«Այլևս երբեք չխաղալու միտքը կործանարար էր». Ռոնալդոն՝ կարիերայի ավարտի մասին
Սպորտ
Բրազիլիայի հավաքականի լեգենդար նախկին հարձակվող Ռոնալդոն պատմել է, թե որքան ծանր է տարել պրոֆեսիոնալ ֆուտբոլային կարիերան ավարտելու շրջանը։
«Երբ որոշում ես ավարտել կարիերադ, այնպիսի զգացողություն է, կարծես շատ մտերիմ մարդ ես կորցրել։ Ես ծանր դեպրեսիա ապրեցի, զգալիորեն քաշ հավաքեցի։ Ֆուտբոլից հեռանալը չափազանց դժվար էր։ Այն միտքը, որ այլևս երբեք չեմ խաղալու, ինձ կործանարար էր թվում։ Ժամանակի ընթացքում, սակայն, հասկանում ես, որ կյանքում կան նաև այլ հետաքրքրություններ ու նպատակներ, որոնք կարող ես բացահայտել։ Բայց մրցակցային խաղերին այլևս չմասնակցելու միտքը երկար ժամանակ չէր լքում ինձ»,- ասել է Ռոնալդոն։
Հիշեցնենք, որ Ռոնալդոն համաշխարհային ֆուտբոլի ամենավառ աստղերից մեկն է։ 2002 թվականի աշխարհի առաջնության եզրափակչում նա դարձել էր դուբլի հեղինակ՝ օգնելով Բրազիլիայի հավաքականին 2:0 հաշվով հաղթել Գերմանիային և նվաճել աշխարհի չեմպիոնի տիտղոսը։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ