Գևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավար Միրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանը Հայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրը Սերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության» Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունը Կասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը «Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին ԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին 8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում է ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը Խոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի Վանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը 

Ահա թե ինչ նկատի ուներ Վիգեն Սարգսյանը…

Վերլուծական

Բանակի կարիքների համար յուրաքանչյուր աշխատող քաղաքացուց 1000-ական դրամ գանձելու մասին որոշումը, միգուցե շատերի համար բավական անսպասելի, էապես ցնցել է հայաստանյան հասարակությանը ու, ինչպես կարելի է արդարացիորեն նկատել, երկու մասի բաժանել այն. ոմանց համար համապատասխան որոշումն ընկալելի է, հասկանալի, ոմանց համար էլ այն ժողովրդի «կաշին քերթելու» ժանրից է: Բայց թե ժողովրդի շրջանում հատկապես որ տեսակետը կարելի է ավելի տարածված ու հիմնավորված համարել, դժվար չէ կռահել՝ հաշվի առնելով սոցիալական այն խայտառակ վիճակը,որ ներկայում տիրում է Հայաստանում. ավելի քան կես միլիոն աշխատող քաղաքացիներ ստիպված են ամսական բավարարվել 50-60 հազար դրամով:

Համաձայնե՛ք՝ որքան էլ հայաստանյան հասարակությունը տոգորված լինի հայրենասիրական զգացմունքներով, որքան էլ գիտակցի բանակ պահելու կենսական անհրաժեշտությունը, դժվար է մի կերպ գոյություն քարշ տվողին համոզել այն բանում, որ մի ամբողջ պետություն հենց իր 1000 դրամի հույսին է մնացել: Թե հատկապես ինչպես պատահեց, որ իշխանությունների գլխում ծագեց այս՝ բավական վիճելի գաղափարն, անկեղծ ասած, այնքան էլ հասկանալի չէ: Կարծում ենք՝ սխալված չենք լինի, եթե պնդենք, որ, ամենայն հավանականությամբ, գաղափարն այդ՝ միառժամանակ առաջ Վիգեն Սարգսյանի կողմից հռչակած «ազգ-բանակ» կոնցեպտի յուրատեսակ արտահայտչամիջոցներից մեկը պետք է համարել, երբ ամենաբարձր մակարդակով հայտարարվեց, որ Հայաստանի անվտանգության ապահովման համար այս կոնցեպտն ուղղակի այլընտրանք չի կարող ունենալ: Ինչ խոսք՝ դժվար էր այն ժամանակ վիճարկել հռչակվածի ճշմարտացիությունը, երբ բոլորին թվում էր, թե խոսք է գնում ոչ թե աղքատ ազգաբնակչության հաշվին մի քանի կոպեկ ավել ՊՆ բյուջե մուտք անելու մասին՝ այն էլ կասկածելի արդյունավետությամբ, այլ՝ բանակի ու հասարակության վերակազմակերպման, արժեհամակարգային բոլորովին այլ մոտեցման մասին՝ ասենք, մոտավորապես Իսրայելի օրինակով:

Թե որքանով կարող է քաղաքացիներից տարեկան 12000 դրամ պոկելը նպաստել հայոց բանակի ու դրա միջուկը կազմող հայ զինվորի կենսական կարիքների բավարարամանն, իհարկե, քննարկման մի առանձին թեմա է, բայց որ «ազգ-բանակ» կոնցեպտի կիրառումը պետք էր սկսել ոչ թե շարքային քաղաքացիներից փող պոկելով, այլ, ասենք՝ մի քանի հարուստի գերշահույթները կրճատելով ու ազատ մնացած միջոցները բանակի կարիքներին ուղղորդելով, անվիճելի է: Եվ ի՞նչն էր խանգարում իշխանություններին, ասենք, նույն Բարսեղ Բեգլարյանի հանդեպ, ում մասին, ի դեպ, ասում են, որ բավական նեղվել է բենզինի շուկայում նոր ներմուծողի ի հայտ գալու փաստից, մի փոքր ավելի խիստ լինել ու ստիպել կամ հորդորել իր գերշահույթներից ստացվող եկամտի գոնե կեսը նվիրաբերել բանակին:

Ի դեպ՝ գերշահույթների մասին. վերջին տնտեսագիտական ուսումնասիրությունները փաստում են, որ, ասենք՝ բենզինից ստացվող գերշահույթները բավական լուրջ գումարներ են կազմում. նույն 2015-ի վիճակագրությամբ՝ 14 ամիսների ընթացքում Հայաստան բենզինի ներմուծման եւ մանրածախ վաճառքի մարժան, որը 56 դրամ էր, երբ բազմապատկում ես ամսական Հայաստան մտնող բենզինի քանակով (շուրջ 14 միլիոն լիտր), ապա ստացվում է, որ միայն 2015 թվականի փետրվարին մեր երկրի բենզին ներմուծող-վաճառողները շուրջ 75-80 միլիոն դրամի գերշահույթ են ունեցել: Այս թվերին էլ, երբ գումարում ես դիզելային վառելիքից ստացված գերշահույթները, ապա ստացվում է աստղաբաշխական թվեր՝ միանգամայն բավարար գումար՝ ասենք կոմպենսացնելու մարդա 1000 դրամի բացը…

Այնպես որ՝ իշխանությունների բոլոր պատճառաբանությունները, թե երկրում փողի քրոնիկ պակաս կա, կարելի է սպառված համարել. փող միշտ էլ կա, պարզապես հարցն այն է, թե որտեղ են այն փնտրում՝ քաղաքացիների՞, թե՞ դոլարային միլիոնատերերի գրպաններում. խնդրին լուծում տալու համար ընդամենը քաղաքական կամք է անհրաժեշտ:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Գևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավարՄիրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանըՀայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրըՍերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության»Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունըԿասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը«Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառովԸմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառովՀորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated Press
Ամենադիտված