«Այլևս երբեք չխաղալու միտքը կործանարար էր». Ռոնալդոն՝ կարիերայի ավարտի մասին Նիկոլ Փաշինյանը ցուցակներով չի զբաղվում, վարչությունն է որոշել՝ ես չպետք է լինեմ ԱԺ-ում․ Ազարյան (տեսանյութ) Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի հերթական նիստը Ծանր մեղադրանքների ֆոնին բթացվու՞մ են հասարակության էմոցիաները. Սողոյանի մեկնաբանությունը Գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Արզաքանցյանն ու Ռոտենբերգը պաշտոնապես ամուսնալուծված են. Գեղարքունիքի մարզի դատարանը հրապարակել է վճիռը ՔՊ-ականները հրաժարվում են պատգամավորի մանդատից.Չեխիան հրաժարվում է օգնել Ուկրաինային (տեսանյութ) Հայ ըմբիշը հաղթեց ադրբեջանցուն՝ դուրս գալով Եվրոպայի ազատ ոճի ըմբշամարտի առաջնության եզրափակիչ Բաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ գերիների «դատավարությունը» Փաշինյանն իր խոսնակին արձակուրդ է ուղարկում Արման Սարգսյանը փոխգնդապետ Առնո Էլլիին է հանձնել ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով շնորհված «Ռազմական համագործակցության համար» մեդալը Ոստիկանություն տեղափոխված «Tesla»-ում հայտնաբերվել է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի 19 փաթեթ 

Լքել, թե չլքել «հավերժական» պաշտոնը կամ որտեղ գտնել բարոյականության սահմանը

Բլոգոսֆերա

Շուշան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Վերջին շրջանում հատկապես սոցիալական ցանցերում, մամուլի տարբեր հրապարակումներում քննարկման դիտարժան նյութ է հայեցողական պաշտոններ զբաղեցնողների հրաժարական տալու կամ աշխատանքը նոր ղեկավարի հետ շարունակելու որոշումը:
Որպես կանոն մեծամասամբ մամլո խոսնակները, խորհրդականները, օգնականները ղեկավարի հետ հեռանում են զբաղեցրած պաշտոնից: Օրենքի կետով չամրագրված և առավել ևս չպարտադրված այս քայլը իրականում դիտարժան է առավելապես բարոյական տեսակետից:

Երեք վերոնշյալ պաշտոններից եկեք առանձնացնենք խոսնակի կամ ինչպես առավել ընդունված է մամուլի քարտուղարի գործունեությունը:

Որևէ մեկը չի կարող հերքել, որ այս պաշտոնը զբաղցնող մասնագետը (եթե իհարկե մասնագետ է) ղեկավարի հետ ամենօրյա շփումների, սերտ աշխատանքի, ամեն հարցով ելումուտի շնորհիվ գրեթե յուրաքանչյուր գերատեսչությունում անմիջականորեն ասոցացվում է առաջին դեմքի հետ: Հաճախ ղեկավարն իր կամքը, հանձնարարությունը մյուս ենթականերին թելադրում է այս աշխատակցի միջոցով:

Խոսնակը ոչ միայն համակարգում է, այլև պատասխանատվություն է կրում ԶԼՄ-ների հետ աշխատանքի, հրապարակումների ընթացքի, պարզաբանումների, հերքումների, այցերի, հանդիպումների, պետական աշխատանքի կարևոր բաղկացուցիչ հանդիսացող մյուս գործերի լուսաբանման, ճիշտ մատուցման համար: Հաճախ նա քաջատեղյակ է ղեկավարի անձնական գործերից, հանդիպումներից, շփման շրջանակներից, ընտանիքից, նախասիրություններից:

Նա անխոս պետք է վայելի ղեկավարի հարգանքը և վստահությունը: Կառույցի դեմքը դառնալով հմուտ խոսնակը սահմանում է իր անմիջական ղեկավարի հետ ԶԼՄ-ների շփման նուրբ շրջանակը, դառնում է նրա վահանը, պաշտպանը, թիկնապահը, կոպիտ ասած թիվ մեկը, ով նաև ԶԼՄ-ների լուսաբանումներում գրանցած հաջողություինների և հատկապես անհաջողությունների գլխավոր պատասխանատուն է, երբեմն մեղադրյալը: Նույնը ոչ միշտ է տարածվում ոլորտում աշխատող քաղաքացիական ծառայություն իրականացնողների վրա, որովհետև ղեկավարի փոփոխությունը չի ենթադրում աշխատակազմի անդամների փոփոխություն: Քաղծառայողների ուսերին ավելի նվազ պատասխանատվություն է դրված:

ՀՀ նոր կառավարության ձևավորումը ևս մամուլի խոսնակների շրջանում վերափոխումների հանգեցրեց, սակայն ի տարբերություն իրենց ղեկավարների՝ խոսնակներին հիմնականում չեն ազատում աշխատանից, այլ իրենք են առաջին դիմում գրողը, սեփական դիմումի համաձայն կառույցը լքողը: Սա ոչ թե հերոսանալու, ըմբոստանալու, կամ որևէ մեկին որևէ բան ապացուցելու առիթ է, այլ պարզ մարդկային նաև մասնագիտական քայլ:

Կարծիքներ կարող են հնչել, թե իբր պրոֆեսիոնալ չէ, գուցե, բայց արդյո՞ք պրոֆեսիոնալ է կայծակնային արագությամբ նոր ղեկավարին նվիրվելը, գաղտնիքներին տիրապետելը, տեղեկատվություն փոխանցելը: Հակված ենք մտածել, որ սա ավելի շատ դերասանության, քան լրագրության դաշտից է:

Խոսնակների մասին կարելի է երկար խոսել: Հայաստանյան իրականության մեջ կան խոսնակներ, որոնք, արագորեն հարմարվում են ղեկավարի փոփոխությանը և հաստատուն մնում են իրենց տեղում և դիրքում: Ճիշտ է արդյոք սա, թե՝ ոչ… Իմ կարծիքով, արդար կլիներ, եթե մնալու պատճառների մասին ճիշտը բարձրաձայնվեր և փորձ չկատարվեր ներշնչել հանրությանը, որ իրենք պետքական են, անփոխարինելի, փայլուն: Իրականում նման մարդկանց առավել հեշտ է հանդուրժել, քան ձերբազատվել նրանցից: Այս հանգամանքն այնքան դատապարտելի չէր լինի, եթե այդքան զավեշտալի չլիներ:
Փայլուն մասնագետը, նվիրված աշխատողը պաշտոնը լքելուց հետո էլ փող վաստակելու հնարավորություն հաստատ կգտնի, այլ հարց է, եթե պաշտոնից կառչած մնալու ցանկությունն է գերիշխող:
Ինչևէ, յուրաքանչյուր մարդ իրավունք ունի գծել բարոյականության իր սահմանը, տարբերակել սեփական շահը, և վերջիվերջո ամենակարևորը ունենալ «հավերժական» պաշտոն»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ամենօրյա սուրճը. երբ սովորությունը կարող է վնասել առողջությանըՄերձմոսկովյան Կրասնոգորսկում խոշոր հրդեհ է բռնկվել առևտրային համալիրումԵՏՀ-ն և ԱՊՀ-ն խորացնում են համագործակցությունը՝ հաստատելով 2026–2030 թվականների համատեղ գործողությունների ծրագիրըHere we go. Ռոմանոն հայտնեց Բարսելոնայի ամառային երրորդ տրանսֆերի մասինՊայծառակերպության տոնին կկայանա Գորիսի առաջնորդանիստ Մայր Եկեղեցու վերաօծումըԹրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցություններըՂազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրելԳերմանիան վերահաստատել է աջակցությունը ՈւկրաինայինՆԱՏՕ-ի անդամ երկրները քննարկել են պաշտպանության ծախսերի ավելացման հարցըՍերբիայի նախագահը հայտարարել է պաշտոնը լքելու որոշման մասինԹեհրանը հերքել է Վաշինգտոնի հետ բանակցությունների նոր փուլի նախապատրաստումըԲրազիլիան գրեթե եռապատկել է սոյայի արտահանումը ՌուսաստանԵվրամիությունը քննարկում է միգրացիոն քաղաքականության նոր միջոցառումներՖԻՖԱ-ն 1 մլն դոլարի օգնություն կտրամադրի Վենեսուելայի երկրաշարժից տուժածներինԹող հաղթի ուժեղագույնը. Արայիկ Հարությունյանը նկար է հրապարակել Իսպանիա - Բելգիա խաղիցՓարիզում կկայանա Ուկրաինային աջակցող երկրների հանդիպումՍկոպյեում ընթացող մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում պայքարի մեջ են մտել ազատ ոճայիններըՕրինականության և կարգապահության ամրապնդում․ ՊՆ ռազմական ոստիկանությունում ամփոփվել են արդյունքները«Այլևս երբեք չխաղալու միտքը կործանարար էր». Ռոնալդոն՝ կարիերայի ավարտի մասինԱյսօրվանից մեկնարկել է քոլեջներ ընդունելության գործընթացը«Կրթությունը ռազմավարությունների ռազմավարությունն է». Ժաննա ԱնդրեասյանՊՆ-ում քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանական համագործակցության հարցերըԵՊՀ-ից հեռացումների նոր ալիք. համալսարանը չի երկարացրել պայմանագրերը ևս երկու դասախոսների հետՆիկոլ Փաշինյանը ցուցակներով չի զբաղվում, վարչությունն է որոշել՝ ես չպետք է լինեմ ԱԺ-ում․ Ազարյան (տեսանյութ)Գրոսի. ԱԷՄԳ-ը կառաջարկի քայլեր Զապորոժյեի ԱԷԿ-ում անվտանգության իրավիճակը կարգավորելու համարՄատենադարանից Համաշխարհային ժառանգության կոմիտե․ ՀՀ-ն խորացնում է գործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետԳրոսսին ատոմակայանների վրա հարձակումները անվանել է բացարձակապես անընդունելիԿայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի հերթական նիստը Ծանր մեղադրանքների ֆոնին բթացվու՞մ են հասարակության էմոցիաները. Սողոյանի մեկնաբանությունըԳազամատակարարման պլանային դադարեցում կլինիԱրզաքանցյանն ու Ռոտենբերգը պաշտոնապես ամուսնալուծված են. Գեղարքունիքի մարզի դատարանը հրապարակել է վճիռըՔՊ-ականները հրաժարվում են պատգամավորի մանդատից.Չեխիան հրաժարվում է օգնել Ուկրաինային (տեսանյութ)Արգենտինան ֆավորիտ է, սակայն Շվեյցարիան պատրաստ է մարտահրավեր նետել․ BBC SportՀայ ըմբիշը հաղթեց ադրբեջանցուն՝ դուրս գալով Եվրոպայի ազատ ոճի ըմբշամարտի առաջնության եզրափակիչԱվտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ գերիների «դատավարությունը»Իրանը Իսրայելին կոչ է արել չմիանալ ԱՄՆ-ի հարվածներինՔՊ-ական Արեն Մկրտչյանը հրաժարվում է պատգամավորական մանդատիցՄԷԳ-ը կանխատեսում է Ռուսաստանում նավթի արդյունահանման հետագա անկումՓաշինյանն իր խոսնակին արձակուրդ է ուղարկումԱրման Սարգսյանը փոխգնդապետ Առնո Էլլիին է հանձնել ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով շնորհված «Ռազմական համագործակցության համար» մեդալըՈստիկանություն տեղափոխված «Tesla»-ում հայտնաբերվել է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի 19 փաթեթՔաղաքական խորհրդակցություններ ՀՀ-ի և Իսպանիայի արտաքին գործերի նախարարությունների միջևՍուրբ Ղազարում սկսվել է Մխիթարյան միաբանության ձեռագրերի մշտադիտարկման առաքելությունըՀանրային տարբեր ոլորտների ներկայացուցիչներ հանդես են եկել՝ ի աջակցություն Գագիկ ԾառուկյանիԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները հանդես են եկել Արեգնազ Մանուկյանի աջակցության հայտարարությամբNASA-ն հայտնել է Roman տիեզերական աստղադիտարանի մեկնարկի ժամկետը120 մլն եվրոյի TRIP ծրագիր․ քննարկվել են Հայաստանի զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման քայլերըՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Վայոց ձորի մարզպետՓարիզում քննարկվել է Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության ընդլայնումը
Ամենադիտված