Զելենսկի․ Ուկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը 2026-ի հոկտեմբերը դարձել է պատմության մեջ ամենատաքը Տարի առանց ամռան․ ինչո՞ւ 1816 թվականին հրաբխային ձմեռ սկսվեց DPA․ Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվել Հութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասին Նոյեմբերի 8-ին Հյուսիսային ավտոկայանի դիմաց կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ Գևորգ Պապոյանն այցելել է մեքենաշինական գործարան, ծանոթացել գործունեությանն ու առաջիկա ծրագրերին Քայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ Սարգսյան Իրանը Քեշմ կղզու երկնքում խոցել է ԱՄՆ-ի 16-րդ MQ-1 անօդաչուն Հայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունում Եռակողմ բանակցությունները պետք է տեղի ունենան նոյեմբերի 10-ին. Պուտին Ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրա 

«Օրենքով գողերի» արտաքսումից հետո հանցագործ աշխարհը զսպաշապիկ կհագնի. Գուրգեն Եղիազարյան

Հարցազրույցներ

ԼՈՒՐԵՐ.com-ը երեկ՝ սեպտեմբերի 13-ին, հղում անելով իրազեկ աղբյուրներին՝ հայտնել էր, որ Հայաստանից արտաքսվել է 10 «օրենքով գող»։ Քրեական աշխարհի պարագլուխները փորձել են իրենց կապերով ազդել առաջիկա ընտրությունների ելքի վրա, գաղտնի հավաքներ են կազմակերպել, որը չի վրիպել հատուկ ծառայությունների ուշադրությունից։ Պետք է նշենք, որ սա կարող է լուրջ ընդհարումներ առաջ բերել քրեական աշխարհում: Ըստ տեղեկությունների՝ չի բացառվում, որ կարող է սկսվել անարխիա, և իրավապահները հատուկ հսկողություն են սահմանել «օրենքով գողեր»-ի հետ անմիջական կապ ունեցող բոլոր հեղինակությունների, այսպես ասած՝ «աֆտարիտետների» վրա: Թեմայի վերաբերյալ զրուցեցինք նախկին ԱԱԾ տնօրենի տեղակալ Գուրգեն Եղիազարյանի հետ։

-Պարոն Եղիազարյան, ինչի՞ կհանգեցնի Հայաստանը գողերից մաքրելու այս պրոցեսը։

- Եթե «օրենքով գողերին» հանել են, ապա դա լրջագույնս կազդի քրեական աշխարհի գործունեության վրա, որովհետև, օրենքով գողերը ապրում են իրենց հասկացողություններով, որոնց հիմքում ընկած է գողանալը։ Այն կրիմինալը, որն այսօր գործում է ՀՀ տարածքում, զսպաշապիկ կհագնի։

-Ըստ Ձեզ` պետությունն ի վիճակի կլինի՞ կանխել սպասվող վենդետան կամ քրեական աշխարհում տեղի ունեցող «բեսպրեդելը»։

-Ձեզ մի բան ասեմ։ «Ժողովրդավարություն» կոչվածը, որի դրսևորումը Հայաստանում ունի այլասերված պատկեր, այդ պայմաններում ստեղծվում են սերիալներ, և ոչ մեկն իր դատարկ գլխին հարց չի տալիս, թե այդ սերիալներում որ գովերգվում են գողականը, քերոբները, ապա մեր երիտասարդությունը չի՞ դաստիարակվում այլ հենքի վրա։ Ժողովրդավարություն չի նշանակում, որ ամեն ինչ պետք է դնել և առանց հաշվի առնելու արձագանքը՝ ցուցադրել։ Նկատի ունեմ տխմարագույն սերիալների շարքը։ Պետք է մտածել, թե ինչ ենք անում երիտասարդության հետ։ Նրանք այլևս չեն երազում դառնալ օդաչու, տիեզերագնաց։ Նրանք այլ պատկերացումներ ունեն ու դրանցով գնում են բանակ, բանակում սկսում են գողականով ծանրոցին ասել՝ «տուլիկ», օգնությանը՝ «գրեֆ» և այլն։ Գողականում, քերոբներն ապրում են ամրագրված օրենքներով։ Մեկ քայլ շեղվելը պատժվում է խստագույնս, նույնիսկ կյանքով։ Օրենքը խախտեց, այդ մարդը վերածվում է «ֆուֆլոյի», որից հետո կամայական կարող են որոշել նրա հետագա բախտը։ Դա ամենաներքին օղակն է գողական հասկացողությունների մեջ։ 

-Պարոն Եղիազարյան, ո՞րն է իշխանավորների և օրենքով գողերի տարբերությունը։

-Ի տարբերություն իշխանավորի՝ քերոբը, եթե մի բան է ասում, պետք է պարտադիր կատարի։ Եթե չկատարի իր ասածը՝ կվերածվի «ֆուֆլո»-ի, իսկ «ֆուֆլո»-ից «ֆուցն» մեկ քայլ է։ Ինչպես գիտեք, «ֆուցն» էլ քրեական աշխարհում ամենաստորին օղակն է, նրանց նույնիսկ ձեռքով դիպչել չի կարելի։ Նրանց ծեծելուց էլ ոտքով են ծեծում։ Դուք պատկերացնո՞ւմ եք մենք մեր շրջապատում որքան «ֆուցն»-եր կունենայիք Ազգային ժողովում կամ իշխանությունում։ Պատկերացնո՞ւմ եք ինչ կլինի։ Իսկ եթե գողականի օրենքով իրենք այսօր անեին ամեն ինչ, ապա մենք կունենայինք հրաշք երկիր։ 

-Ո՞րն է նրանցից, ըստ Ձեզ, լավը։

-Միանշանակ քերոբը, որովհետև նա ապրում է իր օրենքներով, իսկ սրանք լափում են առանց օրենքի և անպատիժ։ Այսինքն՝ եթե հասկացողություններով ասենք, նրանց արածը բնութագրվում է որպես «բեսպրեդել»։ Ինքներդ դատեք՝ որն է լավը, քերոբը, թե չինովնիկը։ 

-90-ականներին, երբ Ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանը Հայաստանից արտաքսեց «օրենքով գողերին», ի՞նչ իրավիճակ էր երկրում դրանից հետո, ինչպե՞ս էին աշխատում հատուկ ծառայությունները։ Քանի որ Դուք այն ժամանակ քրեական հետախուզության վարչության պետն եք եղել, խնդրում եմ համեմատականներ անցկացրեք։

-Որն էր 90-ական թվականների առավելությունը 2000-ական թվականների նկատմամբ։ Վանոյի ժամանակ հանրապետությունում չկար այն մարդը, որը հանցագործի համար կմիջնորդեր կամ Վանոն նրանից քաշվեր։ Այն ժամանակ բացառված էր իշխանական թևում այս կամ այն մարդու հարազատը, ով կխոչընդոտեր հանցագործության բացահայտմանը, տեղ կտար քերոբին, ուղղակի բացառված էր։ Եթե նման մարդ գտնվեր՝ Լևոնը հաջորդ օրը կպատժեր, աշխատանքից դուրս կշպրտեր։ Այսօր Վլադիմիր Գասպարյանի ձեռքերն ու ոտքերն այդ առումով կապված են։ Դրա համար նրանց մտքով ինչ ասես չի անցնում՝ ընդհուպ մինչև Ծաղկաձորում «սխոդկա» անցկացնելը։ 90-ականներին ոչ մի գողի մտքով, չար երազում չէր անցնի Հայաստանում «սխոդկա» անել։ Ասացի՝ ինչու, որովհետև չկար այն երաշխավորը, ով 100 տոկոսով երաշխիք կտար քերոբներին ապրելու և նախկին Սովետական միության ողջ տարածքի քերոբներով սխոդկաներ անցկացնելու։ Այն ժամանակ Վանոյի ձեռքերը բաց էին։

Իսկ սուբյեկտիվ պատճառը հետևյալն է։ Սովետական միության փլուզումից հետո Հայաստանը մի կողմից քանդված էր երկրաշարժով, ավերված էր, Երևանում 1 մլն փախստական էր ապրում ծանրագույն վիճակում, հարավում էլ պատերազմ էր թուքերի հետ, տնտեսությունը կոպեկներ էր աշխատում ու դնում պատերազմի վրա, երկիրը գտնվում էր ծանրագույն վիճակում և այդ վիճակում գողականը, քերոբը անելիք չուներ։ Նրանք տեղափոխվեցին Ռուսաստան՝ առանց կողմնակի միջամտության, «գայլն այնտեղ է, որտեղ ոչխարն է» սկզբունքով։ Այսօր Հայաստանն ամենակոռումպացված երկրներից է։ Իսկ կոռուպցիան այն հիմքն է, ինչի վրա զարգանում է գողականը։ Քերոբների օրենքն ուղիղ ասում է՝ գողացիր «պուզատիից»-«ցմփորից», որը ապրում է հավելյան եկամուտներով։ Այսօր մեր երկիրն էլ «պուզատիների» երկիր է։ 

-Չպայքարե՞լ դրա դեմ։

-Քերոբը կազմակերպված հանցագործության առանցքն է, իսկ դրա դեմ մեկօրյա, երկօրյա, մեկամսյա միջոցառումներով չեն պայքարում։ Դրա դեմ պայքարում են օրենսգրքով, օրենքների ընդունմամբ և կատարմամբ։ Պետք է օպերատիվ-հետախուզական միջոցառումների մեջ փոփոխություն մտցնել, չէ որ արդեն գտնվում ենք 21-րդ դարում։ Այս ամեն ինչը կարգավորող օրենք է հարկավոր, որը չկա։ 

-Պարոն Եղիազարյան, գիտեմ, որ լույս է տեսել Ձեր՝ «Գողը» վեպը։ Այն «քերոբների» մասի՞ն է։

-Վեպիս առանցքում ընկած է 1977 թվականին Հայաստանի պետական բանկից կատարված գողությունը։ Այնտեղ պատմական էքսկուրսով լրջագույնս անդրադարձել եմ քերոբներին և նրանց հասկացողություններին՝ «պանյատկեքին»։ Հուսով եմ, որ երիտասարդները դասեր կքաղեն վեպիցս, քանզի այնտեղ ի ցույց են դրված գողականի լուսավոր և շատ մութ ու դժոխային կողմերը։ 

Քրիստինա Աղալարյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զելենսկի․ Ուկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը2026-ի հոկտեմբերը դարձել է պատմության մեջ ամենատաքը Տարի առանց ամռան․ ինչո՞ւ 1816 թվականին հրաբխային ձմեռ սկսվեցDPA․ Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվելՀութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասինՆոյեմբերի 8-ին Հյուսիսային ավտոկայանի դիմաց կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններԳևորգ Պապոյանն այցելել է մեքենաշինական գործարան, ծանոթացել գործունեությանն ու առաջիկա ծրագրերինՔայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ ՍարգսյանԻրանը Քեշմ կղզու երկնքում խոցել է ԱՄՆ-ի 16-րդ MQ-1 անօդաչունՀայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունումԵռակողմ բանակցությունները պետք է տեղի ունենան նոյեմբերի 10-ին. ՊուտինՌուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրաՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱռողջության համընդհանուր ապահովագրության համակարգում նոր խմբեր կընդգրկվեն 2027-իցԵթե բռունցքով են հարվածում, պատասխանը պետք է լինի բռունցքով, մի բան էլ քիչ էր մեր արածը․ ԳրիգորյանԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ն՝ դիզելային վառելիք. ՌյուտեԳիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասինԻնչո՞ւ և որքա՞ն գումար է Հայաստանի տնտեսությունից ուղղվել Վրաստանում խոշոր ակտիվների ձեռքբերմանը․ «Արդշինբանկը» խուսափում է ուղիղ պատասխանից ԵՄ-ն որոշել է հետաձգել նավթի, գազի և ածխի ներմուծման համար բնապահպանական պահանջների կիրառումըՀայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն ԳրիգորյանՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱշխարհը փոխվում է, իսկ ՀՀ-ն շարունակում է հույսը դնել արտաքին խոստումների վրա․ ՇահնազարյանԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԼիտվայում սկսվել են ՆԱՏՕ-ի լայնածավալ զորավարժություններFT. Մասկի ընկերությունները ընտրություններից ի վեր կորցրել են մոտ 420 միլիարդ դոլար«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՆեթանյահուն օգնության դադարեցման մասին Թրամփի խոսքերը գործընկերության անցում է անվանելԹուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և ՏիգրանաշենԵս դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանինԱռաջին անգամ Եվրահանձնաժողովը Չեխիայի Հանրապետությունը ներառել է միգրացիոն ճնշման ռիսկի տակ գտնվող երկրների շարքում12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակՄերցը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետEl Pais. Նոյեմբերին Կանարյան կղզիներ հինգ օրվա ընթացքում ավելի քան 3000 միգրանտ է ժամանելՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ խաղաղության մասինՍահմանադրական փոփոխություններ. Ալիևի պահա՞նջ, թե՞ անհրաժեշտություն. հարցում (տեսանյութ) Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների հանդիպումըՄատենադարան է այցելել Կիպրոսի կրթության, սպորտի և երիտասարդության նախարարըԾանրորդ Գարիկ Կարապետյանը վնասվածք ունի. նա չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունումԼոնդոնի մետրոյի աշխատակիցները պատրաստվում են մի շարք գործադուլներ անցկացնել երկար հերթափոխերի ընթացքումԹրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալՄադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքըՔննարկվել են Հայաստանում աղետների կառավարման միջազգային փորձի ներդրման հնարավորություններըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՌուսաստանում ավանդական արժեքներին նոր սպառնալիք են գտել․ պատգամավորին վրդովեցրել է գրադարանում կազմակերպված ռեյվըԻրավական գործընթաց չկա, գործի է դրվել ռեպրեսիվ մեքենան. Վարդևանյան (տեսանյութ) Ֆրանսիայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով երկու մարդ է զոհվելԱՄՆ-ում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով փլուզվել են հազարավոր տարիների պատմություն ունեցող ժայռակազմավորումներ
Ամենադիտված