Մահացել է «Հայբուսակ» համալսարանի ռեկտոր Սուրեն Հարությունյանը Մակրոնը մտադիր է Իրանի հետ քննարկել Հորմուզի նեղուցում նավագնացության վերականգնման հարցը ԱՄՆ-ն քննարկում է Իրանի առաջարկը՝ եռափուլ բանակցություններ վարելու վերաբերյալ ՀՀ դեսպանն Իրանում հանդիպել է արդարադատության նախարարի տեղակալին Ես չեմ քննարկում Գագիկ Ծառուկյանի որոշումները․ մանդատակռվի ու «ցուցակամոլության» մեջ չենք մտնի (տեսանյութ) Ադրբեջանն ու Թուրքիան քննարկել են ռազմական համագործակցության հարցեր Իրանը ցանկանում է աշխարհին թելադրել խաղի իր կանոնները․ Ռուբիո Սպիտակ տունը Իրանի հետ չի բանակցելու մամուլի միջոցով․ Սպիտակ տուն Չինաստանը Ալցհեյմերի հիվանդության դեմ պայքարի արշավ է սկսում Խնամքի կենտրոնում դիեր են հայտնաբերվել. 13-ամյա աղջիկ է վրաերթի ենթարկվել (տեսանյութ) Երկու օր ջուր չի լինելու Ադրբեջանցիներն էլ էին զարմացել՝ ինչպես այդքան արագ կարողացան հասնել Շուշի․Սեյրան Օհանյան (տեսանյութ) 

Ես վայելում եմ ամենաթանկը` ժողովրդիս սերն ու աջակցությունը. Միհրան Հարությունյան (լուսանկարներ)

Սպորտ

Ռիոյի ամառային 31-րդ Օլիմպիական խաղերն այլևս պատմություն են: Անկախ Հայաստանի պատմության լավագույն Օլիմպիական խաղերում հայ մարզիկները նվաճեցին 4 մեդալ' մեկ ոսկե և երեք արծաթե: Սա, իհարկե, պաշտոնապես: Բոլորի համար Հայաստանն ունի երկու չեմպիոն' հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը և Միհրան Հարությունյանը: Մրցավարների կողմից գողացված ոսկե մեդալը չի զրկել Հարությունյանին իրական չեմպիոնը լինելուց: ՀԱՕԿ լրատվականի հետ ծավալուն հարցազրույցում Միհրան Հարությունանը խոսել է անցած ուղու, գողացած երազանքի, արցունքների և հետագա ծրագրերի մասին:

-Միհրան, ցանկանում եմ սկսել ամենասկզբից: Ի ՞ նչ նախապատրաստական փուլեր ես անցել մինչև Ռիոն:

-Եվրոպայի առաջնությունից հետո ես երկու հավաք եմ անցկացրել առանձին, հետո ևս չորսը հավաքականի հետ: Քանի որ ես հոգեբանորեն շատ լավ էի տրամադրված, բոլոր հավաքներն անցան, այսպես ասած, ինձ համար շատ հաճելի կերպով: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել հավաքականի ավագ մարզիչ Լևոն Ջուլֆալակյանին և մարզչական շտաբին այսպիսի աշխատանքի համար:

-Եվրոպայի առաջնության ժամանակ' քո մրցելույթից հետո, շատերը կամա, թե ակամա սկսեցին թերահավատորեն մոտենալ քեզ:

-Այո, ինձ թերահավատորեն սկսեցին նայել շատերը: Ասեմ, որ ի սկզբանե մտածում էինք, որ 71 կգ քաշային կարգում կմրցեմ, որպեսզի այդքան քաշ չգցեմ, սակայն հետո որոշվեց, որ կներկայանամ իմ քաշային կարգում:

-Օլիմպիական խաղերին դու նախապատրաստվում էիր լուրջ վնասվածքով, կարելի է ասել' մեկ ձեռքով: Չէ ՞ ր մտահոգում այն փաստը, որ ձեռքդ պարզապես ամենակարևոր պահին կարող էր քեզ կանգնեցնել:

-Ես և օրգանիզմս պայքարում էինք միմյանց դեմ (ծիծաղում է): Ես չէի ուզում ընդունել այն, ինչ ինքն է պահանջում ինձնից, իսկ ինքը չէր ընդունում իմ որոշումը: Վերջին հավաքի ժամանակ այնքան ցավազրկողներ էի խմել, որ ամբողջ օրակարգս խախտվել էր: Ցավի պատճառով չէի քնում: Սակայն սեղմելով բռունցքներս և ատամներս' ինձ և օրգանիզմիս համոզում էի, որ քիչ է մնացել, պետք է պարզապես դիմանալ:

-Մարդիկ, ովքեր միշտ հետևել են քեզ, նկատել էին, որ Ռիոյում մեկ այլ Միհրան է' դեմքի սառը, ինչ-որ տեղ անգութ արտահայտությամբ: Ո ՞ վ էր այդ Միհրան Հարությունյանը:

-4, 5, 8 տարի առաջ' մինչև Ռիոն, ես ասում էի, որ Խաղերին հատուկ եմ նախապատրաստվելու: Առաջին հերթին ես ինձ հոգեբանական տեսանկյունից նախապատրաստեցի: Ես կարողացա հավաքվել գորգից դուրս, իսկ երբ հավաքվում եմ գորգից դուրս, նրա սահմաններից ներս ինձ հաջողվում է հավաքվել առանց որևէ դժվարության: Ես գնում էի այնտեղ միայն մեկ մտքով' հաղթելու: Ուրիշ ոչ մի ելք չէի տեսնում, ոչ մի արդարացում, ոչ մի կասկած չկար: Այդ մտքերը ես վանել էի, քանի որ, եթե մեկ ակնթարթ անգամ վարանեի, ես իմ ներսում պարտված կգնայի Ռիո: Բացի այդ, ինձ շատ օգնեցին իմ հարազատները և նրանց հավատը: Իսկ ամենակարևորը' Աստծո ներկայությունը զգալն էր: Ես միշտ զգում եմ նրա աջակցությունը գորգի ներսում, դրանից դուրս, գոտեմարտերից առաջ և հետո: Գորգում, երբ արդեն թվում էր, թե հոգնել եմ, զգում էի ինչ-որ գերբնական ուժ, որ իմ ներսից ինձ առաջ էր մղում: Կարծում եմ, որ դեռ 3 գոտեմարտ էլ կարող էի նույն մակարդակի վրա անցկացնել:

-Կիսաեզրափակչից հետո, երբ դու առավելության հասար աշխարհի չեմպիոն, ադրբեջանցի Ռասուլ Չունաևի նկատմամբ, հաղթանակդ տոնեցիր' պատվի առնելով: Ժեստ, որով հայտնի էր հենց Չունաևը: Ցանկությունը հենց այդ պահի ՞ ն առաջացավ:

-Ցանկանում եմ անկեղծ նշել, որ այդ պահին զուտ մարդկային տեսանկյունից իմ ներսում ոչ մի կաթիլ ատելություն չկար Չունաև մարդու և Չունաև մարզիկի նկատմամբ: Ես երբեք ատելությամբ լցված չեմ եղել ո'չ թուրք, ո'չ էլ ադրբեջանցի մարզիկների նկատմամբ: Այդ ժեստն ինքնաբուխ ստացվեց: Ես շատ գոտեմարտեր եմ հիշում, երբ Չունաևը հայ մարզիկներին հաղթելուց հետո այդ ժեստով տոնում էր հաղթանակը: Հիշում եմ' 2014 թվականի աշխարհի առաջնության ժամանակ, երբ Վարշամ Բորանյանը լուրջ վնասվածքով բարձրացավ գորգ և վնասվածքի պատճառով մի քանի վայրկյանում պարտվեց Չունաևին, ամբողջ աշխարհը դրա մասին խոսեց' ասելով, որ ադրբեջանցին խայտարակեց հային, հաղթեց և պատվի առավ իր նախագահին: Ես դա արեցի, որ ոչ մի մարզիկ Ադրբեջանից, Թուրքիայից կամ այլ որևէ երկրից երբեք նման բան իրեն թույլ չտա, քանի որ իրենք էլ մի օր պարտվելու են: Ես' որպես մարզիկ խնդրում և դիմում եմ նրանց, որպեսզի նրանք չանեն այնպիսի ժեստեր, որով կարող են վիրավորել իմ երկիրը և ազգը: Ցանկանում եմ իմ հարգանքը արտահայտել հենց նույն Չունաևին, նա իսկապես հրաշալի մարզիկ է, կարծում եմ, որ լավ մարդ է նաև: Չէի ցանկանա, որ այդ ժեստը նրան անձնական վիրավորանք հասցրած լինի:

-Միհրան, արդեն մի քանի անգամ է' դառնում ես մրցավարության կողմանակալ որոշման զոհ: Ռիոյում եղածն անգամ սպորտից հեռու մարդիկ տեսան ու հասկացան: Ըստ քեզ' ի ՞ նչ է սա և ե ՞ րբ այս ամենը կդադարի:

-Երևի դա նրանից է, որ ես ժամանակին իմ մեջ ուժ եմ գտել համապատասխան մարդկանց ասելու, որ ես գնում եմ, բավական է, վերջ: Եկել և ներկայացրել եմ իմ երկիրը, իմ հայրենիքը: Շատերին դա դուր չեկավ: Մրցավարական այդ կողմնակալությունները ինձ վրա' որպես մարզիկի չեն ազդել: Սակայն ստացվում է այնպես, որ այդ որոշումները ինձ զրկում են ամենաբաղձալի մեդալներից: Մինչև Ռիոն ես բացատրություններ էի փնտրում, ինձ հանգստացնում էի այն մտքով, որ Խաղերի ուղեգիր ունեմ և, դառնալով օլիմպիական չեմպիոն, այդ ոսկե մեդալի մեջ կտեսնեմ իմ 3 մեդալները' միանգամից (խմբ. Եվրոպական Խաղերի, աշխարհի առաջնության և Օլիմպիական խաղերի): Սակայն ստացվեց այն, ինչ ստացվեց: Հիմա ես ոչ մի բացատրություն և արդարացում չեմ գտնում, ոչ մեկի բացատրությունները լսել չեմ ցանկանում. սա ամենասոսկալի գողությունն էր, որ կարող էին անել մարզիկից և մարդուց, ով այդ մեդալի հետևից գնացել էր 15 տարի: Որպես օլիմպիական չեմպիոն' ես ձեռնունայն մնացի, որպես մարդ' ես հարստացա: Ես երջանիկ եմ: Տեսնում եմ, որ մարդիկ ինձ սիրում են, կարեկցում են, չեն համաձայնվում եղածի հետ, ցանկանում են փոխել, սակայն ինչ-որ բան փոխելը սովորական ժողովրդի ուժերից վեր է: Սա հրաշալի զգացում է, աննկարագրելի է: Բայց այդ սերն ու մեծարումը ոչ մի կերպ չեն փոխի իմ մարդկային տեսակը:

-Ե ՞ րբ հասկացար, որ ամեն ինչ վերջացավ: Սուլիչից հետո, թե ՞...

-Երբ մարզիչներս բողոքարկման բարձիկը նետեցին, 5 վայրկյան էր մնացել գոտեմարտի ավարտին: Մտածեցի մի վերջին փորձ էլ կանեմ, սակայն երբ վերսկսեցինք գոտեմարտը, մրցակիցս բավականին հեռու էր կանգնել: Այդ պահին հասկացա, որ վերջ' գոտեմարտը փչացրել են: Այն, որ գոտեմարտը փչացրել էին, ես հասկացա հենց առաջին պարտերից, բայց միևնույն է' չես ցանկանում այդ մտքերը ներս թողնել:

-Ի ՞ նչ եղավ սուլիչից հետո' հանդերձարանում:

-Ողբերգություն...(լռում է): Ընդհանրապես, էմոցիաներս արտահայտելու մեջ շատ զուսպ եմ: Ես կարողանում եմ զսպել առավել ևս ցավը: Երեխաները, երբ ծնվում են, լաց են լինում, ես քնած եմ ծնվել, իսկ Ռիոյում հենց այդ լացն էր, այդ արցունքներն էին, որ հոսեցին 27 տարի անց: Ներսումս ամեն ինչ խառնվել էր: Ցանկանում էի հանգստացնել ինձ, չէի ցանկանում ներկաներին ցույց տալ արցունքներս, բայց չէր ստացվում: Միգուցե դա էլ փրկեց ինձ:

-Պարգևատրության ժամանակ դու բարձրացրել էիր գլուխդ և խոսում էիր: Կարծում եմ' Աստծուն ինչ-որ բան էիր ասում: Ի ՞ նչ խոսքեր էին դրանք:

-Նկատվել է (ժպտում է): Ես բարձրացրի գլուխս և ասացի. "Աստված իմ, ինչու այսպես...": Սակայն հենց անմիջապես հետո զղջացի ասածիս համար, մեղա եկա: Կրկին գլուխս բարձրացրի և ներողություն խնդրեցի: Ես իրավունք չունեմ նրան ասելու' ինչու, իրավունք չունեմ բողոքելու այն ամենի համար, ինչ ունեի: Նա ինձ հնարավորություն տվեց պատմություն կերտելու, դա ես չարեցի' իմ միջոցով նա արեց:

-Մրցանակաբաշխությունից հետո թվում էր' արծաթե մեդալը պատրաստվում ես մեկին տալ, վերադարձնել: Ի ՞ նչը հետ պահեց քեզ:

-Երբ պարգևատրությունից հետո լուսանկարվում էինք, ցանկանում էի հանել մեդալը, կախել Ստեֆանեկի պարանոցից և լուռ հեռանալ' անվերադարձ: Կանգնել և նայում էի, թե ինչպես է նա "համտեսում" իմ ոսկե մեդալը, տեսախցիկների առաջ ցուցադրում այն, ինչ ինձ է պատկանում: Ցանկանում էի հեռանալ, բայց այդ պահին աղջիկս հայտնվեց աչքերիս առաջ, և մտածեցի, որ եթե ես այդ մեդալը տամ, որը թեկուզ սխալ գույն ուներ, դրանով Ստեֆանեկին կտամ իմ տանջանքը, աշխատանքը և անցած ուղին: Հետ կանգնեցի այդ մտքից, չնայած գիտեի, որ այդ քայլը շատերին դուր կգար, հատկապես' հանդիսատեսին, սակայն ես դա չարեցի: Լուռ հեռացա, միգուցե, կրկին վերադառնալու...

-Այսպիսի ընդունելություն ակնկալո ՞ ւմ էիր:

-Ջերմ ընդունելություն սպասում էի, բայց այսպիսի' ոչ:

-Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը քեզ ոսկե մեդալ շնորհեց, լուսանկարդ փակցված է օլիմպիական չեմպիոնների կողքին:Սփոփանք կա ՞:

-Ամենուր տեսնում եմ լուսանկարներ, հագուստներ, հոլովակներ, որտեղ գրված է. "Օլիմպիական խաղերի չեմպիոն' Միհրան Հարությունյան": Ամեն տեղ ասվում է' օլիմպիական խաղերի չեմպիոն: Խոսք չկա անգամ փոխչեմպիոնի մասին: Այդ ամենը ոգևորում է, սիրտդ արագ է խփում, փշաքաղվում ես, աչքերդ փայլում են, բայց ոչինչ չի փոխում պաշտոնական փաստը: Իմ ադրբեջանցի ընկերը գրել էր ինձ, որ եթե ես պաշտոնապես ունենայի այդ ոսկե մեդալը, չէի ունենա իմ ժողովրդի սերը: Նա ինձ ասաց. "Ես հպարտ եմ և ուրախ եմ քո համար: Այո, դու Օլիմպիական խաղերի չեմպիոն չդարձար, բայց դարձար ժողովրդական չեմպիոն, իսկ դա ավելի կարևոր է":

-Օդանավակայանում անընդհատ ինչ-որ բան էիր բղավում:

-Հարցնում էի' ուր է Մոնիկան' աղջիկս: Ես չհասցրեցի ոչ մեկին տեսնել: Այնպիսի ալիք էր...Աննկարագրելի էր:

-Կրկին արտասվեցիր: Ուրախությա ՞ ն արցունքներ էին:

-Այդ պահին նորից ամեն ինչ վերապրեցի: Արտասվում էի և' այդ ջերմությունից, սիրուց, և' ափսոսանքից: Գիտակցում էի, որ այս մարդկանց, որ իմ ժողովրդին ես կարող էի ոսկե մեդալ պարգևել: Նրանք արժանի են:

-Ինչպիսի ՞ նն է Միհրան Հարությունյանը Ռիո-2016-ից հետո:

-Ոչինչ չի փոխվել' հասարակ, համեստ, հրաշալի:

-Ի ՞ նչ է հիմա լինելու:

-Սկսվելու է նոր դարաշրջան' իմ դարաշրջանը թե' կյանքում, թե' սպորտում: Եվ եթե ես վերադառնամ, կվերադառնամ' ոչ թե 100 տոկոսով պատրաստված, այլ' ավելի շատ:

ՀԱՕԿ լրատվության բաժին

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Արթուր Ավանեսյանին կալանավորեցին Հիմա արդեն գիտենք, «թե ինչ է խոշտանգումը, և ով կարող է խոշտանգել»․ Աննա ՀակոբյանՍամվել Կարապետյանը փորձում է լինել Ռոբերտ Քոչարյանից ավելի Ռոբերտ Քոչարյան․ Հայկ Կանջորյան Մահացել է «Հայբուսակ» համալսարանի ռեկտոր Սուրեն Հարությունյանը Լիբանանը հայտարարել է Իսրայելի հետ պատերազմական վիճակը դադարեցնելու իր ցանկության մասինՄերցը չի հավատում, որ ԱՄՆ-ը կկարողանա արագորեն դադարեցնել Իրանի դեմ իր ռազմական գործողությունըԱմերիկացին խաբեության զոհ է դարձել՝ մեքենա գնելիս կորցնելով ավելի քան 77 հազար դոլարՄակրոնը մտադիր է Իրանի հետ քննարկել Հորմուզի նեղուցում նավագնացության վերականգնման հարցը Չեխիայի Հանրապետությունը հայտարարել է, որ չի կատարել ՆԱՏՕ-ի առջև պաշտպանական ծախսերի վերաբերյալ իր պարտավորություններըԵԿ ղեկավարը կողմնակից է փոքր մոդուլային ռեակտորների օգտագործմանըԱՄՆ-ն քննարկում է Իրանի առաջարկը՝ եռափուլ բանակցություններ վարելու վերաբերյալ Կիևին 20-25 տարի կպահանջվի ԵՄ օգնությամբ հզոր տնտեսություն կառուցելու համար. ԵվրահանձնաժողովԱզատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկում գրավել է 3-րդ տեղը «Հեզբոլլահի» առաջնորդը կոչ է արել Լիբանանին դադարեցնել Իսրայելի հետ ուղիղ բանակցություններըAIM-120 նոր հրթիռների մատակարարումը կարող է բարդացնել ռուսական ավիացիայի գործողություններըՀՀ դեսպանն Իրանում հանդիպել է արդարադատության նախարարի տեղակալին Չինացի պաշտոնյան դատապարտվել է 17 տարվա ազատազրկման՝ 10 միլիոն դոլար կաշառք ստանալու համարԵս չեմ քննարկում Գագիկ Ծառուկյանի որոշումները․ մանդատակռվի ու «ցուցակամոլության» մեջ չենք մտնի (տեսանյութ)Շվեդիայում սկսվել են զորավարժություններ՝ Ուկրաինայի ներկայացուցիչների մասնակցությամբՍթարմերը արտակարգ նիստ կանցկացնի Իրանի պատերազմի հետևանքների վերաբերյալBloomberg. Ֆիլիպինները խորհուրդ են տվել չուղարկել նավաստիներ Պարսից ծոցՅուրա Մովսիսյանը ընտանքի հետ լուսանկար է հրապարակելՊաշտպանության հարցերով եվրահանձնակատարը Ուկրաինային կոչ է արել հնարավորինս շուտ ինտեգրվել ԵՄ-ինԱդրբեջանն ու Թուրքիան քննարկել են ռազմական համագործակցության հարցեր Իրանը ցանկանում է աշխարհին թելադրել խաղի իր կանոնները․ Ռուբիո Նվազել է պահանջարկը բիզնես-թրեյներների նկատմամբԻնչ է նախաձեռնել ԵՄ-ն Ուկրաինային տրամադրվող վարկը ֆինանսավորելու համար․ ԶԼՄՍպիտակ տունը Իրանի հետ չի բանակցելու մամուլի միջոցով․ Սպիտակ տուն Չինաստանը Ալցհեյմերի հիվանդության դեմ պայքարի արշավ է սկսում Որ երկիրը կդառնա Արևմտյան աշխարհի նոր լիդերը․ NYTԽնամքի կենտրոնում դիեր են հայտնաբերվել. 13-ամյա աղջիկ է վրաերթի ենթարկվել (տեսանյութ) Երկու օր ջուր չի լինելուՄերցը խոստովանել է, որ Ուկրաինան կարող է ստիպված լինել հաշտվել իր տարածքի մի մասի կորստի հետ Բելառուսի հետ սահմանին տեղադրված տեխնոլոգիան կարող է «թափանցել» Բելառուսի խորքը․ Լեհաստանի ՆԳՆԱդրբեջանցիներն էլ էին զարմացել՝ ինչպես այդքան արագ կարողացան հասնել Շուշի․Սեյրան Օհանյան (տեսանյութ)Պուտինը հայտարարել է, որ մարզերի աջակցությունը պատգամավորների առանձին խնդիր էԻլոն Մասկը իր սեփական բանկային հավելվածը կթողարկիՀաղորդվում է Սումիի մարզում Ուկրաինայի զինված ուժերի զգալի կորուստների մասինՄարսը չի դառնա մարդկության «փրկության կետ»․ գիտնականը խոսել է սահմանափակումների մասինՆԱՏՕ-ում Ռուսաստանին անվանել են «թիվ մեկ սպառնալիք».Աննա Հակոբյանի անդրադարձը՝ իր դեմ քրգործին (տեսանյութ) Դուք մեզ ընտրեցիք, համ գործն ա իննան, համ հողն ա իննան․ հրապարակվել է ձայնագրություն Կանդազի մասնակցությամբ (տեսանյութ) Հերմոն բնակավայրում արջը հшրձակվել է գյուղացու անասունների վրա՝ պատճառելով զգալի վնաu Պուտինը «գվարդիական» կոչում է շնորհել երկու զորամասիԿիմ Չեն Ընը բարձր է գնահատել Կուրսկի մարզում իրականացված գործողությունըԻսրայելի պաշտպանության ուժերը հայտնել են Լիբանանում «Հեզբոլլահ» շարժման ենթակառուցվածքներին նոր հարվածներ հասցնելու մասին Շեֆից շատ է վախենում․ բա որ Ալիևը ջղայնանա հանկարծ․ Սամվել Կարապետյան (տեսանյութ) Համ գործն ա ինյան-300.000 աշխատատեղ, հողն ա ինյան-ուժեղ խաղաղություն, տոնն ա ինյան-20.000 մատչելի բնակարան. Նարեկ Կարապետյանը՝ Հակակոռուպցիոն կոմիտե հաղորդագրության մասին Իրանի ժողովուրդը քաջաբար պայքարում է իր ինքնիշխանության համար. Պուտին Զելենսկին հայտարարել է՝ Ուկրաինան պայմանագրեր է կնքել 25 հազար ցամաքային անօդաչու համակարգերի համարMicrosoft-ը ընդունել է Windows 11-ի «խանգարող» խնդիրը
Ամենադիտված