Մեսսին կկարողանա մասնակցել Ուրուգվայի դեմ խաղին
Սպորտ
Արգենտինայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդո Բաուսան հայտարարել է, որ Լիոնել Մեսսին կկարողանա մասնակցել Ուրուգվայի դեմ կայանալիք խաղին:
«Մեսսին լավ վիճակում է: Խնդիր չեմ տեսնում: Լարված խաղ է լինելու և Լեոն մեզ անպայման անհրաժեշտ կլինի», – մարզչի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկացվում էր, որ Իսպանիայի առաջնության 4-րդ տուրում «Ատլետիկի» դեմ խաղում ստացած ազդրի վնասվածք արդյունքում ֆուտբոլիստը չէր մասնակցելու Արգենտինայի հավաքականի առաջիկա երկու խաղերին:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու