Ուկրաինայում հայկական գրատպության 400 ամյակին նվիրված ցուցահանդես է բացվել
Հասարակություն
Հայկական գրատպության 400-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում Ուկրաինայի հայերի միության նախաձեռնությամբ Խերսոնում կայացել է «Ուկրաինայի հայկական ժառանգությունը» խորագրով ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսը պարունակ ում է Ուկրաինայում հայկական մշակույթի դարավոր պատմության մասին վկայող նյութեր՝ Լվովի հայկական գրատպության նյութեր, Սոֆիա Կիեվսկիի գրաֆիտները, հայկական սքանչելի սրբապատկերներ:
Ցուցահանդեսը կազմակերպվել է Ուկրաինայի հայերի միության պատմա-մշակութային ժառանգության հանձնաժողովի և Խերսոնի «Ուրարտու» հայկական համայնքի համատեղ ջանքերով:
Ուկրաինայում հայկական գրատպության 400-ամյակին նվիրված միջոցառումներ կազմակերպվել են երկրի տարբեր շրջաններում: Ուկրաինայում առաջին հայկական գիրքը տպագրվել է 1616թ. (Դավիթ և Սաղմոս):


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ