Գևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավար Միրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանը Հայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրը Սերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության» Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունը Կասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը «Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին ԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին 8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում է ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը Խոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի Վանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը 

Դոնալդի անկանխատեսելիությունը, Իլհամի նվնվոցը, Ամերիկայի մեկուսացումը

Վերլուծական

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այն մարդկանցից է, ով կարծում է, թե Դոնալդ Թրամփի ընտրությամբ՝ ԱՄՆ արտաքին քաղաքականությունն արմատապես փոխվելու է։ Այլ կերպ հնարավոր չէ բացատրել Թրամփին հասցեագրված Ալիևի երեկվա շնորհավորանքը, որն իրականում սովորական նվնվոց է կամ ղարաբաղյան հակամարտության պատմության ադրբեջանական «ճշմարտություն»։ «Ադրբեջանը երկար տարիներ տառապում է Հայաստանի զավթողական քաղաքականության պատճառով: Մեր տարածքների 20 տոկոսն օկուպացված է»,- Թրամփին ուղղած իր նամակում գանգատվել է Ադրբեջանի նախագահը:

Ավտորիտար երկրի նախագահի համար, թերևս, ներելի է, որ չի ընկալում ամերիկյան ժողովրդավարության առանձնահատկությունները։ Այլ խնդիր է նամակի կառուցվածքը, որն անկեղծորեն կարող է վիրավորել ԱՄՆ նախագահին։ Ալիևը Թրամփին դրել է անտեղյակ, մի քիչ էլ՝ անընդունակ աշակերտի կարգավիճակում, որին ուսուցիչը հանգամանալից ինչ-որ բան է բացատրում։

Օրինակ, մեր երկրում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի կարծիքով, ԱՄՆ-ում նախագահի փոփոխությունից հետո արտաքին քաղաքականության 80 տոկոսը մնում է անփոփոխ: Դիվանագետի այս կարծիքն օրիգինալ չէ ու նույնիսկ համընդհանուր է։ ԱՄՆ-ը զարգացած համակարգ է, որտեղ շատ արդյունավետ գործում են զսպման ներքին ու արտաքին հակակշիռները, ուստի մեկ անձը չի կարող թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականությունը շրջել, անգամ եթե նա նախագահն է:

Մյուս կողմից, ոմանք կարող են հակադրվել՝ ասելով, թե երեկվա ընտրություններից հետո՝ հանրապետականները վերահսկում են նաև Կոնգրեսի զույգ պալատները։ Սակայն սա շատ քիչ է, որպեսզի Թրամփը գործողությունների ազատություն ստանա։ Ի վերջո չմոռանանք, որ ԱՄՆ նորընտիր նախագահը միայն ֆորմալ առումով է հանրապետական՝ լուրջ խնդիրներ ունենալով կուսակցական ընտրանին ներկայացնող խորհրդարանական մեծամասնության հետ։

Այստեղ շատ կարևոր է, թե որտեղով կանցնի ներքաղաքական փոխզիջումների սահմանը։ Թրամփի քաղաքականության արմատական վերանայման մյուս փաստարկն այն է, որ նա ոչ համակարգային գործիչ է ու չի հետևելու հաստատված չափորոշիչներին։ Նման իրավիճակ, հեռավոր 1932-ին, եղել է նաև Ֆրանկլին Ռուզվելտի հետ, երբ նա առաջին անգամ հավակնում էր նախագահության ու անգամ իր կուսակից դեմոկրատների կողմից արժանանում էր «սոցիալիստ» որակմանը։ Բայց, ի վերջո, Ռուզվելտը «հղկվեց» համակարգի կողմից ու անգամ «մարսվեցին» նրա երրորդ, չորրորդ նախագահությունները։

Այնուամենայնիվ, կա երկու գործոն, որոնք հնարավոր են դարձնում ԱՄՆ 45-րդ նախագահի՝ հատկապես արտաքին քաղաքականության շեշտակի փոփոխությունները, կամ, որ նույնն է՝ «ստատուս քվոի» խլացուցիչ խորտակումը։ Առաջինը՝ Թրամփի անկանխատեսելի վարքագիծն է։ Մի բան, որ սարսափեցնում է Թրամփի հակառակորդներին, նույնիսկ թիմակիցներից շատերին, սակայն նրա հաղթաթուղթն է։ Մյուսը՝ հասարակական տրամադրություների կորագիծն է, որը նախաձեռնող արտաքին քաղաքականություն իրականացնողներին փոխարինում է իզոլյացիոնիզմի՝ մեկուսացման կողմնակիցներով. ղեկավարներով, ովքեր կենտրոնանում են երկրի ներքին քաղաքականության վրա։

Ավարտված ընտրարշավի օրակարգում՝ գլխավորներից մեկը «ռուսական» թեման էր։ Ենթադրենք՝ Հայաստանը կամ առանձին վերցրած՝ Ղարաբաղի հարցը, տասներորդական նշանակություն ունեն Թրամփի համար ու ածանցվում են նրա ռուսական, թուրքական կամ իրանական քաղաքականությունից։ Մերձավոր արևելքը ու իսլամական ռադիկալիզմի դեմ պայքարն՝ ԱՄՆ-ի նոր նախագահի համար առաջնահերթություն են, նաև այն հիմնական հարթակը, որում Թրամփը հնարավոր է համարում իր երկրի համագործակցությունը՝ Ռուսաստանի հետ։

Մյուս տարածաշրջաններից, մասնավորապես՝ հետխորհրդային տարածքից, ԱՄՆ-ը ժամանակավորապես կարող է հեռանալ, եթե առաջնությունը տրվի մեկուսացման քաղաքականությանը։ Դա ավտոմատ բերելու է նրան, որ հետխորհրդային տարածքում հաստատվի ռուսական ազդեցության միակենտրոն համակարգ կամ առնվազն ճանաչվի այդ ազդեցության լեգիտիմությունը։

Սա կարող է որոշակիորեն սպառնալ Ուկրաինայի, Բալթյան երկրների, Վրաստանի անվտանգությանը։ Ռուս-ամերիկյան որոշակի համագործակցությունը՝ մի կողմից, մեծացնում է Հայաստանի մանևրելու հնարավորությունը, մյուս կողմից՝ ճանապարհ է բացում ԼՂ հարցում ռուս-թուրքական սառեցված նախաձեռնությունների միակողմանի ակտիվացման համար՝ վտանգ ստեղծելով Հայաստանի ու Արցախի համար։

Թրամփի ռուսական քաղաքականությունը, մեծ հաշվով, ռիսկային է։ Եթե այն չբերի ռուս-ամերիկյան հարաբերությունների կարգավորմանն, ապա հարուցելու է շատ ավելի խորքային ճգնաժամ՝ դրանից բխող պայթունավտանգ հետևանքներով։

Սարգիս Հակոբյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Փարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայանԳևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավարՄիրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանըՀայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրըՍերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության»Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունըԿասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը«Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառովԸմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառովՀորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից
Ամենադիտված