Հունան Պողոսյանը որդու համար գերթանկարժեք մեքենա է գնել. «Հրապարակ»
Հայկական Մամուլ
«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«Մեր տեղեկություններով' ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանն ամիսներ առաջ որդու համար Mercedes GL 500 մակնիշի մեքենա է գնել Երեւանում գտնվող «Մերսեդեսի» սրահից:
Այստեղ մեծ զեղչ են արել' 150 հազար դոլար արժողությամբ մեքենան ոստիկանապետի տեղակալին տվել են ընդամենը 110 հազար դոլարով: Premium սեգմենտի լյուքս դասի այս բարձրակարգ ամենագնացից Հայաստանում վարում են մի շարք հայտնի օլիգարխներ: Ուշագրավ է, որ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած 2015թ. հայտարարագրով ոչ Հունան Պողոսյանը, ոչ նրա որդին' Հրաչյա Պողոսյանը, մեծ եկամուտներ չունեն:
Հրաչյա Պողոսյանը հայտարարագրել է 437 հազար դրամ' որպես աշխատանքի վարձատրություն կամ դրան հավասարեցված այլ վճարումներ, իսկ Հունան Պողոսյանը հայտարարագրել է մոտ 6 մլն. դրամ աշխատավարձ, 35 մլն. դրամ եւ 20 հազար դոլար: Հետաքրքիր է, թե նման համեստ միջոցներով ինչպես է նման թանկարժեք մեքենա գնել»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ