Գևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավար Միրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանը Հայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրը Սերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության» Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունը Կասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը «Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին ԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին 8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում է ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը Խոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի Վանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը 

Օհանյանի ճակատագիրն այլևս որոշված է...

Վերլուծական

Որևէ մեկը չի կարող հերքել այն ճշմարտությունը, որ հայաստանյան քաղաքական դաշտը մշտապես աչքի է ընկել մի յուրահատուկ առանձնահատկությամբ. այն միշտ էլ չափից դուրս կանխատեսելի է եղել:

Ինչպես հայտնի է, արդեն բավական ժամանակ է, ինչ՝ թե՛ հասարակության, թե՛ հայրենի ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում է գտնվում այն կարևորագույն հարցը, թե ինչպիսի տեսք է ունենալու հայաստանյան ընդդիմադիր քաղաքական դաշտը՝ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, ու գլխավոր հարցը, որ այս առումով ներկայում ծառացել է հայրենի իշխանավորների առջև, այն է, թե ինչպե՞ս, հատկապես ի՞նչ եղանակով է պետք այնպես անել, որ առաջիկա ընտրությունների ընթացքն ու ելքը զերծ լինեն անկանխատեսելիությունից, ու ամեն բան ընթանա ըստ նախօրոք մշակած սցենարի. գերխնդիրը կառավարելի ընդդիմություն ստեղծելն ու այն կենսունակ դարձնելն է: Իսկ թե հատկապես ինչպես դա անել, իշխանությունների մտահղացումներն, ինչպես կյանքը ցույց տվեց, այնքան էլ շատ չէին. հիմնական գործիքակազմը բավական ծեծված ու չափից դուրս հանրահայտ էր. ընդդիմադիր դարձնել մարդկանց, ովքեր ոչ մի կերպ չեն կարող իրենցից որևիցե վտանգ ներկայացնել:

Սեյրան Օհանյանին ընդդիմադիր դարձնելու՝ իշխանությունների բոլոր ջանքերը, դատելով ամենայնից, ձախողվել է, ու չնայած այն ահռելի ջանքերին, որ հատկապես վերջին շրջանում իշխանությունները գործադրում էին՝ ՀՀ-ում ամենաիշխանամետ դեմքերից մեկին ընդդիմադիրի շինծու կերպարում տեղավորելու, ժողովրդին մատուցելու համար, լիարժեքորեն ձախողված պետք է համարել: Ինչպես կյանքն ապացուցեց, ոչ ոք խոտակեր չէր, որպեսզի անկեղծորեն հավատար, թե իբր մեկ գիշերվա մեջ Օհանյանը, բացառապես հայրենասիրությունից դրդված, կարող էր հակադրվել Սերժ Սարգսյանին ու վերածվել այնպիսի թունդ ընդդիմադիրի, որպիսին երբևիցե չի եղել հայոց աշխարհում. բոլորին էլ պարզ էր, որ Դալլաքյան-Օհանյան քաղաքական դուետը երգելու էր ճիշտ այն երգը, որը պատվիրելու էին իշխանությունները: Ու հիմա բանից պարզվում է՝ ճարահատյալ՝ իշխանությունները որոշել են Սեյրան Օհանյանին դարձնել երդվյալ ՀՀԿ-ական՝ նրան ներառելով ՀՀԿ ցուցակում՝ երաշխավորելով նրա՝ ժամանակից շուտ թոշակի չգնալը. Օհանյանը պատգամավոր կդառնա:

Բայց այս ամենի հետ կապված մի շատ հետաքրքիր հարց է առաջանում՝ ի՞նչ է իրենից ներկայացնում Հայաստանի խորհրդարանը, մի՞թե, այնուամենայնիվ, այս կարևորագույն պետական կառույցի դերն ու նշանակությունը մեզանում այն աստիճան է նսեմացված, որ այն դիտարկվում է բացառապես սրան-նրան անգործ չթողնելու, լավություն անելու, «խաթրն առնելու» գործիք...

Հետո էլ ոմանք ասում են, թե խորհրդարանական ընտրություններից հետո երկրում միանգամայն այլ իրավիճակ է ստեղծվելու, Հայաստանը որակական աճ է արձանագրելու, քաղաքական համակարգն ու պետական ինստիտուտները կայանալու են, իսկ քաղաքականությամբ զբաղվելն էլ կլոունությունից դառնալու է նորմալ մարդկային զբաղմունք. փաստորեն՝ չափազանցնում էին, ու այն էլ՝ որքան...

Անքննարկելի է՝ խորհրդարան պետք է մտնեն միայն նրանք, ովքեր հստակ նպատակներ, լավ մշակված ծրագրեր ու պլանավորված անելիքներ ունեն այնտեղ, նրանք, որոնց համար խորհրդարանը ոչ թե որպես թոշակառուների հավաքատեղի է ընկալվում, այլ՝ ակտիվ ու կառուցողական գործունեությամբ զբաղվելու անզուգական մի վայր, ուր կայացրած ամեն մի որոշում միտված է լինելու շարքային քաղաքացիների կյանքի որակի բարձրացմանն ու Հայաստանում օրենքի իշխանության հաստատմանը. ցավոք, այս իմաստով ներկայիս իրավիճակը հեռու է ցանկալի համարվելուց:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Փարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայանԳևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավարՄիրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանըՀայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրըՍերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության»Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունըԿասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը«Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառովԸմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառովՀորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից
Ամենադիտված