Անցումը բանավոր քննությունների 4-9-րդ դասարաններում նպաստելու է աշակերտների ինքնուրույնության դրսևորմանը. Լևոն Մկրտչյան
Գիտություն և Մշակույթ
4-րդ եւ 9-րդ դասարաններում բանավոր քննական համակարգը ավելի կնպաստի աշակերտների ինքնուրույնության դրսեւորմանը: Այս մասին օգոստոսի 30-ին լրագրողների հետ զրույցում նշեց ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը:
«Ավագ դպրոցում թեստային համակարգից հետ չենք կանգնելու, քանի որ դպրոցից բուհ անցումը թեստային համակարգով կրում է իսկապես հակակոռուպցիոն բնույթ: Բանավոր քննություններ կլինեն հիմնական դպրոցում, այսինքն' 4-րդ եւ 9-րդ դասարաններում, քանի որ թեստային քննությունների ընթացքում երեխաները բավականին հետ են վարժվում բանավոր խոսքից. շարադրություն, փոխադրություն, այսինքն' դպրոցը պարտավոր է փոխանցել բանավոր կերպով նյութը հաղորդելու մշակույթը: Եվ սա վերադարձ չէ խորհրդային համակարգին, քանի որ աշխարհի բոլոր համալսարաններում ընդունելության համա ր պահանջում են ոչ միայն կենտրոնացված թեստային քննություններ, այլեւ էսսե»,- նշեց ԿԳ նախարարը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)