Հայաստանի ազգային հավաքականն անցկացրեց առաջին մարզումը Չեխիայում
Սպորտ
Այսօր տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի առաջին մարզումը Չեխիայում։ Մեր թիմը մարզվեց Մլադա Բոլեսլավ քաղաքի «Մեստսկի ստադիոն» մարզադաշտում, որտեղ վաղը Երևանի ժամանակով 21։15-ին կմեկնարկի Չեխիա-Հայաստան ընկերական հանդիպումը։ Հրավիրված բոլոր 23 ֆուտբոլիստները մասնակցեցին մարզմանը, որի ընթացքում մարզիչները փորձարկեցին մի քանի տակտիկական սխեմաներ։
Ֆուտբոլիստները նաև աշխատեցին հարվածների և ստանդարտ դիրքերի իրացման վրա։ Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու