Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունը Կասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը «Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին ԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին 8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում է ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը Խոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի Վանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Կենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համար Տարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանը Թուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններում 

Ընդդիմության «բանկրոտը»

Վերլուծական

1995թ-ից ակտիվ հետևում եմ Հայաստանի ընտրական գործընթացներին։ Ես, գոնե ինձ համար, պարզել եմ այն պատճառները, որոնք հանգեցնում են իրար հաջորդող ընդդիմությունների ձախողմանը։ Կարելի է կտրվել իրականությունից և ամեն ինչ բարդել իշխանության չկամության, ընտրակեղծարարության և զոռբայության վրա։

Այս ամենն, իհարկե, ճիշտ է, սակայն, եթե ընդդիմությունը միայն իրենից դուրս է փնտրում ձախողումների պատճառները, ապա դա, մեղմ ասած, քաղաքական «անգյալության» և անմեղսունակության դրսևորում է։ Օրինակ, չի կարելի ցանկացած ընտրություններից առաջ ապրել «միասնական ընդդիմության» «երազախաբությունը»։

Տեսականորեն ու առավել ևս՝ գործնականում, ընդդիմությունը միավորվել, մեկ ցուցակ դառնալ չի կարող։ Նախընտրական փուլում ընդդիմության միավորման թեման արհեստական շրջանառում է իշխանությունը՝ ստիպելով, որ այդ խայծն ընդդիմությունը կուլ տա։ Եթե ընդդիմադիր դաշտում կա այլընտրանքային կենտրոն, նա կարող է «ձեռնոց նետել» իշխանությանը։ Այդ այլընտրանքային կենտրոնի շուրջ բնական միավորում կլինի՝ առանց բարձրագոչ հայտարարությունների և անպտուղ բանակցությունների։

Ընդդիմության նման բնական դաշինքներ եղել են 1995-96, 2003-2004 և 2008թթ-ին, երբ կար ընդգծված առաջնորդ, գործողությունների որոշակի ծրագիր և փոփոխությունների ինչ-որ տեսլական։ Այսօր, երբ ՀԱԿ-ը, «Համախմբում»-ը, «Ժառանգություն»-ը կամ Պարույր Հայրիկյանը խոսում են դաշինքների կամ համախմբման անհրաժեշտության մասին, այդ զրույցները նույնիսկ մի տեսակ արհեստական են։

Պարզ չէ, թե ինչի շուրջ պետք է միավորվեն կուսակցությունները։ Եթե բոլորին միավորելու է իշխանափոխության գաղափարը, ապա դա հիմա նույնիսկ արհեստական թեմա է, որովհետև իշխանափոխություն ինքնին տեղի է ունենալու՝ պայմանավորված կառավարման համակարգի փոփոխություններով ու նաև այն հանգամանքով, որ 2018 թ.-ին Սերժ Սարգսյանը լքելու է նախագահի պաշտոնը։ Խնդիրն իշխանափոխության բովանդակությունն է, ինչի մասին, ի դեպ, ընդդիմությունը գրեթե չի խոսում։

Մինչդեռ՝ իշխանափոխությունն ընդամենը միջոց է, իսկ եթե այն դարձվում է նպատակ, ապա քաղաքական պայքարը տեղափոխվում է ռեսուրսային հարթություն, որտեղ ընդդիմությունն անխուսափելիորեն պարտվում է իշխանությանը։ Հենց այստեղ էլ դրսևորվում է ընդդիմության մյուս «տկարությունը»։ Ընդդիմությունը միավորման հիմքում միշտ դրել է այն փիլիսոփայությունը, որ հարթակի բազմամարդությունը հրապարակում հավաքելու է հարց լուծող «կրիտիկական զանգված»։

Թվում էր՝ 2008- ի ընտրական գործընթացը պետք է հուշեր, որ խնդիրը ոչ միայն ու ոչ այնքան Ազատության հրապարակի մարդաշատությունն է, որքան՝ կենսունակ մոդելի բացակայությունը։ Առանց նման համակարգի՝ ընդդիմությունը հաջողել չի կարող։ Եթե չհաջողեց 2008-ին, երբ ուներ կոնսոլիդացնող առաջնորդ, ապա դա չի կարող անել այսօր, երբ չի նշմարվում քաղաքական այն ուժը, որն այլընտրանքային կենտրոն դիտվի հասարակության ու միավորման առանցք՝ մյուս ընդդիմադիրների համար։

Ի դեպ, մոլորություն է, երբ ընդդիմադիր որևէ ուժի թվում է, թե նախընտրական արշավում կհաջողի՝ շեշտն արտաքին կողմնորոշումների, նույնիսկ՝ ռեսուրսների վրա դնելով։ Ընտրողներին այսօր հուզում է իրենց կյանքի որակը, անվտանգությունը։ Ի տարբերություն քաղաքական ուժերի՝ նրանք իրենց «պետք»-երը պարզունակ եղանակներով Ռուսաստանում կամ Արևմուտքում չեն փնտրում։ Արդյունավետ պետության մոդել պետք է առաջարկել՝ առանց գաղափարական «իզմ»-երի ու արտաքին կողմնորոշումների պարտադրման։ Հասարակությունները կաշկանդված չեն արտաքին կողմնորոշումներով։

Օրինակ, երբ որևէ ընդդիմադիր կուսակցություն փորձի քվե ստանալ՝ շեշտը դնելով հայ-ռուսական դարավոր բարեկամության վրա, ես նրան հեշտությամբ կհակադարձեմ՝ պնդելով, որ այդ «դարավորի» դառը պտուղները մենք այսօր «վայելում» ենք։ Եվրոպական էյֆորիայով խանդավառվածներին էլ կհիշեցնեմ Մոլդովայի ու Բուլղարիայի ընտրությունները, երբ մարդիկ տարիներ առաջ խանդավառված էին եվրոպական ինտեգրացիայով, իսկ այսօր, հիասթափված, քվե են տալիս ռուսամետներին։ Ասածս այն է, որ պետք է խոսել այն մասին, թե պետության ինչ մոդել ենք ուզում՝ առանց արտաքին քաղաքական շահարկումների։

Այս ընթացքում ընդդիմադիր դաշտից ընդամենը երկու ռացիոնալ գաղափար եմ լսել։ Մեկի հեղինակը ազատ- դեմոկրատների փոխնախագահ Անուշ Սեդրակյանն է։ Նա ասում է՝ ընդդիմությունը հստակ պետք է պայմանավորվի Հայաստանի կապիտալի կուտակման մեխանիզմների հարցը վերանայալու գործում։ Անուշը առաջարկում է մի բան, որը դուրս է իշխանափոխության պրիմիտիվ ու իներցիոն պահանջի կաղապարներից։ Խնդիրը ճիշտ է ձևակերպված այն առումով, որ թիրախ են ընտրված ոչ թե իշխանության առաջին դեմքերն, այլ՝ համակարգի հիմքը, ողնաշարը։ Սակայն ռացիոնալ այս առաջարկությունն անգամ չի քննարկվի, որովհետև մեր այսօրվա ընդդիմությունը, մեծ հաշվով, սնվում է օլիգարխիկ նույն համակարգի «փշրանքներից»։

Մյուս ուշագրավ միտքն արտահայտել է Վարդան Օսկանյանը։ ԱԳ նախկին նախարարն օրեր առաջ ասել է, թե ֆինանսներ, ներդրում կատարելու պատրաստ մարդիկ կան, պարզապես դրա համար շատ քիչ բան է պետք' իշխանությունը պետք է քայլեր անի քաղաքական մենաշնորհը հաղթահարելու ուղղությամբ: Այլ խոսքով՝ Օսկանյանը իշխանություններին փող է առաջարկում՝ համակարգի «բացվածության» դիմաց։ Հիմա չքննարկենք, թե ում փողերն է պատրաստ ներդնել Օսկանյանը։ Դա կարևոր հարց է, սակայն ավելի էական է այն, որ այս անուղղակի առաջարկը դարձյալ նոր է մեր ընդդիմության պրակտիկայում։

Դժվար է ասել, թե ինչքանով իշխանության համար պահանջարկված կլինի Օսկանյանի «ներդրումային փաթեթը, մանավանդ՝ իշխանությունն առայժմ զբաղված է ընդդիմության «բանկրոտի» բացահայտմամբ՝ ընտրություններից առաջ վերջինիս նոմինալ գինը «գցելու» նպատակով։

Սարգիս Հակոբյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունըԿասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը«Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառովԸմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառովՀորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան
Ամենադիտված