեալները, որոնցից, դժբախտաբար, պրծում ու ազատում չկա:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը»27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանելԼատվիան արգելել է Սոբչակի և Բոգոմոլովի մուտքը երկիրԵգիպտոսում անհայտ անձը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրաԱրմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասինԻրանի առաջնորդը հրամայել է բանակին արդյունավետորեն արձագանքել ցանկացած սպառնալիքիՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիսԲըրնհեմը չի բացառել, որ Մեծ Բրիտանիան կարող է ներողություն խնդրել ստրկավաճառության մեջ իր դերի համարՀայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակումՊլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքներըՓարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապըՄերկելը հայտնել է, թե ով պետք է դառնա Գերմանիայի հաջորդ նախագահըԱրամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորություններըԼեհաստանում գումարվել է Խորհրդարանականների խորհրդի արտահերթ նիստՄոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցըGOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկԱդրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ ԱլիևինԸմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.amՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջՓարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայանԳևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավարՄիրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանըԻրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասինՀայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրըՍերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության»Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունըԿասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը«Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառովԸմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառով
Ամենադիտված