Մխիթարյանի վնասվածքի լրջությունը դեռ հայտնի չէ. հավաքականի մարզումները (լուսանկարներ)
Սպորտ
Այսօր «Մլադա Բոլեսլավ» ակումբի մարզումային դաշտում տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի մարզումը, որը հիմնականում կրում էր վերականգնողական բնույթ։ Մարզմանը մասնակցում էին 20 ֆուտբոլիստներ։
Հենրիխ Մխիթարյանը դեռ բժշկական հետազոտությունների փուլում է, և առայժմ հայտնի չէ, թե որքանով է լուրջ Մխիթարյանի վնասվածքը, իսկ Կառլեն Մկրտչյանին և Հովհաննես Համբարձումյանին մարզիչները հանգստի հնարավոություն էին տվել երեկվա խաղից հետո։
Վաղը Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ևս մեկ մարզում, իսկ կեսօրից հետո կմեկնի Դանիա, որտեղ սեպտեմբերի 4-ին տեղի կունենա Աշխարհի 2018 թ․ առաջնության ընտրական փուլի Դանիա-Հայաստան հանդիպումը։
Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:























































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու