Սեպտեմբերի 12-ի աշխատանքային օրը կտեղափոխվի սեպտեմբերի 17
Այլ
2016 թվականի սեպտեմբերի 12-ի աշխատանքային օրը կտեղափոխվի 2016 թ. սեպտեմբերի 17-ը' շաբաթ օրը: Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության սեպտեմբերի 2-ի նիստի օրակարգում:
«Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը նպատակունի հնարավորություն ընձեռնել քաղաքացիներին' Խաչվերացի' սեպտեմբերի 11-ին հաջորդող հիշատակի օրն այցելելու իրենց ննջեցյալների գերեզմանները:
Սույն որոշման նախագծի ընդունումը բխում է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերիմասին» ՀՀ օրենքի 19-րդ ու «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածներից:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ