Երթ՝ ի աջակցություն «Սասնա ծռեր»-ի
Հասարակություն
Ի աջակցություն «Սասնա ծռեր» խմբի քաղաքական պահանջների՝ սեպտեմբերի 2-ին Երևանում տեղի կունենա բողոքի երթ։ Երթի նպատակն է՝ «Սասնա ծռեր» խմբի քաղաքական պահանջների վերաբարձրաձայնում, ու «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող քաղբանտարկյալներին «ցուցաբերվող» բուժօգնության բարելավում։
Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց ակտիվիստ Լևոն Զաքարյանը, մասնավորապես, նշելով հետևյալը. «Երթն ունի հստակ նպատակ, այն է ՝ ի պաշտպանություն «Սասնա ծռեր»-ի և նրանց քաղաքական պահանջների»։
Անդրադառնալով նաև երթի էֆեկտիվության հարցին Զաքարյանը հույս հայտնեց, որ երթը մարդաշատ կլինի. «Պետք է հասկանալ, որ դրանից է կախված, թե իշխանականներն, ինչպես պահանջներին կարձագանքեն»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» զինված խումբը գրավել էր ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնունդը և պահանջում էր Սերժ Սարգսյանի հրաժարականը։ Ներխուժումից 15 օր անց զինված խումբը զենքերը վայր դրեց և սկսեց պայքարել ռազմագերու կարգավիճակում։
Միքայել Նազարյան


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ